Ակվամեն (ֆիլմ)
Ակվամեն անգլ.՝ Aquaman | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | մարտաֆիլմ[1][2], արկածային ֆիլմ[1][2], ֆիլմ սուպերհերոսների մասին[3], ֆանտաստիկ ֆիլմ[1][2] և ֆենթեզի ֆիլմ[4] |
Հիմք | Ակվամեն |
Թվական | նոյեմբերի 26, 2018 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ջեյմս Վան |
Պրոդյուսեր | Փիթեր Սաֆրան |
Սցենարի հեղինակ | Ուիլ Բիլ և Դևիդ Լեսլի Ջոնսոն-ՄակԳոլդրիք |
Դերակատարներ | Ջեյսոն Մամոա[4], Էմբեր Հյորդ, Նիկոլ Քիդման, Դոլֆ Լունդգրեն, Պատրիկ Ուիլսոն, Ուիլեմ Դեֆո, Յահյա Աբդուկ Մատին II, Տեմուերա Մորիսոն, Լուդի Լին, Մայքլ Բիչ և Գրեհեմ ՄակԹավիշ |
Օպերատոր | Դոն Բյորջես |
Երաժշտություն | Ռուփերթ Գրեգսոն-Ուիլյամս[5] |
Մոնտաժ | Քիրք Մ. Մորի |
Պատմվածքի վայր | Մեն, Ատլանտիդա (կոմիքս), Սիցիլիա, Սահարա, Հնդկական օվկիանոս և Ատլանտյան օվկիանոս |
Նկարահանման վայր | Village Roadshow Studios[1], Նյուֆաունդլենդ[1], Սաութփորթ[1], Մեյն Բիչ[1], Մերզուգա[1], Հասթինգս Փոինթ[1], Էրֆուդ[1], Քարամբին Բիչ[1] և Ամիթի[1] |
Կինոընկերություն | Warner Bros. և The Safran Company |
Տևողություն | 143 րոպե[6] |
Բյուջե | 200 000 000 €[1] |
Շահույթ | 1 148 528 393 $[7], 335 104 314 $[7] և 67 873 522 $[7] |
Պաշտոնական կայքէջ | |
![]() |
«Ակվամեն» (անգլ.՝ Aquaman), ամերիկյան սուպերհերոսական ֆիլմ, որը հիմնված է DC Comics-ի համանուն կերպարի վրա։ Այն տեղայնացված է Warner Bros. Pictures-ի կողմից և DC-ի ընդարձակ տիեզերքի վեցերորդ ադապտացիան է։ Ֆիլմի ռեժիսորն է Ջեյմս Վանը, իսկ սցենարիստն է Ուիլ Բիլը։ Ֆիլմում նկարահանվում են Ջեյսոն Մամոան, Էմբեր Հերդը, Յահա Աբդուլ-Մատին II-ը, Պատրիկ Ուիլսոնը, Դոլֆ Լունդգրենը, Թեմուերա Մորիսոնը, Նիկոլ Քիդմանը և Ուիլեմ Դեֆոն։ Այն համարվում է Ակվամեն կերպարի մասնակցությամբ երրորդ լայվ-էքշն ֆիլմը «Բեթմենն ընդդեմ Սուպերմենի։ Արդարության արշալույսին» և «Արդարության լիգա» ֆիլմերից հետո։ «Ակվամեն» ֆիլմում Արթուրը, ով ստորջրյա Անտլանտիս թագավորության թագաժառանգն է, պետք է դուրս գա իր խորթ եղբայր Օրմի դեմ, ով ցանկանում է միավորել ստորջրյա յոթ թագավորությունները և պատերազմ սկսել արտաքին աշխարհի դեմ։
Ակվամենի մասին ֆիլմի արտադրությունը սկսել էր դեռ 2004 թվականից, սակայն ծրագրերը միշտ ձախողվել էին։ 2014 թվականի օգոստոսին Ուիլ Բիլը և Քուրթ Ջոնստադը նշանակվեցին սցենարիստներ, ովքեր պետք է գրեին երկու տարբեր սցենարներ, իսկ ֆիլմի դուրս գալու մասին պաշտոնապես հայտարարվել է 2014 հոկտեմբերին։ 2015 թվական ապրիլին Ջեյմս Վանը նշանակվեց ֆիլմի ռեժիսոր և 2016 թվականի հուլիսին հայտնի դարձավ, որ ֆիլմի սցենարը լինելու է Բիլի գրած սցենարը։ Ֆիլմի հիմնական դերասանական կազմը հաստատվեց 2016-ից 2017 թվականի սկիզբ ընկած ժամանակհատվածում։ Նկարահանման շրջանը սկսել է Ավստրալիայում 2017 թվականի մայիսի 2-ին։ Ֆիլմը հիմնականում նկարահանվել է Գոլդ Քոստում և արտադրությունը հիմնական տեղի է ունեցել Կանադայում, Իտալիայում և Մարոկկոյում։ Նկարահանումները ավարտվել են 2017 թվականի հոկտեմբերի 21-ին։
