Jump to content

Շազամ (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շազամ
անգլ.՝ Shazam!
Երկիր ԱՄՆ
Ժանրմարտաֆիլմ, ֆիլմ սուպերհերոսների մասին, ֆենթեզի ֆիլմ, սուրբծննդյան ֆիլմ և կինոկատակերգություն
Թվականապրիլի 5, 2019 և ապրիլի 4, 2019[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԴեյվիդ Սանդբերգ[2]
ՊրոդյուսերՓիթեր Սաֆրան
Սցենարի հեղինակHenry Gayden?
ԴերակատարներԱշեր Էնջել, Զաքարի Լևի[2], Մարկ Սթրոնգ[2], Ջիմոն Հոնսու, Գրեյս Ֆալթոն, Ջեք Դիլան Գրեյեր, Իեն Չեն, Քուփեր Էնդրյուս, Ադամ Բրոդի, Միգան Գուդ, Միշել Բորտ, Ռոս Բութլեր, Դի Ջեյ Քոթրոնա և Ethan Pugiotto?
ՕպերատորՄաքսիմ Ալեքսանդր
ԵրաժշտությունԲենջամին Ուոլֆիշ
ՄոնտաժՄիշել Ալլեր
Պատմվածքի վայրՖիլադելֆիա
Նկարահանման վայրՏորոնտո և Ֆիլադելֆիա
ԿինոընկերությունWarner Bros. Pictures, New Line Cinema, DC Entertainment, The Safran Company և Seven Bucks Productions
Տևողություն132 րոպե
Բյուջե100 000 000 $
Շահույթ366 080 049 $[3], 140 480 049 $[3] և 53 505 326 $[3]
Պաշտոնական կայքէջ
 Shazam! (film) Վիքիպահեստում

«Շազամ» (անգլ.՝ Shazam!), սպասվող ամերիկյան սուպերհերոսական ֆիլմ, որը հիմնված է DC Comics-ի համանուն կերպարի վրա։ Այն կլինի DC-ի ընդարձակ տիեզերքի յոթերորդ ադապտացիան։ Ֆիլմի ռեժիսորն Դևիդ Սանդբերգն է, իսկ իսկ սցենարիստը՝ Դերեն Լեմքը։ Ֆիլմում Աշեր Էնջելը և Զակարի Լիվայը մարմնավորում են Բիլի Բաթսոնին/ Շազամին՝ մի դեռահաս տղայի (Էնջել), ով «Շազամ» բառն արտասանելով դառնում է չափահաս սուպերհորոս (Լիվայ)։ Ֆիլմում երկրորդական դերեր են կատարում Մարկ Ստրոնգը, Ռոն Սեֆաս Ջոնսը, Գրեյս Ֆալթոնը, Ջեք Դիլան Գրեյզերը, Իեն Չենը, Յովան Արմանդը, Ֆեիթ Հերմանը, Քուփեր Էնդրյուսը և Մարթա Միլանսը։

Ֆիլմի հիմնական նկարահանումները սկսել են 2018 թվականի հունվարի 29-ին Կանադայի Տորոնտո քաղաքում։ Ֆիլմը նախատեսվում է թողարկել Warner Bros.-ի և New Line Cinema-ի կողմից 2019 թվականի ապրիլի 15-ին՝ 3D և IMAX ձևաչափերով[4]։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռահաս Բիլի Բաթսոնը՝ հրաշագորշի կողմից ստանում է հին հերոսների ուժը, որոնք նա ակտիվանում է ասելով «Շազամ» բառը։ Ասելով այն նա դառնում է չափահաս սուպերհերոս Շազամը (Shazam)։ Նրա անունը կազմված են հերոսների անունների առաջին տառերից՝ տալով նրան Սողոմոնի իմաստությունը, Հերկուլեսի ուժը, Ատլասի տոկունությունը, Զևսի հզորությունը, Աքիլլեսի քաջությունը և Մերկուրիի արագությունը[5]։

Դերակատարներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի տղա, ով մի հրաշագործի կողմից ստացել է կարողություններ և «Շազամ» բառն արտասանելով դառնում է չափահաս, ով ունենում է գերբնական կարողություններ՝ ուժ, արագություն, թռչելու հնարավորություն և այլն[5][6]։

