Կարլի Քլոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կարլի Քլոս
Diane von Fürstenberg Spring-Summer 2014 05 (cropped).jpg
Ծնվել էօգոստոսի 3, 1992(1992-08-03)[1] (28 տարեկան)
ԾննդավայրՉիկագո, Իլինոյս, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Կրոնհուդայականություն[2][3]
ԿրթությունWebster Groves High School?
Մասնագիտությունյություբեր, ֆոտոմոդել, մոդել և հեռուստահաղորդավարուհի
ԱշխատավայրԷստե Լաուդեր[4]
ԱմուսինJoshua Kushner?[5]
Կայքkarliekloss.com
Karlie Kloss Վիքիպահեստում

Կարլի Էլիզաբեթ Քլոս (անգլ.՝ Karlie Kloss, օգոստոսի 3, 1992(1992-08-03)[1], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ), ամերիկացի մոդել[6]: Vogue Paris ամսագիրը նրան կցագրել է 2000-ականների թոփ 30 մոդելների շարքին[7]: Նա 2013-ից 2015 թվականը եղել է Victoria's Secret-ի Հրեշտակ[8][9]:

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քլոսը ծնվել է Չիկագոյում (Իլինոյս), բայց երկու տարեկան հասակում տեղափոխվել են Սուրբ Լուիս 1994 թվականին[10][11]: Նրա ընտանիքը ունի դանիական արմատներ[11]: Ընտանիքում չորս երեխա են՝ Կիմբերլին ու Կարիանը, ովքեր զույգեր են և Կրիստինը[11]: Քլոսը պարապել է բալետ, որը ինչպես ինքն է նշում, ուսուցանել է նրան, թե ինչպես հանդես գալ մոդելային աշխարհում և քայլել անցուղիներով[12]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2006–10 թվականներ. Մոդելային գործունեության սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Karlie Kloss at Anna Sui 2011.jpg

2006 թվականին, երբ նա 14 տարեկան էր, նա նկարահանվեց Scene Magazine ամսագրի համար Չիկագոյում, որը վերնագրվեց «Գրեթե հայտնի»[13][13]: Factor Women մոդելային գործակալությունը այդ ամսագրի նկարները ուղարկեց իրենց մյուս գործակալությանը Նյու Յորքում, որի արդյունքում էլ Քլոսը շուտով մեկնեց Նյու Յորրք։ Բայց 2008 թվականի հունվարին նա լքեց Factor Women-ը և պայմանագիր կնքեց NEXT Model Management գործակալության հետ։ Արդյունքում նա 31 անգամ քայլեց Նյու Յորքի նորաձևության շաբաթների ընթացքում։ Նյու Յորքից հետո նա գնաց Միլան և մասնակցեց այնտեղի 20 նորաձևության ցուցադրություններին, ապա Փարիզ՝ 13 ցուցադրության՝ գարուն 2008 հավաքածուի ժամանակ և նույն սեզոնի ընթացքում մասնակցեց շուրջ 64 շոուների։ Շուտով Քլոսի նախկին գործակալությունը՝ Factor Women–ը, դատական հայց ներկայացրեց NEXT Model Management–ին իրենց նորաստեղծ աստղին «գողանալու» համար[14]։ Նրանք համարում էին, որ ի վիճակի էին Քլոսին ապահովել լավ կարիերայով և այդ պատճառով հրավիրեցին նրան շատ աշխատանքների համար[14]։ Ի վերջո դատական հայցը դուրս եկավ դատարանից[15]։

Եվս չորսը տարի անցկացնելով NEXT Model Management–ի հետ, նա կրկին փոխեց իր գործակալությունը, բայց այս անգամ գնալով IMG Models։ «Կարլին ունի հսկայական հետևորդներ և մենք ուրախ ենք նրան օգնել էլ ավելի ընդլայնել իր հնարավորությունները», ասել է IMG Models–ի փոխնախագահ և գործադիր տնօրեն Իվան Բարթը[16]։

Քլոսն իրեն պիտակավորել է իր հայտնի քայլվածքը որպես «մռայլ քայլվածք»։ Մոլի Սիմսը, ում Քլոսը համարում էր իրեն ուսուցիչ, ասել է, որ ժամանակի ընթացում նրա քայլվաածքը կգեղեցկանա նրա դասական տեսքի շնորհիվ[12]։

