Jump to content

Թոմի Հիլֆիգեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թոմի Հիլֆիգեր
անգլ.՝ Thomas Jacob Hilfiger
Դիմանկար
Ծնվել էմարտի 24, 1951(1951-03-24)[1][2] (73 տարեկան)
ԾննդավայրԷլմայրա, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունElmira Free Academy?
Մասնագիտությունդիզայներ և նորաձևության դիզայներ
ԱմուսինԴենիզ Կարոլինա Էրբուղ
Պարգևներ և
մրցանակներ
Կայքtommy.com
 Tommy Hilfiger Վիքիպահեստում

Թոմի Հիլֆիգեր (անգլ.՝ Tommy Hilfiger, մարտի 24, 1951(1951-03-24)[1][2], Էլմայրա, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի մոդելավորող, «Tommy Hilfiger» բրենդի հիմնադիրը։

Կենսագրություն և գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոմի Հիլֆիգերը ծնվել և մեծացել է Նյու Յորք նահանգում։ Նա ինը երեխաներից երկրորդ էր։ Թոմիի ծնողներն ուզում էին, որ տղան դառնա ինժեներ և նրան ուղարկել են սովորելու, սակայն ապագա մոդելավորողը չի հետևել նրանց խորհրդին, կիսատ է թողել կրթությունը և մեկնել առևտրով զբաղվելու։ Հենց այդ ժամանակ էլ նա առաջին անգամ ծանոթացել է բիզնեսի հիմունքներին՝ գնել է ջինսեր, որից հետո դրանք վաճառել ավելի հարմար գնով։

Ավելի ուշ Հիլֆիգերը սկսել է հագուստ մոդելավորել տարբեր բրենդների համար, օրինակ, Քելվին Քլայն և Perry Ellis։ 1985 թվականին նա հիմնադրել է «Tommy Hilfiger Corporation» կազմակերպությունը, որն իր մասին բարձրաձայնել է միայն 1992 թվականին, երբ թողարկվել է Թոմի Հիլֆիգեր տղամարդկանց հագուստի հավաքածուն։ 1995 թվականին «Council of Fashion Designers of America»-ն Հիլֆիգերին անվանել է տղամարդկանց հագուստի լավագույն դիզայներ։

2004 թվականին կազմակերպությունն ընդլայնվել է, նրա ձեռնարկություններում աշխատում էր ավելի քան հինգ ու կես հազար մարդ, իսկ եկամուտը գերազանցում էր 1,8 միլիարդ ԱՄՆ դոլարը։ Սակայն 2006 թվականին վաճառքի քանակը նվազել է, և մոդելավորողը ստիպված էր վաճառել կազմակերպությունը 1,6 միլիարդ դոլար գումարի դիմաց։ Հետագայում ԶԼՄ-ներում դիզայների մասին կարծիքները կտրուկ տարբերվում էին։ Ոմանք քննադատում էին Հիլֆիգերի հագուստը, ուրիշները՝ հակառակը, խրախուսում էին մոդելավորողի գործունեությունը։ Այնուամենայնիվ, ներկայումս «Tommy Hilfiger» բրենդը գոյություն ունի, այդ պիտակով ջինսե հագուստը վաճառվում է, իսկ Թոմի Հիլֆիգերն ունի մեծ շահաբաժին այդ ամենից։ Այսօր Հիլֆիգերը ոչ միայն հայտնի դիզայներ է, այլ նաև հայտնի բարեգործ, սպորտը խրախուսող մարդ։ 20-րդ դարի 90-ականների սկզբին և կեսերին Հիլֆիգերն ակտիվորեն աջակցում էր Ֆորմուլա 1-ի որոշ թիմերի, իսկ 2000-ական թվականների սկզբին հովանավորում էր «Ֆերրարի» թիմին[5]։

2008 թվականի ապրիլի 16-ին Հիլֆիգերը թողարկել է նոր նախագիծ՝ հեռուստատեսային ալիք համացանցում։ Նախագիծն իրականացվել է «Sony BMG» կազմակերպության հետ։ «Tommy TV»-ն նվիրված է ոչ միայն նորաձևությանը, այլև երաժշտությանը[6]։