Բիլիի լավագույն ընկերը։ Նա միակն է, ով գիտի որ Բիլին նաև Շազամն է[12]։

Լոթա Լոսթեն կատարելու է անհայտ դեր[18]։

Արտադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

New Line Cinema-ն «Շազամ» ֆիլմի զարգացոմը սկսել է 2000-ականներից, որի մոտավորապես սցենարը գրում էր Ուիլյամ Գոլդմանը, Ալեք Սոկոլովի, Ջոել Քոհենի, Բրայան Գոլուբովի և Ջոն Օգուստի հետ միասին։ 2008 թվականին ֆիլմը մտավ արտադրության մեջ, որի սցենարն էր հանդիսանում Ջոն Օգուստի գրածը։ Ֆիլմը կատակերգական մարտաֆիլմ էր, որը կենտրոնանում էր կերպարի ծագման վրա, որը այդ ժամանակ կրում էր Կապիտան Մարվել անունը[19]։ Պիտեր Սեգալը[20] ֆիլմի ռեժիսորն էր, և բանակցություններ էին գնում Դուեյն Ջոնսոնի հետ ֆիլմի չարագործի՝ Սև Ադամի դերը կատարելու համար[20]։ «Շազամ» ֆիլմը ի սկզաբն է արտադրվում էի New Line Cinema-ի կողմից, սակայն նախարտադրության ժամանակ այն անցում է Warner Bros.-ին։

Նուար տեսակի ֆիլմերից ոգեշնչված Բեթմենի «Խավարի ասպետը» ֆիլմի հաջողությունից հետո, Ջոն Օգուստը լքում է նախագծը քանի, որ նրան ստիպում էին ֆիլմի սցենարը գրել «Խավարի ասպետը» ֆիլմի սցեանրի նման[21][22]։ Մինչ 2009 թվականիի ամառը Բիլ Բիրչը և Ջեոֆ Ջոնսը համաձայնվել էին գրել ֆիլմի սցենարը, մինչ Սեգալը ֆիլմի ռեժիսորն էր[23]։ 2010 թվականի օգոստոսին խոսակցություններ էին գնում, որ ֆիլմը կարող է չեղյալ հայտարարվել և դրա փոխարեն կարող է լինել կերպարի մասին հեռուստասերիալ[24]։ 2013 թվականի դեկտեմբերին Սեգալը նշեց որ «Շազամ» ֆիլմը չի լինելու քանի որ Կապիտան Մարվելը և Սուպերմենը շատ նմանություններ ունեն, իսկ Սուպերմենի «Պողպատե մարդը» ֆիլմը դեռ նոր էր թողարկվել[25]։

Մինչ «Շազամ» ֆիլմի արտադրությունը անորոշ վիճակում էր, 2012 թվականին DC Comics-ը հրապարակեց «New 52» կոմիքսների շարքը։ Այդ ժամանակ կոնֆլիկտներ էին տեղի ունենում Marvel Comics-ի հետ, որը նույնպես ուներ Կապիտան Մարվել անունով կերպար[26]։ DC-ին իր Կապիտան Մարվելի կերպարը փոխարինեց Շազամով[27]։

