Էզրա Միլեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էզրա Միլեր
Ծնվել էսեպտեմբերի 30, 1992(1992-09-30)[1] (31 տարեկան)
ԾննդավայրՈւայքոֆ, Նյու Ջերսի, ԱՄՆ
ԿրթությունThe Hudson School? և Rockland Country Day School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Կրոնհուդայականություն և քրիստոնեություն
Մասնագիտությունդերասան, երգիչ, մանկական դերասան, օպերային երգիչ, հեռուստատեսային դերասան, մոդել, կինոդերասան և երաժիշտ
Համատեղ ապրող(ներ)Զոի Քրավից[2][3]
Պարգևներ և մրցանակներ

Էզրա Մեթյու Միլեր[4][5] (անգլ.՝ Ezra Matthew Miller, սեպտեմբերի 30, 1992(1992-09-30)[1], Ուայքոֆ, Նյու Ջերսի, ԱՄՆ)[6][7][8], ամերիկացի դերասան, երգիչ, երաժիշտ և ակտիվիստ։ Նա կատարել է իր խաղարկային ֆիլմի դեբյուտը նկարահանվելով «Դպրոցից հետո» (2008) ֆիլմում։ Նա խաղացել է վերնագրային դեր «Մենք պետք է խոսենք Քևինի մասին»(2011) և համատեղ նկարահանվել է «Չշփվող լինելու առավելությունները»(2012) ֆիլմերում։ 2015 թվականին, նա նկարահանվել է «Ստենդֆորտի բանտային էքսպերիմենտ» դրամայում և «Առանց բարդույթների աղջիկը» կատակերգությունում։ Նա նաև մարմնավորում է Բարի Ալենին/ Ֆլեշին DC-ի ընդարձակ տիեզերքում, որտեղ նա առաջին անգամ երևացել է «Բեթմենն ընդդեմ Սուպերմենի։ Արդարության արշալույսին» (2016) ֆիլմում և Քրիդենս Բերմոնին «Գերբնական գազանները և դրանց բնակության վայրը» (2016) ֆիլմում։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Միլերը ծնվել և մեծացել է Նյու Ջերսի նահանգի Ուայքոֆ քաղաքում[9][10]։ Նրա մայրը՝ Մարթան (Քոչ) ժամանակակից պարուհի է։ Նրա հայրը՝ Ռոբերտ Ս․ Միլերը եղել է ավագ փոխնախագահ և գործադիր տնօրեն Hyperion Books-ում, իսկ հետագայում դարձել է հրատարակիչ Workman Publishing Company-ում[11][12]։ Միլերը ունի երկու ավագ քույրեր՝ Սայան և Քեիթլինը։ Նրա հայրը հրեա է, իսկ մայրը ունի գերմանական և հոլանդական ծագում։ Էզրան իրեն համարում է հրեա և «հոգևոր»[13][14][15][16]։

Երբ Միլերը վեց տարեկան էր, նա սկսեց պարապել որպես օպերայի երգիչ, որպեսզի հաղթահարի իր խոսքի արատը։ Նա երգել է Մետրոպոլիտեն օպերայում[17], և խաղացել է Ֆիլիպ Գլասի «Սպիտակ ագռավ» օպերայում։ Նա հաճախել է Ռոքլանդի Քանթրի Դեյ և Հուդսոնի դպրոցները[18][19]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Միլերը 2008 թվականի Տրիբեկա կինոփառատոնին

Նա սկսել է իր ֆիլմային կարիերան 2008 թվականին՝ նկարահանվելով Անտոնիո Կամպոսի «Դպրոցից հետո» ֆիլմում, որտեղ նա մարմնավորում է մի դեռահասի, ով սովորում է գիշերօթիկ դպրոցում։ Դրանից հետո, նկարահանվել է «Սիթի Այլենդ» ֆիլմում, Էնդի Գարսիայի, Ջուլիանա Մարգուլիսի և Սթիվեն Սթրեիթի հետ միասին, և խաղացել է «Պահեք Գոնզոյին» և «Ամեն օր» ֆիլմերում։ Հետո Միլերը նկարահանվել է BBC Films«Մենք պետք է խոսենք Քևինի մասին» ֆիլմում, Ջոն Քրիսթոֆեր Ռայլիի և Տիլդա Սուինթոնի հետ միասին։ Ֆիլմը դարձավ Կաննի կինոփառատոնի սենսացիան, ողջունվելով քննադատների կողմից[20]։ Միլերը նաև մարմնավորել է Դեմիանին Showtime հեռուստաալիքի «Californication» հեռուստասերիալում[21]։ Նկարահանվել է «Հարգելի բժիշկ» հեռուստասերիալի երկու եթերաշրջաններում, մարմնավորելով՝ Թաքեր Բրայենթին։ «Չշփվող լինելու առավելությունները» նովելի ֆիլմային ադապտացիայում մարմավորել է Պատրիկին՝ Լոգան Լերմանի և Էմմա Ուոթսոնի հետ։ Ֆիլմը հեռարձակվել է 2012 թվականի սեպտեմբերի 21-ին[22]։