«Ակվամեն» ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2018 թվականի նոյեմբերի 26-ին, և Warner Bros. Pictures-ի կողմից թողարկվել է ԱՄՆ-ում 2018 թվականի դեկտեմբերի 21-ից Real D 3D, IMAX և IMAX 3D ձևափաերով։ Ֆիլմը ամբողջ աշխարհում հավաքել է ավելի քան 1 միլիարդ դոլար գումար։ Այն համարվում է DC-ի ընդարձակ տիեզերքի ամենաշատ շահույթ ունեցող ֆիլմը, ինչպես նաև 2018 թվականի հինգերորդ և բոլոր ժամանակների 37-րդ ամենաշատ շահույթ ունեցող ֆիլմը։ Ֆիլմը քննադատների կողմից ստացել է դրական արձագանքներ իր բնույթի, կինեմատոգրաֆիայի համար, սակայն բացասական արձագանքներ սցենարի, երկխոսությունների և ֆիլմի երկար լինելու համար։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
1985 թվականին Մեն նահանգում փարոսի պահակ Թոմաս Քարին փոթորկի ժամանակ փրկում է Ատլանային՝ ստորջրյա Ատլանտիս թագավորության արքայադստերը։ Նրանք սիրահարվում են և ունենում են Արթուր անունով որդի, որը ծնվում է ծովային կենդանիների հետ շփվելու ունակություններով։ Ատլանան ստիպված է լինում լքել իր ընտանիքին և վերադառնալ Ատլանտիս, իսկ իր հավատարիմ խորհրդատու Նուիդիս Վուլկոյին խնդրում է մարզել Արթուրին։ Վուլկոյի առաջնորդությամբ Արթուրը դառնում է հմուտ մարզիկ, սակայն մերժվում է ատլանտացիների կողմից՝ համարվելով խառնածին։
Ներկա օրերում՝ Ստեփենվուլֆի հարձակումից մեկ տարի անց, Արթուրը կանգնեցնում է մի խումբ ծովահենների, որոնք փորձում էին առևանգել ռուսական ատոմային սուզանավը։ Կռվի ժամանակ նրանց առաջնորդ Ջեսի Քեյնը մահանում է, իսկ նրա որդին՝ Դեյվիդը, երդվում է վրեժ լուծել Արթուրից։ Հետո Դեյվիդը հարձակում է կատարում Ատլանտիսի վրա, Օրմի իմացությամբ։ Օրմը Արթուրի խորթ եղբայրն է և Ատլանտիսի թագավորը, ով այս հարձակումը ընդունում է որպես պատճառ արտաքին աշխարհի դեմ պատերազմ սկսելու համար։ Զեբելի թագավոր Ներեուսը դաշնակցում է Օրմի հետ, սակայն նրա դուստր Մերան, ով նաև Օրմի նշանածն էր, հրաժարվում է համագործակցել և գնում է Արթուրին գտնելու, որպեսզի նրանից օգնություն խնդրի։ Փրկելով Թոմասին Օրմի ստեղծած ուժեղ ալիքից, Մերան շահում է Արթուրի վստահությունը։ Արթուրն ու Մերան գնում են Վուլկոյի հետ հանդիպման, և Վուլկոն Արթուրին ասում է, որ նա պետք է գտնի Ատլանի եռաժանին (կախարդական արտեֆակտ, որը պատկանել է Ատլանտիսի առաջին արքային), որպեսզի կարողանա լինի Ատլանտիսի թագավորը։ Նրանց խանգարում են Օրմի մարդիկ, Վուլկոն և Մերան կարողանում են փախչել առանց աչքի ընկնելու, սակայն Արթուրը ձերբակալվում է։
Օրմը այցելում է Արթուրին, մինչ վերջինս բանտարկված էր, և հայտնում է, որ Ատլանան մահապատժի է ենթարկվել խառնածին որդի ունենալու պատճառով, և մեղադրում է Արթուրին և արտաքին աշխարհին դրա համար։ Նա Արթուրին առաջարկում է հավերժ լքել Ատլանտիսը, փոխարեն Արթուրը նրան մարտահրավեր է նետում։ Մենամարտի ժամանակ Օրմը գրեթե սպանում է Արթուրին, սակայն Մերան փրկում է նրան։ Միասին, Արթուրն ու Մերան գնում են Սահարա անապատ, որտեղ պատրաստվել էր Ատլանի եռաժանին, և գտնում են մի հոլոգրամ, որ նրանց ուղղորդում է Սիցիլիա։ Այնտեղ էլ իմանում են եռաժանիի գտնվելու վայրը։ Մինչդեռ Օրմը Դեյվիդին տալիս է Ատլանտական զենքեր և հրամայում է սպանել Արթուրին, դավաճանության համար ձերբակալում է Վուլկոյին, և բռնով ստիպում է մյուս ստորջրյա թագավորություններին համագործակցել իր հետ և դուրս գալ արտաքին աշխարհի դեմ։