2010 թվականի մարտին «Tommy Hilfiger» կազմակերպությունը 3 միլիարդ դոլարի դիմաց վաճառվել է «Phillips-Van Heusen Corporation» կազմակերպությանը, որին պատկանում են նաև «Calvin Klein», «Timberland» և ուրիշ հայտնի բրենդներ։ Կոշիկի չինական խոշորագույն արտադրող «Huajian»-ը, որը արտադրում էր կոշիկներ «Tommy Hilfiger» կազմակերպության համար, 2013 թվականին բացել է իր առաջին արտադրամասը Եթովպիայում, և այսօր ընկերության աֆրիկյան աշխատակիցների թիվը հասնում է ավելի քան 2000 մարդու։

Ջեսիկա Սթամը 2008 թվականին պոդիումի վրա կրում է Թոմի Հիլֆիգեր

Ստորև բերված են Թոմի Հիլֆիգերի մրցանակները և ճանաչման ցանկը․

  • 1995: Council of Fashion Designers of America - Տղամարդկանց հագուստի տարվա լավագույն դիզայներ[7][8]
  • 1997: FiFi Awards - Տղամարդկանց բուրմունք տարվա-լյուքս «Tommy» տղամարդկանց օծանելիքի համար
  • 1998: Parsons School of Design - Տարվա դիզայներ մրցանակ[7]
  • 1998: GQ Խանութ - Տարվա դիզայներ «Տարվա տղամարդ» թողարկման համար[7]
  • 2000: FiFi Awards - Տարվա լավագույն մարքեթինգային նորարություն
  • 2002: GQ Գերմանիա , միջազգային լավագույն դիզայներ մրցանակ[7]
  • 2002: Drug Abuse Resistance Education - Ամերիկայի ապագան մրցանակ՝ ամերիկյան երիտասարդության շահերի համար մարդասիրական ջանքերի համար[7]
  • 2006: GQ Իսպանիա - Տարվա դիզայներ մրցանակ[7]
  • 2006: Harvard Foundation - Պիտեր Ջ. Գոմես տարվա հումանիտար
  • 2006: We Are Family Foundation - Ֆանտազյոր մրցանակ[9]
  • 2007: Hispanic Federation - Տարվա յուրահատուկ ձեռքբերում մրցանակ[7]
  • 2008: Women's Wear Daily - Համար 1 դիզայներ և 16-րդ բրենդ ամենամյա «100 List»[7] ցանկում
  • 2009: UNESCO - UNESCO Աջակցության մրցանակ բարեգործական ջանքերի համար[7]
  • 2009: Մերի Քլեր - Կյանքի պարգև ձեռքբերումների համար[7]
  • 2010: Պրատտի համալսարան - Լեգենդների մրցանակ[7]
  • 2012: Ամերիկայի մոդելավորողների միություն - Ջեֆերի Բինի Կյանքի պարգև ձեռքբերումների համար, ներկայացվել է Աննա Վինտուրի[10] կողմից
  • 2015: Race To Erase MS - արժանացել է մրցանակի ցրված սկլերոզի համար դեղորայք գտնելուն օգնելու համար[11]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
  3. http://news.harvard.edu/gazette/story/2006/03/harvard-foundation-honors-hilfiger-with-humanitarian-award/
  4. https://geoffreybeenefoundation.com/geoffrey-beene-lifetime-achievement-award-cfda-geoffrey-beene-design-scholar-award/
  5. О. Дунчик. «Томми Хилфигер» (ռուսերեն). Peoples.Ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 9-ին.
  6. «Томми Хилфигер : лицо из телевизора» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 9-ին.
  7. 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 «Tommy Hilfiger Biography». Tommy.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 13-ին.
  8. «Past Winners». Council of Fashion Designers of America. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 24-ին.
  9. «4th Annual Celebration Gala». We Are Family Foundation. 2006 թ․ ապրիլի 25. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 12-ին.
  10. «Awards Spotlight: Tommy Hilfiger, Honoree, Geoffrey Beene Lifetime Achievement Award». Council of Fashion Designers of America. 2012 թ․ մայիսի 29. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 13-ին.
  11. «Tommy Hilfiger Honored at Race to Erase MS Gala». The Hollywood Reporter. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 13-ին.