2014 թվականին Warner Bros.-ը ներկայացրեց սպասվող DC Comics-ի ֆիլմերի ցանկ։ Ցանկում էին «Արդարության լիգա», «Շազամ» ֆիլմերը և «Ֆեյբլ» ու «100 փամփուշտ» կոմիքսների ֆիլմերը։ Ֆիլմերի թողարկման հստակ օրեր չկային, սակայն նշվում էր, որ «Արդարության լիգա» ֆիլմը դուրս է գալու «Բեթմենն ընդդեմ Սուպերմենի։ Արդարության արշալույսին» ֆիլմից հետո՝ 2017 թվականի մայիսի 5-ին, իսկ «Շազամը»՝ 2016 թվականի հուլիսին[28][29][30]։ Օգոստոսին Դուեյն Ջոնսոնը հայտարարեց, որ նկարահանվելու է «Շազամ» ֆիլմում, բայց չի որոշել Շազամի դեր է կատարելու, թե Սև Ադամի[31]։ Սեպտեմբերին Ջոնսոնը հաստատեց, որ կատարելու է Սև Ադամի դերը, ինչպես նաև հայտարարվեց, որ Դերեն Լեմքը ֆիլմի սցենարիստն է[32]։ 2017 թվականի հունվարին Հենրի Գայդենին վարձեցին Լեմքի սցենարը վերագրելու համար[33]։ 2017 թվականի փետրվարին բանակցություններ էին գնում Դևիդ Սանդբերգի հետ ֆիլմի ռեժիսորը լինելու համար[34]։ Հայտարարվեց նաև որ Դույեն Ջոնսոնը նկարահանվելու Սև Ադամի մասին առանձին ֆիլմում, ինչը հակասեց նրա՝ ֆիլմում գլխավոր չարագործ լիենելուն[35] և «Շազամ» ֆիլմի գլխավոր չարագործ ընտրվեց Թադեուս Սիվանան[7]։

2017 թվականի հուլիսին ստուդիան արագացրեց «Շազամ» ֆիլմի արտադրությունը։ Հաստատվեց, որ Դևիդ Սենբերգը ֆիլմի ռեժիսորն է և ֆիլմի արտադրությունը սկսվեց 2018 թվականի սկզբին[36]։

Նախաարտադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի օգոստոսին ռեժիսոր Դևիդ Սենդբերգը հայտարարեց, որ «Շազամը» լինելու DC հաջորդ նկարահանվող ֆիլմը[37] և նույն ամսվա վերջում ֆիլմը պաշտոնապես մտավ նախաարտադրություն[38]։

2014 թվականի սեպտեմբերին հայտարարվեց, որ Դուեյն Ջոնսոնը մարմնավորելու է Սև Ադամին, սակայն նա լքեց ֆիլմը, քանի որ նկարահանվելու էր Սև ադամի սոլո ֆիլմում[32][35]։ 2017 թվականի սեպտեմբերին Դևիդ Սենդբերգը հայտարարեց, որ կերպարի համար չի օգտագործելու CGI, այլ ունենալու երկու դերասան՝ երեխայի և չափահասի դերը կատարելու համար[39]։ 2017 թվականին հայտարարվեց, որ Զակարի Լիվայը մարմնավորելու է Շազամին[5]։ Նոյեմբերին դերասանական անձնակազմին կիացավ Գրեյս Ֆալթոնը[40], ով նկարահանվել էր Սենդբերգի «Աննաբելլի անեծքը։ Չարի ծնունդը» ֆիլմում[10]։ Նույնն ամսում Մարկս Ստրոնգի հետ՝ Բժիշկ Սիվանաի դերը կատարելու բանակցությունները վերջին փուլում էին[7] և նա 2018 թվականի հունվարին հայտարարեց, որ կատարելու է դերը[41]։ 2017 թվականի նոյեմբերին հայտարարվեց, որ Աշեր Էնջելը մարմնավորելու է Բիլի Բաթսոնին[6]։ Դեկտեմբերին հայտարարվեց, որ Ջեք Դիլան Գրեյզերը մարմնավորելու է Ֆրեդի Ֆրիմանին՝ Բիլիի լավագույն ընկերոջը[12], ինչպես նաև որ Ջովան Արմանդը, Իեն Չենը, Ֆեիթ Հերմանը, Էնդրյու Քուփերսը մարմնավորելու են Պեդրո Պենյային, Յուգեն Չոյին, Դարլա Դադլիին և Վիկտոր Վազքեզին[13][14][15]։ 2018 փետրվարին հայտարարվեց, որ Ռոն Սեֆաս Ջոնսը կատարելու հրաշագործ Շազամի դերը[9][11]։

Նկարահանումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի հիմնական նկարահանումները սկսել են 2018 թվականի հունվարի 29-ին Կանադայի Տորոնտո քաղաքում[42][43][44][45]։

