Յահյա Աբդուլ-Մաթին II
![]() անգլ.՝ Yahya Abdul-Mateen II | |
---|---|
![]() Յահյա Աբդուլ-Մաթին II-ը 2018 թվականի San Diego Comic-Con International-ում | |
Ծնվել է | հուլիսի 15, 1986[1] (36 տարեկան) |
Ծննդավայր | Օռլեան շրջան, Լուիզիանա, ԱՄՆ |
Կրթություն | Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի, Եյլի դրամայի դպրոց և McClymonds High School? |
Քաղաքացիություն | ![]() |
Կրոն | իսլամ |
Մասնագիտություն | դերասան, հեռուստատեսային դերասան, կինոդերասան և ճարտարապետ |
Պարգևներ և մրցանակներ | |
Յահյա Աբդուլ-Մաթին II (անգլ.՝ Yahya Abdul-Mateen II; հուլիսի 15, 1986[1], Օռլեան շրջան, Լուիզիանա, ԱՄՆ[2]), ամերիկացի դերասան և ճարտարապետ, ով առավել հայտնի է Քադիլաքի դերով «The Get Down» հեռուստասերիալում, Սև Մանտայի դերով 2018 թվականի DC-ի ընդարձակ տիեզերքի «Ակվամեն» և «Դոկտոր Մանհեթեն» ֆիլմերում, իր դերերով 2017 թվականի «Մալիբուի փրկարարները» ու «Մեծագույն շոումենը» և 2019 թվականի HBO-յի «Պահապաններ» հեռուստասերիալում։
Վաղ տարիներ և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Աբդուլ-Մաթինը ծնվել է Լուիզիանա նահանգի Նոր Օռլեան քաղաքում մուսուլման հոր՝ Յահյա Աբդուլ-Մաթին I-ի և քրիստոնյա մոր՝ Մերիի ընտանիքում[2][3]։ Նա անցկացրել է իր մանկությունը Նոր Օռլեանի Մագնոլիա շրջանում, իսկ հետո տեղափոխվել է Կալիֆոռնիա նահանգի Օքլենդ քաղաք[4][5], որտեղ հաճախել է ՄաքՔլայմոնդսի աագ դպրոցը։ 2004 թվականին նա ընդունվել է քոլեջ, որտեղ հաջորդ տարի դարձել է Ալֆա Ֆի Ալֆա եղբայրության անդամ[6] և մասնակցել է արգելավազքի մրցումներին «Կալիֆոռնիա Գոլդեն Բեարս» թիմի համար[2]։ Նա ավարտել է Կալիֆոռնիայի Բերքլիի համալսարանը ճարտարապետության աստիճանով և հետո աշխատել է Սան Ֆրանցիսկոյում[7]։ Նա միշտ ուզում էր դերասան դառնալ, և այդ պատճառով էլ Աբդուլ-Մաթինը ստացել է Յեյլի դրամայի դպրոցի մագիստրոսի աստիճանը, սկսելով աշխատել որպես բեմական դերասան[5][8]։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
2016 թվականին Աբդուլ-Մաթինը սկսել է իր դերասանական կարիերան Բազ Լուրմանի «The Get Down» երաժշտական դրամա հեռուստասերիալում, որի պրեմիերան տեղի է ունեցել Նեթֆլիքսում։ Նրա կերպարը՝ Քլարենս «Քադիլաք» Քալդուելը դիսկո աշխարհի արքայազնն է[8]։ Աբդուլ-Մաթինի աշխատանքը հեռուստասերիալում բարձր է գնահատվել[4][9]։
2017 թվականին Աբդուլ-Մաթինը հայտնվել է Շոն Քրիստենսենի «Սիդնի Հոլլ» դրամա ֆիլմում՝ Դյուանի կերպարում։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2017 թվականի Սանդենս կինոփառատոնում[10]։ Աբդուլ-Մաթինը կատարել է ոստիկանության աշխատողի՝ Գարներ Էլերբիի դերը ռեժիսոր Սեթ Գորդոնի «Մալիբուի փրկարարները» կատակերգական մարտաֆիլմում Դուեյն Ջոնսոնի և Զաք Էֆրոնի հետ միասին։ Ֆիլմը լույս է տեսել 2017 թվականի մայիսի 25-ին[11]։ 2017 թվականին նա նաև մասնակցել է «Մեծագույն շոումենը» ֆիլմի նկարահանումներին, որի դերասանական կազմը ներառում էր նաև Էֆրոնին, Հյու Ջեքմանին, Միշել Ուիլյամսին և Զենդեյային[12]։
2018 թվականին Աբդուլ-Մաթինը՝ Վերա Ֆարմիգայի և Քրիստոֆեր Պլամմերի հետ միասին, նկարահանվել է ռեժիսոր Շանա Ֆեսթեի «Սահմաններ» ռոուդ դրամա ֆիլմում[13]; և Սև մանտայի դերը DC Comics-ի «Ակվամեն» ֆիլմում, որի նկարահանումները սկսել են 2017 թվականի մայիսին Ավստրալիայում[14]։ 2018 թվականին նա ընդգրկվել է ռեժիսոր Ջորդան Փիլի «Մենք» սարսափ ֆիլմում, որը լույս է տեսել 2019 թվականի մարտին[15]։ 2019 թվականին Ամդուլ-Մաթինը կատարել է HBO-յի «Պահապաններ» հեռուստասերիալի գլխավոր դերերից մեկը[16]։