Փոփոխելով Օրմի տեխնոլոգիան, Դեյվիդը ամբողջովին զինված (նա իրեն արդեն անավնում էր Սև Մանտա), Սիցիլիայում հարձակվում է Մերայի և Արթուրի վրա, վիրավորելով Արթուրին, որից հետո նա ընկում է ժայռի վերևից և, հավանաբար, մահանում է։ Եռաժանին գտնելու ճանապարհին Մերան մշակում է Արթուրի վերքերը և խրախուսում է նրան։ Տեղ հասնելով, նրանց վրա հարձակվում են ծովային հրեշներ՝ թրենչները, որոնցից փախչելով նրանք հասնում են չբացահայտված ծով, որը գտնվում է Երկրի կենտրոնում։ Այնտեղ նրանք անսպասելիորեն տեսնում են Ատլանային, ում զոհոբերել էին՝ տալով թրենչերին, սակայն նա նույնպես կարողացել էր փախչել չբացահայտված ծով։
Արթուրը դիմակայում է Քարաթենին, և ցույց տալով, որ արժանի է թագավոր լինելուն, վերցնում է եռաժանին, որը տալիս է նրան յոթ ծովերը կառավարելու կարողություն։ Երբ Օրմն իրեն օվկիանոսի վարպետ է հռչակում, Արթուրը, Մերան, Քարաթենի, թրենչների և այլ ծովային կենդանիների հետ միասին դուրս են գալիս նրա դեմ։ Օրմի հետևորդներրը սկսում են Արթուրին համարել իրենց թագավորը, երբ իմանում են, որ նրա ձեռքում է եռաժանին։ Արթուրը հաղթում է Օրմին մարտում, սակայն որոշում է նրան չսպանել։ Ատլանան վերադառնում է Թոմասի մոտ, մինչ Արթուրը մնում է Ատլանտիսում։
Տիտրերից հետո կադրում երում է, որ Դեյվիդին փրկում է Սթիվեն Շինը, մի գիտնական, ով ամեն գնով ցանկանում է գտնել Ատլանտիսը։ Դեյվիդը համաձայնվում է Շինին տանել այնտեղ, եթե նա օգնի Արթուրից վրեժ լուծել։
Դերակատարներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստորջրյա Ատլանտիս պետության թագավորը, ով ունի օվկիանոսում մակընթացություններ կեղծելու, այլ ջրային կենդանիների հետ շփվելու և գերձայնային արագությամբ լողալու կարողություններ։
- Օթիս Դանջին մարմնավորում է երիտասարդ Արթուր Քարիին[8]։
Ստորջրյա Ատլանտիս պետության թագուհին և Արթուրի սիրային հետաքրքրությունը։ Մերան ունի հիդրոկինետիկ և թելեպատիկ կարողություններ, որոնք թույլ են տալիս նրան վերհսկել ջրային միջավայրը և շփվել այլ ատլանտացիների հետ։
Ատլանտիսի գլխավոր գիտական խորհրդականը, ով Արթուրի մենտորն է։
Ակվամենի խորթ եղբայրը, ով Ատլանտիսի թագավորն է։ Նա ցանկանում է պատերազմ սկսել մարդկանց դեմ, քանի որ նրանք աղտոտում են օվկիանոսները[9][10]։
- Դոլֆ Լունդգրեն՝ Ներեուս
Ստորջրյա Զեբել պետության թագավորը և Մերայի հայրը[11]։
Արթուր Քարիի մայրը և Ատլանտիսի նախկին թագուհին[12]։
Գրեմ ՄաքԹևիշը մարմնավորում է Ատլանին, ով Ատլանտիսի առաջին թագավորն է[13], Թամուերա Մորիսոնը մարմնավորում է Թոմաս Քարիին՝ Արթուրի հորը[14], Լուդի Լինը մարմնավորում է Մուրքին, ով գեներալ է Ատլանտիսի բանակում[15]։
Ջուլի Էնդրյուսը հնչյունավորում է Քարաթենին, մի ծովային արարծի, ով համագործակցում է Ակվամենի հետ[16]։
Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]
2004 թվականին FilmJerk.com-ը հայտարարեց, որ Sunrise Entertainment-ից Ալան և Փիթեր Ռիչիները Warner Bros.-ի հետ միասին ցանկանում են նկարահանել Ակվամենի մասին ֆիլմ, որի սցենարիստը կլինի Բեն Գրանթը[17]։ Սակայն դա չիրականացավ։ 2009 թվականի հուլիսին հայտարարվեց, որ Լեոնարդո ԴիԿապրիոյի Appian Way ընկերությունը զբաղվում է ֆիլմի զարգացմամբ։ Warner-ի նախագահ և գործադիր տնօրեն Բարի Մայերսը ասում է, որ ֆիլմը զարգացման ընթացքի մեջ է[18]։ Warner Bros.-ի աղբյուրներից հայտնել են The Wrap-ին, որ նրանք քննարկում են Պողպատե մարդու, Սուպերմենի/ Բեթմենի, Հրաշք կնոջ և Ակվամենի ֆիլմերի նկարահանման հնարավորության մասին[19][20][21]։ Ջեոֆ Ջոնսը հայտնել է Variety-ին, որ Ակվամենը կազմակերպության համար առաջնահերթային կերպար է[22]։ 2014 թվականի օգոստոսի 12-ին հայտարարվեց, որ Warner Bros. վարձել է սցենարիստներ Ուիլ Բիլին և Քուրթ Ջոնսթադին, որպեսզի գրեն երկու առանձին սցենարներ Ակվամենի երկու ֆիլմերի համար։ Ֆիլմը զարգանում էր երկակի ճանապարհով, ինչը նշանակում է, որ գրվելու է երկու սցենար, մեկը՝ Բիլի կողմից, մյուսը՝ Ջոնսթադի, բայց միայն ամենալավը կօգտագործվեր առաջինը[23]։ 2010 թվականի ապրիլի 10-ին The Hollywod Reporter-ը հայտարարվեց, որ Ջեյմս Վանը ֆիլմի ռեժիսորի առաջատար թեկնածուն է[24]։ 2015 թվականի հունիսին Վանը հաստատվեց որպես ռեժիսոր և անտեսեց Ջոնսթադի սցենարը[25]։ 2015 թվականի նոյեմբերի 12-ին Դեյվիդ Լեսլի Ջոնսոնը վարձվեց՝ ֆիլմի սցենարը գրելու համար, սակայն անհասկանալի էր, արդյոք նա գրում էր առանձին սցենար, թե՞ աշխատում էր Վանի հետ[26]։ Պարզվեց, որ նախորդ բոլոր սցենարները հանվել են, և՛ Ջեյմս Վանը, և՛ Ջեոֆ Ջոնսը ցանկանում են առաջ շարժվել նոր սցենարով, որը գրվեց Ուիլ Բիլի կողմից[27]։ Նախնական արտադրությունը սկսվել է 2016 թվականի նոյեմբերի վերջերին Ավստրալիայում[28][29]։
Քասթինգ[խմբագրել | խմբագրել կոդը]
2014 թվականի հոկտեմբերի 20-ին, Ջեյսոն Մամոան ComicBook.com-ին տված հարցազրույցի ժամանակ բացահայտեց, որ «Արդարության լիգա» ֆիլմը կլինի առաջինը, և նա ասաց, որ չգիտի թե ինչի են նրանք պատրաստվում, նաև չգիտեր, թե Ակվամենի ֆիլմը կլինի «Արդարության լիգա»-ից առաջ, թե հետո[30]։ Warner Bros.-ը հայտարարել էր, որ «Ակվամեն» ֆիլմը կլինի DC-ի ընդարձակ տիեզերքի յոթերորդ ադապտացիան, որում կնկարահանվի Ջեյսոն Մամոան[31]։ 2014 թվականի դեկտեմբերին հայտարարվեց, որ Մամոան ստորագրել է չորս ֆիլմում նկարահանվելու պայմանագիր, և նա ցանկանում էր որ Ակվամենի սոլո ֆիլմի ռեժիսորը լիներ Զաք Սնայդերը[32]։ 2016 թվականի հունվարի 13-ին հայտարարվեց, որ բանակցություններ են գնում Էմբեր Հերդի հետ՝ ֆիլմի գլխավոր իգական կերպարի՝ Մերայի դերը տանելու համար[33]։ Երկու ամիս անց հաստատվեց, որ Հերդը կատարելու է Ակվամենի սիրային հետաքրքրության դերը[34]։ 2016 թվականի ապրիլին հայտարարվեց, որ Ուիլեմ Դեֆոն կատարելու է Նուիդիս Վուլկոյի դերը[35]։ 2016 թվականի դեկտեմբերի 12-ին հաստատվեց, որ Պատրիկ Ուիլսոնը մարմնավորելու է Օվկիանոսի վերպետին[36], 2017 թվականի հունվարի 31-ին հայտարարվեց, որ Յահա Աբդուլ-Մատին II-ը մարմնավորելու է Սև Մանտային[37]։
Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Նկարահանումները սկսվել են 2017 թվականի մայիսի 2-ին Ավստրալիայում[38]։ Ֆիլմի մեծ մասը նկարահանվել է Քվինսլենդ նահանգի, Գոլդ Քոստ քաղաքում գտնվող Village Roadshow ստուդիայում։ Նկարահանումները տեղի են ունեցել նաև Նյուֆաունդլենդում, Սիցիլիայում և Մարոկկոյում[39]։
Ֆիլմի նկարահանումները ավարտվել են 2017 թվականի հոկտեմբերի 21-ին[40]։
Հետարտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմի խմբագիր հանդիսացավ Ջեյմս Վանի հետ արդեն հինգ անգամ աշխատած՝ Քիրք Մորին։ Երկու անգամ Օսկար մրցանակի արժանացած Չարլզ Գիբսոնը («Կարիբյան ծովի ծովահենները։ Մեռյալի սնդուկը») և Քելվին ԲաքԷլվինը (Ֆորսաժ) ֆիլմի վիզուալ էֆեկտների մատակարարներն են[41]։
Վիզուալ էֆեկտներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմում կան 2300 վիզուալ էֆեկտ պարունակող տեսարան, որոնք ստեղծել են «Industrial Light & Magic» (ILM), «Rodeo FX», «Scanline VFX», «DNEG», «Moving Picture Company» (MPC), «Method Studio»s և «Digital Domain» կազմակերպությունները[42][43]։ 2018 թվականի նոյեմբերի 3-ին Ջեյմս Վանը հայտարարեց, որ ֆիլմի հետարտադրությունը ավարտվել է[44]։
Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2018 թվականի մարտի 8-ին հայտարարվեց, որ ֆիլմի կոմպոզիտորը լինելու է Ռուպերտ Գրեգսոն-Ուիլյամսը, ով նախկինում եղել է DC-ի ընդարձակ տիեզերքի չորրորդ ֆիլմի՝ «Հրաշք կնոջ» կոմպոզիտորը[45]։ Ֆիլմի սաունդթրեքը թողարկվել է 2018 թվականի դեկտեմբերի 14-ին «WaterTower Music»-ի կողմից[46][47]։ Ալմբոմի մեջ է նաև ամերիկացի երգչուհի Սկայլար Գրեյի «Everything I Need» երգը, որի հեղինակներն են Գրեյը և Էլիոթ Թեյլորը[48]։ Ֆիլմի երկորդ թրեյլերում լսելի է Ֆիլ Լոբերի հեղինակած «Sidewinder» երգը[49]։
Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]
«Ակվամեն» ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2018 թվականի նոյեմբերի 26-ին Լոնդոնում[50]։ Ֆիլմը թողարկվել է ԱՄՆ-ում 2018 թվականի դեկտեմբերի 21-ին, 3D և IMAX ձևաչափերով, Warner Bros. Pictures-ի կողմից[51]։ Այն պետք է թողարկվեր 2018 թվականի հուլիսի 27-ին, հետո հետաձգվեց մինչև 2018 թվականի հոկտեմբերի 5, և ի վերջո թողարկվեց դեկտեմբերին[31][52][53]։ 2018 թվականի նոյեմբերի 19-ին Atom Tickets-ը հայտարարեց, որ ԱՄՆ-ում Ամազոնի անդամները կարող են ներկա գտնվել է դեկտեմբերի 15-ին տեղի ունեցող ֆիլմի ցուցադրումներին, որոնք լինելու էին ընտրված կինոթատրոններում[54]։
Ֆիլմը Չինաստանում թողարկվել է 2018 թվականի դեկտեմբերի 7-ին[55], Մեծ Բրիտանիայում՝ դեկտեմբերի 12-ին[56][57], Արգենտինայում, Բրազիլիայում և Ռուստաստանում՝ դեկտեմբերի 13-ին[58][59] և Հնդկաստանում դեկտեմբերի 14-ին[60]։ Ֆիլմը թողարկվել է Հայաստանում 2018 թվականի դեկտեմբերի 20-ին։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 Blanc J. AlloCiné (ֆր.) — 1993.