«Շազամ» ֆիլմը նախատեսվում է թողարկել 2019 թվականի ապրիլի 5-ին Warner Bros.-ի և New Line Cinema-ի կողմից 2D, 3D և IMAX 3D ձևաչափերով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  2. 2,0 2,1 2,2 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. 3,0 3,1 3,2 Box Office Mojo — 1999.
  4. «'Shazam' Movie Gets April 2019 Release Date». Comicbook.com. 2018 թ․ հունվարի 12. Վերցված է 2018 թ․ հունվարի 12-ին.
  5. 5,0 5,1 5,2 «DC's 'Shazam!' to Star Zachary Levi». TheHollywoodReporter. 2017 թ․ հոկտեմբերի 27. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 27-ին.
  6. 6,0 6,1 «'Shazam!' Finds Its Billy Batson with 'Andi Mack' Actor». The Hollywood Reporter. 2017 թ․ նոյեմբերի 6. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 6-ին.
  7. 7,0 7,1 7,2 «'Shazam!': Mark Strong in Talks for Villain Role». The Hollywood Reporter. 2017 թ․ նոյեմբերի 2. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 2-ին.
  8. «David F. Sandberg Confirms The Name Of The Wizard In 'Shazam!'». HeroicHollywood. 2018 թ․ հունվարի 25. Վերցված է 2018 թ․ հունվարի 29-ին.
  9. 9,0 9,1 «'This Is Us' Star Ron Cephas Jones Circles Wizard Role in DC Superhero Film 'SHAZAM!' (Exclusive)». TheWrap. 2018 թ․ հունվարի 18. Վերցված է 2018 թ․ հունվարի 18-ին.
  10. 10,0 10,1 «Annabelle Creation Actress Grace Fulton Joins Shazam». Variety. 2017 թ․ նոյեմբերի 2. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 2-ին.
  11. 11,0 11,1 «Production Starts on New Line Cinema's Magical Super Hero Action Adventure "Shazam!"». Business Wire. 2018 թ․ փետրվարի 5. Վերցված է 2018 թ․ փետրվարի 5-ին.
  12. 12,0 12,1 «It Actor Jack Dylan Grazer Joins Shazam». Deadline. 2017 թ․ դեկտեմբերի 6. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 6-ին.
  13. 13,0 13,1 13,2 13,3 «Ian Chen & Jovan Armand Join Shazam». Deadline. 2017 թ․ դեկտեմբերի 12. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 12-ին.
  14. 14,0 14,1 «"DC's 'Shazam' Adds 'This Is Us' Actress Faithe Herman to Cast"». Comicbook. 2017 թ․ դեկտեմբերի 21. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 21-ին.
  15. 15,0 15,1 «The Walking Dead's Cooper Andrews Joins Shazam». Deadline. 2017 թ․ դեկտեմբերի 19. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 19-ին.
  16. 16,0 16,1 «Official 'Shazam' plot synopsis released: "we all have a superhero inside us"». Batman News (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ փետրվարի 5. Վերցված է 2018 թ․ փետրվարի 6-ին.
  17. «'Shazam!': Marta Milans Joins Zachary Levi In New Line Superhero Pic». Deadline. 2018 թ․ հունվարի 22. Վերցված է 2018 թ․ հունվարի 22-ին.
  18. @lottalosten (January 31, 2018). «Yes! I have a role in Shazam! I can finally say that!» (Թվիթ). Վերցված է January 31, 2017-ին – via Թվիթթեր.
  19. «Shazam! It ain't happening». johnaugust.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին.
  20. 20,0 20,1 «Exclusive: Peter Segal's Shazam Gets a New Title!». IESB.net. 2008 թ․ փետրվարի 23. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ փետրվարի 29-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 21-ին.
  21. «Shazam! Screenwriter on Film Development: 'It Won't Be Happening'». MTV News. 2009 թ․ հունվարի 6. Արխիվացված է օրիգինալից 2011-08-11-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 7-ին.
  22. «Captain Marvel/Shazam Movie Still Alive? Producer Michael Uslan Hints at Film's Future». MTV News. 2009 թ․ հունվարի 13. Արխիվացված է օրիգինալից 2011-07-27-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 19-ին.
