Դոնա Կարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դոնա Կարան
անգլ.՝ Donna Karan
Donna Karan by David Shankbone.jpg
Կարանը 2008 թվականին
Ծնվել էհոկտեմբերի 2, 1948(1948-10-02)[1][2][3][4][5] (71 տարեկան)
ԾննդավայրՔուինս, Նյու Յորք, Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Ազգությունամերիկացի
ԿրթությունՓարսոնս դիզայնի դպրոց
Մասնագիտություննորաձևության դիզայներ
Ամուսին

Մարկ Կարան (1976–1978)

Ստեֆան Ուեիս (1983–2001, մինչև ամուսնու մահը)
Պարգևներ և
մրցանակներ
CFDA Lifetime Achievement Award?[6]
Կայքdonnakaran.com
Donna Karan Վիքիպահեստում

Դոնա Կարան (անգլ.՝ Donna Karan, հոկտեմբերի 2, 1948(1948-10-02)[1][2][3][4][5], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), հայտնի նաև որպես ԴԿ (անգլ.՝ DK), նորաձևության ամերիկացի դիզայներ և DKNY ընկերության հիմնադիրը։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարանը ծնվել է Քուինսում, Նյու Յորք (ԱՄՆ)։ Նա 1966 թվականին ավարտել է Հեվլեթ Ավագ դպրոցը[7] և ապա տեղափոխվել Պարսոնս դիզայնի դպրոց[8]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դպրոցը լքելուց հետո աշխատում է Էն Քլայնի համար[9], և դառնում նրա դիզայնի թիմի առաջնորդը։ Շարունակում է աշխատել այնտեղ մինչև 1985 թվականը և հետո ստեղծում իր Դոնա Կարան ապրանքանիշը։

Էն Քլայնի համար աշխատանքի ժամանակ Կարանը որպես ավագ օգնական մասնակցեց The Battle of Versailles նորաձևության շոուին 1973 թվականի նոյեմբերի 28–ին։ Երբ Քլայնը 1974 թվականին մահացավ, ճապոնական Takihyo կազմակերպությունը Կարանին դարձրեց իրենց գլխավոր դիզայներ։ 1984 թվականին նա որոշեց իր ամուսնու՝ Ստեֆան Ուեիսի և Takihyo կազմակերպության հետ միասին ստեղծել իր իսկ բրենդը, որը կզբաղվեր ժամանակակից մարդկանց ժամանակակից հագուստով։ Ստեղծելով իր ապրանքանիշը՝ նա 1985 թվականին առաջին անգամ ներկայացրերց իր կանացի հագուստների հավաքածուի ցուցադրությունը։

Կարանը համատեղում է յոթ հարմար կտորներ և ստեղծում զգեստապահարանի համար հարմար հագուստներ։ Նա նշում է, որ իր ստեղծած հագուստները նա ինքն էլ է կրում։

Դոնա Կարանը 2012 թվականին

1988 թվականին նա ստացավ «Տասնյոթերորդ պողոտայի թագուհին» կեղծանունը[10], իր բրենդի DKNY–ի (հապ․՝ Դոնա Կարան Նյու Յորք) պատճառով։ Այդ ժամանակ այն արտադրում էր կանացի մատչելի հագուստ, իսկ երկու տարի հետո Կարանը ստեղծեց DKNY Jeans բրենդը։ Եվս երկու տարի անց՝ 1992 թվականին, նա հիմնադրեց բրենդ տղամարդու հագուստի համար DKNY[11]։

1997 թվականին Կարանը լքեց իր տնօրենի պաշտոնը DKNY–ի համար, և այն սեփականաշնորհեց LVMH ընկերությունը։ Սակայն նա շարունակեց մնալ բրենդի դիզայները։

2002 թվականից Կարանի դիզայներական գործունեությունները սկսեցին նվազել[12]։ Սակայն 2008 թվականի օգոստոսին նա վերագործեց իր անցյալում մնացած օծանելիքների արտադրման գիծը։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարանը ծնվել է որպես Դոնա Իվի Ֆասկե։ Նա հրեա է[13]։ 1976 թվականին ամուսնացավ Մարկ Կարանի հետ և ունեցավ մեկ աղջիկ։ Նրանք բաժանվեցին 1978 թվականին։ 1983 թվականին Կարանը ամուսնացավ արվեստագետ Ստեֆան Ուեիսի հետ, ով հետագայում դարձավ Կարանի բրենդի գործադիր փոխտնօրենը։ Սակայն 2001 թվականին նա մահացավ թոքերի քաղցկեղից[14]։

Կարանն ունի բարեգործական հիմնադրամ, որ կոչվում է Urban Zen[15]։ 2008 թվականին նա, վաճառելով անձնական իրերն ու նախկին ընկերության էսքիզները, վաստակեց 850,000 դոլար, որը նվիրաբերեց Նյու Յորքի Բեթ Իսրայել Բժշկական կենտրոնին[16]։

Դոնա Կարանի դիզայնները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 FemBio
  4. 4,0 4,1 Munzinger-Archiv — 1913.
  5. 5,0 5,1 Brockhaus Enzyklopädie
  6. https://geoffreybeenefoundation.com/geoffrey-beene-lifetime-achievement-award-cfda-geoffrey-beene-design-scholar-award/
  7. «1966 Hewlett High School Yearbook»։ classmates.com։ Վերցված է հուլիսի 17, 2014 
  8. «ALUMNI LIST»։ The New School։ The New School։ Վերցված է նոյեմբերի 18, 2014 
  9. «Donna Karan Biography»։ biography.com։ A&E Television Networks, LLC.։ Վերցված է նոյեմբերի 18, 2014 
  10. «Designing Woman Donna Karan»։ CBS News։ CBS Interactive Inc.։ Վերցված է նոյեմբերի 18, 2014 
  11. «Donna Karan International Annual Report 2000» (TXT)։ Sec.gov։ Վերցված է 2015-07-17 
  12. «Donna Karan's New Vision»։ Nymag.com։ 2004-08-23։ Վերցված է 2015-07-17 
  13. «From Ghetto to Glamour, How American Jews Toppled Paris Couture and Redesigned the Fashion Industry»։ Johanna Neuman։ Moment (ամսագիր)։ July–August 2009։ Վերցված է ապրիլի 10, 2012 
  14. «Stephen Weiss, husband and business advisor to Donna Karan, loses battle with cancer, aged 62»։ Vogue.co.uk։ 2001-06-11։ Վերցված է 2015-07-17 
  15. «About Urban Zen»։ Urbanzen.org։ Վերցված է 2015-07-17 
  16. «Report on Karan's donation to cancer charity»։ Նյու Յորք Թայմս։ Վերցված է 2015-07-17