- ↑ Box Office Mojo — 1999.
- ↑ 4,0 4,1 https://theworldofmovies.com/aquaman-movie-review/
- ↑ http://filmmusicreporter.com/2018/03/07/rupert-gregson-williams-to-score-james-wans-aquaman/
- ↑ Aquaman (2018): Technical Specifications — 1990.
- ↑ 7,0 7,1 7,2 Box Office Mojo — 1999.
- ↑ http://www.cinemablend.com/news/1655180/looks-like-young-aquaman-has-been-cast
- ↑ «Patrick Wilson To Play 'Aquaman's Evil Half-Brother ORM»։ Deadline։ December 12, 2016։ Արխիվացված օրիգինալից December 13, 2016-ին։ Վերցված է December 12, 2016
- ↑ «Aquaman villain has an eco-warrior motive, Patrick Wilson reveals»։ EntertainmentWeekly։ June 15, 2018։ Արխիվացված օրիգինալից June 16, 2018-ին։ Վերցված է June 15, 2018
- ↑ «Aquaman Adds Dolph Lundgren As King Nereus»։ Empire (անգլերեն)։ Վերցված է May 7, 2017
- ↑ «Aquaman: Nicole Kidman to play Jason Momoa's mother Queen Atlanna»։ Firstpost (en-US)։ April 4, 2017։ Վերցված է May 7, 2017
- ↑ grahammctavish (October 7, 2017)։ «Delighted to be able to announce my involvement in #Aquaman. Character has to be secret....for now. It's going to be awesome!» (Թվիթ)։ Վերցված է October 8, 2017
- ↑ «'Star Wars' Actor Temuera Morrison In Talks to Join 'Aquaman' (Exclusive)»։ The Hollywood Repoter։ February 3, 2017։ Արխիվացված օրիգինալից June 16, 2017-ին։ Վերցված է September 17, 2017
- ↑ N'Duka Amanda (May 15, 2017)։ «'Aquaman': 'Power Rangers' Star Ludi Lin Joins Jason Momoa In DC Comics Pic»։ Արխիվացված օրիգինալից May 17, 2017-ին։ Վերցված է May 15, 2017
- ↑ «Exclusive: Julie Andrews has a secret role in 'Aquaman'»։ EW.com։ November 23, 2018։ Արխիվացված օրիգինալից November 23, 2018-ին։ Վերցված է November 23, 2018
- ↑ "Aquaman" movie back on track, FilmJerk.com, August 26, 2004, http://www3.filmjerk.com/news/article.php?id_new=399, վերցված է November 1, 2010
- ↑ «Leo on Aquaman?»։ Joblo.com։ July 20, 2009։ Վերցված է September 13, 2010
- ↑ Why 'Man of Steel' Holds the Key to Warner Bros.' Future Franchises(չաշխատող հղում)
- ↑ «DC Entertainment Chief Reveals What's Next for Superman, Wonder Woman and 5 Superheroes Who Deserve Movies (Q&A)»։ The Hollywood Reporter։ July 17, 2013։ Վերցված է July 18, 2013
- ↑ «An 'Aquaman' Movie? DC Comics Head Would Love To See It Happen»։ MTV։ July 19, 2013։ Վերցված է July 20, 2013
- ↑ «DC Wants Aquaman To Make A Bigger Splash»։ Variety։ November 25, 2013։ Վերցված է November 26, 2013
- ↑ «‘TMNT’ Filmmakers Talk Aliens & Dimension X in ‘Ninja Turtles’ Sequels»։ The Hollywood Reporter։ August 12, 2014։ Վերցված է August 11, 2014
- ↑ «'Furious 7' Director James Wan Eyed for 'Aquaman' (Exclusive)»։ April 10, 2015
- ↑ «James Wan Sets ‘Aquaman’ Deal To Direct Jason Momoa In DC Warners Pic»։ Deadline։ June 3, 2015։ Վերցված է June 3, 2015
- ↑ «'Aquaman' Hooks New Writer (Exclusive)»։ hollywoodreporter.com։ November 12, 2015։ Վերցված է November 13, 2015
- ↑ «'Aquaman' Movie Hooks 'Gangster Squad' Writer (Exclusive)»։ The Hollywood Reporter։ July 22, 2016։ Վերցված է July 29, 2016