  23. «Bill Birch to write 'Shazam!' reboot». Variety. 2009 թ․ օգոստոսի 19.
  24. «Captain Marvel Takes Flight But Will He Ever Reach the Big Screen». Los Angeles Times.
  25. «Interview: Director Peter Segal Steps Into the Ring for Grudge Match - ComingSoon.net». 2013 թ․ դեկտեմբերի 23. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 20-ին.
  26. «An Oral History of CAPTAIN MARVEL: The Lost Years, pt. 3». Newsarama. 2010 թ․ դեկտեմբերի 30. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 11-ին.
  27. «Exclusive: GEOFF JOHNS Hopes Lightning Strikes SHAZAM!». Newsarama.com. 2012 թ․ հունվարի 26. Վերցված է 2015 թ․ հուլիսի 8-ին.
  28. «Justice League, Fables, 100 Bullets, Metal Men & Shazam Films Revealed». scifinow.co.uk. 2014 թ․ ապրիլի 28. Վերցված է 2014 թ․ ապրիլի 29-ին.
  29. «Warner Bros. Plans 'Justice League' Movie Directed by Zack Snyder (Exclusive)». blogs.wsj.com. 2014 թ․ ապրիլի 27. Վերցված է 2014 թ․ ապրիլի 29-ին.
  30. «What Warner Bros/DC Comics Is Planning At Comic-Con In July». 2014 թ․ հունիսի 12. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 12-ին.
  31. «Dwayne Johnson Says He'll Play Role in 'Shazam'». variety.com. 2014 թ․ օգոստոսի 19. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 20-ին.
  32. 32,0 32,1 «Dwayne Johnson to Play Black Adam in New Line's 'Shazam,' Darren Lemke To Script». variety.com. 2014 թ․ սեպտեմբերի 3. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 3-ին.
  33. «Dwayne Johnson's DC Villain Black Adam Getting His Own Movie». The Hollywood Reporter. 2017 թ․ հունվարի 19. Վերցված է 2018 թ․ հունվարի 30-ին.
  34. «'Shazam': Superhero Movie Eyes 'Lights Out' Director». Variety. 2017 թ․ փետրվարի 17. Վերցված է 2017 թ․ հուլիսի 25-ին.
  35. 35,0 35,1 «Dwayne Johnson Won't Be in Shazam, Confirms Geoff Johns». Screenrant. 2017 թ․ հուլիսի 21.
  36. «'Shazam!' Is Next DC Movie to Shoot (Exclusive)». The Hollywood Reporter (անգլերեն). 2017 թ․ հուլիսի 20. Վերցված է 2017 թ․ հուլիսի 22-ին.
  37. «'Shazam' Director Says Earlier Versions Of The Script Featured Black Adam». Heroic Hollywood. 2017 թ․ օգոստոսի 16. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 17-ին.
  38. «Shazam! Has Officially Begun Pre-Production». Screen Rant. 2017 թ․ օգոստոսի 29. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 30-ին.
  39. «David Sandberg On Moving Right Into 'Shazam' From 'Annabelle: Creation'». Heroic Hollywood. 2017 թ․ օգոստոսի 25. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 25-ին.
  40. «DC Comic's 'Shazam!' Director Confirms Grace Fulton Is Mary Marvel». Heroichollywood.com. 2017 թ․ սեպտեմբերի 1. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 16-ին.
  41. «Mark Strong spills on Shazam! secrecy». ContactMusic.net. 2018 թ․ հունվարի 14. Վերցված է 2018 թ․ հունվարի 14-ին.
  42. «Superhero movie Shazam! to start filming in early 2018». Digital Spy (անգլերեն). 2017 թ․ սեպտեմբերի 19. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 20-ին.
  43. «The Working Title of The 'Shazam!' Movie Revealed». OmegaGround. 2017 թ․ սեպտեմբերի 14. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 20-ին.
  44. «David F. Sandberg on Instagram: Let's go!⚡️». Ինստագրամ. Վերցված է 2018 թ․ հունվարի 29-ին.
  45. «CONFIRMED: 'Shazam!' Begins Filming This February in Toronto». OmegaGround. 2017 թ․ սեպտեմբերի 18. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 20-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շազամ (ֆիլմ)» հոդվածին։