Նա գովազդել է հետևյալ դիզայներների և բրենդների ապրանքանիշները՝ Ռեբեկա Թեյլոր, Ջին Պաուլ Գոտյե, Դոնա Կարան, Nina Ricci, Chloé, Lacoste, Sportmax, Ալեքսանդր ՄկՔուին, Yves Saint Laurent, Elie Saab, Dolce & Gabbana, Gap, Bally Shoe, Bergdorf Goodman, Pringle of Scotland, Dior, Hermes, Oscar de la Renta, Sonia Rykiel, Aquascutum, Topshop, Eryn Brinie, Uniqlo, Omnia Jade, Lord & Taylor, Barneys New York, American Eagle, and Victoria's Secret PINK. Քլոսը հայտնվել է Մարկ Ջակոբսի «Lola» օծանելիքի պիտակին։ Նյու Յորքում, Լոնդոնում, Միլանում և Փարիզում նա քայլել է այնպիսի հայտնի դիզայներների համար, ինչպիսիք են՝ Շիթազի Չեն, Քելվին Քլայն, Կառլ Լագերֆելդ, Մարկ Ջակոբս, Զակ Փոուզեն, Givenchy, Gucci, Valentino, Louis Vuitton և Վերսաչե և այնլ։ Հայտնվել է մի շարք օտարերկրյա ամսագրում, օրինակ՝ ամերիկյան և կորեական W, ֆրանսիական և ճապոնական Numéro, ամերկյան, ավստրալական, իտալական, ֆրանսիական, բրիտանական, կորեական, գերմանական, ճապոնական, չինական, թուրքական, պորտուգալական և լատինական ամերիկյան Vogue և այլն։

2011–ներկա․ Ճանաչում և հաջողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Michael Kors Spring-Summer 2014 58.jpg

Քլոսի քայլվածքը, որը շատ յուրահատուկ է, համարում են շատ հզոր[17]։ 2011 թվականի փետրվարին սուպերմոդել Թայրա Բենքսը նշել է, որ Քլոսը նրա ամենասիրելի մեդելներից մեկն է՝ իր յուրօրինակ և առանձնահատուկ քայլվածքի համար[18]։

LIFE ամսագիրը նկարահանել է Քլոսին ֆոտոպատմության տեսքով, որը հրապարակվեց 2011 թվականի սեպտեմբերի Նյու Յորքի նորաձրության շաբաթվա ժամանակ[19][20]։ Ֆոտոպատմությունը նկարահանվել է սույն թվականի օգոստոսին և այնտեղ պատկերված է Քլոսը Փարիզում, Նյու Յորքում և Սուրբ Լուիսում եղավ շոուների ժամանակ[19][21]։ Նույն թվականին՝ 2011, նա ստեղծեց իր դեբյուտը Victoria's Secret–ի նորաձևության շոուի հետ[22]։

2012 թվականին նա հայտնվեց British Vogue, Japanese Vogue, Harper's Bazaar Russia, և Numéro ամսագրերի սեպտեմբերյան համարների շապիկներին[23][24][25][26][27] She appeared in the campaign ads of Juicy Couture, Stefanel, Elie Saab, and Jean Paul Gaultier.[28][29][30][31][32]։ Սույն տարում նա կրկին մասնակցեց Victoria's Secret–ի նորաձևության շոուին։ Բայց մինչև շոուն նա կտրեց իր երկար մազերը, որը կոչվեց «Karlie Cut»։

2013 թվականին նա դարձավ և շարունակեց մնալ Victoria's Secret–ի հրեշտակ մինչ 2015 թվականը։

2015 թվականին Քլոսը և իր լավագույն ընկերուհի Թեյլոր Սվիֆթը[33] հայտնվեցին American Vogue ամսագրի շապիկին։ Ինչպես նաև նա խաղացել է «Knockout»–ի դերը[34] Սվիֆթի «Bad Blood» տեսահոլովակում[35]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա հոբիներն են բալետը, թխվածքներ պատրաստելը և հեծանիվ վարելը[36]։