- ↑ «Aquaman Films In Australia; Michael Kenneth Williams Said To Be Black Manta»։ CosmicBookNews։ September 4, 2016։ Արխիվացված օրիգինալից October 10, 2016-ին։ Վերցված է September 4, 2016
- ↑ «Filming Locations for Deadpool 2, The Predator, and Aquaman»։ ComingSoon.net։ November 7, 2016։ Վերցված է November 8, 2016
- ↑ «Jason Momoa Confirms Aquaman For Justice League, Thinks Standalone Movie Will Be Origin Story»։ comicbook.com։ October 20, 2014։ Վերցված է October 20, 2014
- ↑ 31,0 31,1 «DC Comics Movies Announced: ‘Suicide Squad,’ ‘Wonder Woman,’ ‘Justice League,’ ‘The Flash,’ ‘Aquaman’»։ /Film։ October 15, 2014։ Վերցված է October 15, 2014
- ↑ «Jason Momoa Talks Aquaman, Wants Zack Snyder to Direct Solo Film»։ comingsoon.net։ December 8, 2014։ Վերցված է December 8, 2014
- ↑ «Amber Heard in Talks to Star in 'Aquaman' (Exclusive)»։ The Hollywood Reporter։ January 13, 2016։ Վերցված է January 14, 2016
- ↑ «EXCLUSIVE: Amber Heard Confirms Her 'Aquaman' Role in 'Justice League', Dishes on 'Interesting' Mera Costume»։ Վերցված է September 9, 2016
- ↑ [1]
- ↑ «Patrick Wilson To Play ‘Aquaman’s Evil Half-Brother ORM»
- ↑ «'Aquaman' Finds Its Black Manta Villain With 'Get Down' Actor (Exclusive)»
- ↑ creepypuppet (May 2, 2017)։ «Months of intensive prep have led to this. Here we go. #DayOne #Ahab» (Թվիթ)։ Վերցված է May 3, 2017
- ↑ «Production is Underway on Warner Bros. Pictures' Super Hero Action Adventure "Aquaman"»։ Business Wire։ May 3, 2017։ Վերցված է May 5, 2017
- ↑ creepypuppet (October 21, 2017)։ «Holy mackerel, you scampi serious — that's finally a principal photography WRAP on Aquaman!! Thank You to an awesome cast & crew.» (Թվիթ)։ Վերցված է October 21, 2017
- ↑ «ANNOUNCEMENT: Production is Underway on Superhero Action Adventure Aquaman»։ Warner Bros UK։ May 8, 2017։ Արխիվացված է օրիգինալից September 10, 2017-ին։ Վերցված է September 9, 2017
- ↑ «Art of VFX Aquaman»։ Art of VFX։ October 5, 2018։ Արխիվացված օրիգինալից August 11, 2018-ին։ Վերցված է October 7, 2018
- ↑ «Visual Effects Aquaman»։ Animation Boss։ July 21, 2018։ Արխիվացված օրիգինալից May 13, 2018-ին։ Վերցված է August 8, 2018
- ↑ «James Wan on Instagram: "After two years of consuming and devouring my every waking hour, this little indie movie is finally done. It was a monster undertaking. I..."»։ Instagram (անգլերեն)։ Վերցված է November 4, 2018
- ↑ «Rupert Gregson-Williams to Score James Wan's 'Aquaman'»։ Film Music Reporter։ Արխիվացված օրիգինալից March 8, 2018-ին։ Վերցված է March 7, 2018
- ↑ «Aquaman's Soundtrack Has Release Date»։ Gvnation.com։ November 17, 2018։ Արխիվացված է օրիգինալից November 18, 2018-ին։ Վերցված է November 17, 2018
- ↑ «Aquaman»։ Hans-Zimmer.com։ Արխիվացված օրիգինալից November 18, 2018-ին։ Վերցված է November 17, 2018
- ↑ «James Wan's 'Aquaman' to Feature Original Song by Skylar Grey»։ Film Music Reporter։ Արխիվացված օրիգինալից November 30, 2018-ին։ Վերցված է November 29, 2018