Warner Bros. հայտարարել է, որ նա մարմնավորելու է DC Comics-ի կերպար՝ Բարի Ալենին/ Ֆլեշին «Ֆլեշ» ֆիլմում, որը պետք է հեռարձակվի 2018 թվականին։ Այդ դերով նա առաջին անգամ երևացել է «Բեթմենն ընդդեմ Սուպերմենի։ Արդարության արշալույսին» ֆիլմում և պետք է կրկնի իր դերը «Արդարության լիգա» ֆիլմում[23]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միլերը Հեմփտոնսի 19-րդ կինոփառատոնում
Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր Նշումներ
2008 Դպրոցից հետո Afterschool Ռոբերտ
2008 Californication Californication Դեմիան Սերիալ․ 5 սերիա
2009 Օրենք ու կարգուկանոն։ Հատուկ կորպուս Law & Order: Special Victims Unit Իթեն Մորս Սերիալ․ 1 սերիա
2009-10 Հարգելի բժիշկ Royal Pains Թաքեր Բրայենթ Սերիալ․ 5 սերիա
2009 Սիթի Այլենդ City Island Վինսենթ «Վինի» Ռիզո Ժունիոր
2010 Ամեն օր Every Day Ջոնա
2011 Մեկ այլ ուրախ օր Another Happy Day Էլիոթ Հելմեն
2011 Քևինի հետ ինչ-որ բան այն չէ We Need to Talk About Kevin Քևին Խաչատուրյան
2012 Չշփվող լինելու առավելությունները The Perks of Being a Wallflower Պատրիկ
2014 Մադամ Բովարի Madame Bovary Լեոն Դուպուիս
2015 Ստենդֆորտի բանտային էքսպերիմենտ The Stanford Prison Experiment Դանիել Քուլփ
2015 Առանց բարդույթների աղջիկը Trainwreck Դոնալդ
2016 Բեթմենն ընդդեմ Սուպերմենի։ Արդարության արշալույսին Batman v Superman: Dawn of Justice Բարի Ալեն/ Ֆլեշ[24][25] Կամեո
2016 Ինքնասպանների ջոկատ Suicide Squad Բարի Ալեն/ Ֆլեշ Կամեո
2016 Գերբնական գազանները և դրանց բնակության վայրը Fantastic Beasts and Where to Find Them Քրիդենս Բերբոն
2017 Արդարության լիգա Justice League Բարի Ալեն/ Ֆլեշ Սպասվում է

Մրցանակներ և առաջադրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Նոմինացիայի աշխատանք Մրցանակ Արդյունք
2011 Մեկ այլ ուրախ օր Hamptons International Film Festival լավագույն կատարողի համար Հաղթանակ
2011 Մենք պետք է խոսենք Կևինի մասին BIFA մրցանակ լավագույն երկրորդական դերասանի համար Առաջադրված
Broadcast Film Critics Association մրցանակ լավագույն երիտասարդ կատարողի համար Առաջադրված
2012 Չշփվող լինելու առավելությունները Boston Society of Film Critics մրցանակ լավագույն երկրորդական դերասանի համար Հաղթանակ
Hollywood Film Festival լուսարձակ մրցանակ Հաղթանակ
San Diego Film Critics Society մրցանակ լավագույն դերակատարի համար Հաղթանակ
Santa Barbara International Film Festival — Վիրտուոզ մրցանակ Հաղթանակ
Detroit Film Critics Society մրցանակ լավագույն երկրորդական դերասանի համար Առաջադրված
2013 MTV-ի ֆիլմի մրցանակ լավագույն առաջընթացային կատարման համար Առաջադրված
2013 MTV-ի ֆիլմի լավագույն երաժշտական պահ (Լոգան Լերմանի և Էմմա Ուոթսոնի հետ) Առաջադրված
Phoenix Film Critics Society մրցանակ լավագույն երկրորդական դերասանի համար Առաջադրված