2012 թվականին Քլոսը սկսեց հանդիպել Ջարեդ Քուշների (Դոնալդ Թրամփի փեսայի) եղբոր՝ ձեռնարկատեր և ներդրող Ջոշուա Քուշների հետ[37][38]: 2018 թվականի հունիսին Քլոսը հայտարարել է նշանադրվելու մասին[39], և դրանից մեկ ամիս առաջ ընդունել է հուդայականություն (Քուշների կրոնը)[40][41][42]: Նրանք ամուսնացել են 2018 թվականի հոկտեմբերի 18-ին[43]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.geneastar.org/genealogie/?refcelebrite=klosskarlie
  2. https://www.vogue.co.uk/article/karlie-kloss-on-modelling-faith-philanthropy-business
  3. https://www.vanityfair.com/style/2018/07/karlie-kloss-and-josh-kushners-wedding-will-have-an-unbelievable-guest-list
  4. http://wwd.com/beauty-industry-news/beauty-features/karlie-kloss-named-estee-lauder-global-ambassador-1202655224/
  5. https://www.businessinsider.nl/karlie-kloss-joshua-kushner-trump-politics-2018-3?international=true&r=US
  6. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ Models Kloss Biography անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  7. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ Vogue Paris December 2009 անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  8. «Supermodel: Karlie Kloss»։ vsallaccess.victoriassecret.com։ Victoria's Secret։ Վերցված է հունվարի 14, 2014 
  9. Business Insider
  10. Gerber Chapel։ «Florence A. Fares»։ memorialsolutions.com։ Memorial Solutions։ Վերցված է հունվարի 14, 2014 
  11. 11,0 11,1 11,2 Blasberg, Derek (փետրվարի 16, 2013)։ «The Klosses»։ Wall Street Journal։ Վերցված է հունվարի 14, 2014 
  12. 12,0 12,1 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ EOnline July 2011 անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  13. 13,0 13,1 Scene Magazine, June 2006
  14. 14,0 14,1 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ NYPost April 2008 անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  15. Vogue.co.uk
  16. Kruspe Dana (սեպտեմբերի 5, 2012)։ «Karlie Kloss Signs with IMG S[plits with Next and Mother Model Management»։ Fashionista.com 
  17. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ Washington Post February 2011 անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  18. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ Banks Twitter February 2011 անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  19. 19,0 19,1 «Karlie Kloss: A Photo Essay for Life Magazine»։ stylecaster.com։ Stylecaster Media Group։ սեպտեմբերի 12, 2011։ Վերցված է հունվարի 14, 2014 
  20. Krupnick, Ellie (նոյեմբերի 14, 2011)։ «Karlie Kloss Covers Special Edition Of LIFE (PHOTOS)»։ huffingtonpost.com (The Huffington Post)։ Վերցված է հունվարի 14, 2014 
  21. «Model Portrait: Karlie Kloss»։ wmagazine.com։ W Magazine։ սեպտեմբերի 1, 2011։ Վերցված է հունվարի 14, 2014 
  22. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ Fashionista November 2011 անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  23. Vogue.co.uk
  24. Racked.com
  25. «Harper's Bazaar Russia September 2012 Cover»։ Models.com։ Վերցված է հունվարի 14, 2014 
  26. Robson Sarah (օգոստոսի 27, 2012)։ «Karlie Kloss for Harper’s Bazaar Russia September 2012 is Play»։ trendhunter.com։ Trend Hunter։ Վերցված է հունվարի 14, 2014 
  27. Models.com
  28. «Victoria's Secret News»։ The Daily Telegraph (London)։ օգոստոսի 20, 2012 
  29. Fashiongonerogue.com
  30. «Karlie Kloss for Stefanel»։ The Irish Times։ օգոստոսի 7, 2012 
  31. New York Magazine
  32. New York Magazine
  33. Vogue.com
  34. «Meet the A-List Cast Starring in Taylor Swift's New Music Video»։ Վերցված է մայիսի 18, 2015 
  35. «Taylor Swift Debuts Futuristic Neo Noir Bad Blood Video»։ Rolling Stone։ մայիսի 17, 2015 
  36. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ NYMag Model Profile անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  37. Park, Andrea (2 апреля 2018)։ «Karlie Kloss Explains Why She Keeps Her Relationship With Joshua Kushner So Private»։ W (անգլերեն) 
  38. Jeffs, Lotte (18 февраля 2016)։ «Knowledge Is Power»։ Elle (անգլերեն) 
  39. Kloss, Karlie (24 июля 2018)։ «Karlie Kloss в Instagram: «I love you more than I have words to express. Josh, you’re my best friend and my soulmate. I can’t wait for forever together. Yes a million times over 💍»»։ Instagram (անգլերեն) 
  40. Kratofil, Colleen (2018-07-24)։ «Karlie Kloss Is Engaged to Joshua Kushner: 'Their Hearts Are Full'»։ People (en-US) 
  41. Doherty, Rosa (2018-07-25)։ «Supermodel Karlie Kloss converts to Judaism»։ The Jewish Chronicle (en-US) 
  42. Harwood, Erika (2018-07-24)։ «Karlie Kloss and Josh Kushner’s Wedding Will Have an Unbelievable Guest List»։ Vanity Fair (en-US) 
  43. Kimble, Lindsay; Kratofil, Colleen (2018-10-18)։ «Karlie Kloss Is Married! Supermodel Weds Joshua Kushner in Custom Dior Gown»։ People (en-US)