- ↑ Lin Craig։ «Listen To The Epic Music From The Final 'Aquaman' Trailer»։ DC Films Hub։ Արխիվացված է օրիգինալից 2018-12-22-ին։ Վերցված է դեկտեմբերի 22, 2018
- ↑ «World Premiere: Aquaman»։ Heart of London Business Alliance։ Արխիվացված օրիգինալից November 23, 2018-ին։ Վերցված է November 23, 2018
- ↑ «Jason Momoa’s ‘Aquaman’ Gets Release Date From Warner Bros.»։ Variety։ December 2, 2016։ Վերցված է December 3, 2016
- ↑ «'Aquaman' To Swim Into Theaters October 2018»։ Deadline Hollywood։ December 3, 2016։ Արխիվացված օրիգինալից August 26, 2018-ին։ Վերցված է July 22, 2018
- ↑ «Jason Momoa's 'Aquaman' Gets Release Date From Warner Bros.»։ Variety։ December 2, 2016։ Արխիվացված օրիգինալից December 4, 2016-ին։ Վերցված է December 3, 2016
- ↑ «Early Showings of 'Aquaman' Set for Amazon Prime Members»։ Variety։ November 19, 2018։ Արխիվացված օրիգինալից November 20, 2018-ին։ Վերցված է November 20, 2018
- ↑ «'Crazy Rich Asians' Finally Gets China Release Date; 'Aquaman' Diving In Early»։ Deadline Hollywood։ Penske Business Media։ October 15, 2018։ Արխիվացված օրիգինալից October 15, 2018-ին։ Վերցված է October 15, 2018
- ↑ «Aquaman's release date has been moved forward»։ Digital Spy։ April 10, 2018։ Արխիվացված օրիգինալից April 12, 2018-ին։ Վերցված է April 12, 2018
- ↑ «Aquaman UK Release Date Moves Up Two Days to the 12th December»։ Bleedingcool.com։ November 19, 2018։ Վերցված է November 28, 2018
- ↑ AdoroCinema։ «Aquaman: Lançamento no Brasil é antecipado»։ AdoroCinema։ Արխիվացված օրիգինալից October 19, 2018-ին։ Վերցված է October 19, 2018
- ↑ «¿’Annabelle’ en ‘Aquaman’? | Fandango Argentina»։ www.fandango.lat (es-AR)։ Վերցված է 2018-12-30
- ↑ «Aquaman to release in India a week before US on December 14»։ Hindustan Times։ November 13, 2018։ Վերցված է December 15, 2018
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Ակվամեն»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Ակվամեն»(անգլ.) ֆիլմը Box Office Mojo կայքում
- «Ակվամեն»(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
- «Ակվամեն»(անգլ.) ֆիլմը Metacritic կայքում:
|
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2018 ֆիլմեր
- Warner Bros. ֆիլմեր
- DC-ի ընդարձակ տիեզերքի ֆիլմեր
- Ամերիկյան մարտաֆիլմեր
- IMAX ֆիլմեր
- Ֆիլմեր վրեժի մասին
- Անգլերեն ֆիլմեր
- Ամերիկյան ֆիլմեր
- Ամերիկյան ֆիլմեր վրեժի մասին
- Ամերիկյան էքշն արկածային ֆիլմեր
- Ամերիկյան ֆիլմեր հասունացման տարիքի մասին
- 2010-ականների ֆիլմեր սուպերհերոսների մասին
- Ֆիլմեր սուպերհերոսների մասին
- DC կոմիքսների էկրանավորումներ
- DC-ի կինեմատոգրաֆիական տիեզերք
- Ամերիկյան գիտաֆանտաստիկ ֆիլմեր
- Ամերիկյան արկածային ֆիլմեր
- Ամերիկյան ֆենտեզի ֆիլմեր
- Ամերիկյան ֆանտաստիկ ֆիլմեր
- Ամերիկյան գիտաֆանտաստիկ էքշն ֆիլմեր
- 2010-ականների ֆենտեզի ֆիլմեր
- Ամերիկյան կինոէպոպեաներ
- Ֆիլմեր ծովահենների մասին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում ԱՄՆ-ում
- Ֆանտաստիկ ֆիլմեր
- Ամերիկյան ֆենտեզի արկածային ֆիլմեր
- 2010-ականների արկածային ֆիլմեր