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. https://www.gettyimages.in/detail/news-photo/actors-ezra-miller-and-zoe-kravitz-leave-the-ziegfeld-news-photo/94501502
  3. http://ego.globo.com/famosos/noticia/2012/08/ator-de-precisamos-falar-sobre-o-kevin-diz-que-e-gay-em-entrevista.html
  4. «Actor faces charges for marijuana in Peters»։ Post-gazette.com։ 2011-06-25։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-06-ին։ Վերցված է 2011-10-25 
  5. Tribune Pittsburgh (2011-06-25)։ «'Wallflower' actor faces drug chages - Pittsburgh Tribune-Review»։ Pittsburghlive.com։ Արխիվացված է օրիգինալից 2022-05-09-ին։ Վերցված է 2011-10-25 
  6. «Ezra Miller»։ Nylon Magazine։ 2012։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-26-ին։ Վերցված է 2012-01-11 
  7. «Authentic movie clothing requires lots of shopping»։ Post-gazette.com։ 2011-10-10։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-21-ին։ Վերցված է 2011-10-25 
  8. «BBC News - Talk About Kevin: Portrait of a parent's worst nightmare»։ bbc.co.uk։ 2011-10-21։ Վերցված է 2011-11-09 
  9. Bosworth Kate։ «Ezra Miller»։ Interview։ Վերցված է 2011-05-15 
  10. «The Bay Area Reporter Online | We need to talk about Ezra Miller»։ Ebar.com։ Վերցված է 2012-03-23 
  11. «Walt Disney Company To Reorganise Publishing Business: Disney Publishing, Worldwide And Hyperion»։ Prnewswire.co.uk։ 1999-04-12։ Վերցված է 2011-10-25  and is now the President of Macmillan's newest imprint, Flatiron Books.
  12. Yuan Jada (2012-01-08)։ «We Need to Talk About Ezra»։ New York Magazine։ Վերցված է 2012-01-11 
  13. «Ezra's Way (Weekend)»։ Haaretz։ 2012-01-19։ Վերցված է 2012-06-01։ «My father is Jewish, my mother is not, but I consider myself entirely Jewish even though according to Jewish law I am not. I encourage everyone to understand that the rules were written before anyone could do DNA tests... I know that I am a descendant of Abraham through my father." And a visit to Israel? "I definitely plan to do this.» 
  14. «Interfaith Celebrities: An Upcoming Actor, An Enduring Celebrity - InterfaithFamily»։ Վերցված է հոկտեմբերի 15, 2014 
  15. «Ezra Miller»։ Վերցված է հոկտեմբերի 15, 2014 
  16. Lamble David (2011-12-08)։ «Family estrangement»։ The Bay Area Reporter։ Վերցված է 2012-01-11 
  17. VanAirsdale S.T. (2010-04-26)։ «The Verge: Ezra Miller»։ Movieline։ Արխիվացված է օրիգինալից 2010-05-03-ին։ Վերցված է 2011-05-15 
  18. «Ezra Miller Interview for Beware the Gonzo»։ The Cinema Source։ 2011-09-08։ Վերցված է 2011-10-25 
  19. «Ezra Miller on ‘Perks of Being a Wallflower,’ Being Bisexual & More»։ The Daily Beast 
  20. շ (2011-05-13)։ «BAZ BAMIGBOYE: 'I'm too old to be a lothario', says Jude Law»։ Daily Mail։ Վերցված է 2011-05-15 
  21. «Ezra Miller | Ezra Miller Cleared On Drug Charge»։ Contactmusic։ Վերցված է 2011-10-25 
  22. Wilkinson Amy (2011-05-19)։ «Ezra Miller To Play Patrick In 'Perks of Being a Wallflower'»։ MTV։ Վերցված է 2011-05-26 
  23. «Warner Bros.' 'The Flash' Movie to Star Ezra Miller»։ The Hollywood Reporter։ հոկտեմբերի 15, 2014։ Վերցված է հոկտեմբերի 15, 2014 
  24. «Ezra Miller Confirmed For Batman Vs. Superman»։ Cosmic Book News։ Վերցված է 2015-10-28 
  25. «'Suicide Squad' Adds Key DC Character Weeks Before Release»։ The Hollywood Reporter։ հուլիսի 28, 2016։ Վերցված է հուլիսի 28, 2016 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]