2019 թվականին հաստատվել է, որ Աբդուլ-Մաթինը բանակցությունների փուլում է գտնվում Ջորդան Փիլի պրոդյուսերավորմամբ «Քենդիմեն» ֆիլմի նույնանուն գլխավոր դերը կատարելու համար[17]։ Ֆիլմի թրեյլերը թողարկվել է 2020 թվականի փետրվարի 27-ին, իսկ կինոթատրոններում հայնտվել է 2020 թվականի սեպտեմբերի 25-ին[18]։
2019 թվականի մարտին հայտարարվել է, որ նա ընդգրկվել է Նեթֆլիքսի «Սև հայելի» գիտական ֆանտաստիկա հեռուստասերիալում[19]։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարեթիվ | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|---|
2012 | Քրեսչենդո | Crescendo | Յահյա | Կարճամետրաժ ֆիլմ; Նաև համապրոդյուսեր |
2017 | Սիդնի Հոլլ | The Vanishing of Sidney Hall | Դուեյն Ջոն | |
Մալիբուի փրկարարները | Baywatch | Գարներ Էլերբի | ||
Մեծագույն շոումենը | The Greatest Showman | Վ․ Դ․ Հիլեր | ||
2018 | Առաջին հանդիպում | First Match | Դարել | |
Սահմաններ | Boundaries | Սերջ | ||
Ակվամեն | Aquaman | Դևիդ Քեյն / Սև մանտա | ||
2019 | Մենք | Us | Ռասել Թոմաս / Ուեյլանդ | |
Քաղցրություն որովայնի մեջ | Sweetness in the Belly | Ազիզ | ||
2020 | Ամբողջ օր ու գիշեր | All Day and a Night | Բիգ Սթաննա | |
Քենդիմեն | Candyman | Էնթոնի ՄաքՔոյ | Հետարտադրություն | |
Չիկագոյի յոթնյակի դատավարությունը | The Trial of the Chicago 7 | Բոբի Սիլ | Հետարտադրություն | |
2021 | Մատրիցա 4 | The Matrix 4 | Նկարահանումներ |
Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարեթիվ | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|---|
2016–2017 | The Get Down | The Get Down | Քլարենս «Քադիլաք» Քալդուել | 11 սերիաներ |
2018 | Աղախնի պատմվածքը | The Handmaid's Tale | Օմար | Սերիա․ «Ուղեբեռ» |
2019 | Սև հայելի | Black Mirror | Կառլ | Սերիա․ «Striking Vipers» |
Պահապաններ | Watchmen | Քալ Աբար / Ջոն Օսթերման / Դոկտոր Մանհեթեն |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 https://calbears.com/roster.aspx?rp_id=2228
- ↑ 2,0 2,1 2,2 «Yahya Abdul-Mateen - Track & Field»։ Cal Athletics։ Վերցված է հուլիսի 30, 2018
- ↑ Rubenstein Janine (հուլիսի 21, 2016)։ «Five Things to Know About Buzzy New Actor Yahya Abdul-Mateen II»։ People
- ↑ 4,0 4,1 Hammer Mike (օգոստոսի 6, 2016)։ «Yahya Abdul-Mateen II shines in Netflix's 'The Get Down'»։ New York Daily News (անգլերեն)։ Վերցված է փետրվարի 5, 2017
- ↑ 5,0 5,1 Ortved John (օգոստոսի 6, 2016)։ «Meet ‘The Get Down’ lead actor Yahya Abdul-Mateen II»։ Gulf News։ Վերցված է փետրվարի 5, 2017
- ↑ «Alpha Epsilon Lineage»։ Alpha Phi Alpha Fraternity, Inc. Alpha Epsilon Chapter
- ↑ Park Andrea (օգոստոսի 19, 2016)։ «How "Get Down" star Yahya Abdul-Mateen II went from architecture to acting»։ CBS News (անգլերեն)։ Վերցված է փետրվարի 5, 2017
- ↑ 8,0 8,1 Goldberg Lesley (մայիսի 28, 2015)։ «Baz Luhrmann's 'The Get Down' Adds "Disco Prince" to Cast (Exclusive)»։ The Hollywood Reporter (անգլերեն)։ Վերցված է փետրվարի 5, 2017
- ↑ Ali Rasha (օգոստոսի 17, 2016)։ «'The Get Down' Star Yahya Abdul-Mateen II on Disco, Hip Hop and Tilted Hats (Exclusive Video)»։ TheWrap։ Վերցված է փետրվարի 5, 2017
- ↑ Berkshire Geoff (հունվարի 26, 2017)։ «Sundance Film Review: ‘Sidney Hall’»։ Variety։ Վերցված է փետրվարի 5, 2017
- ↑ N'Duka Amanda (մարտի 2, 2016)։ «Yahya Abdul-Mateen II Dives Into ‘Baywatch’; Jacob Latimore Joins ‘Collateral Beauty’»։ Deadline Hollywood։ Վերցված է փետրվարի 5, 2017
- ↑ N'Duka Amanda (հոկտեմբերի 17, 2016)։ «Yahya Abdul-Mateen II Joins ‘The Greatest Showman On Earth’; Dan Amboyer Cast In ‘Brawl In Cell Block 99’»։ Deadline Hollywood։ Վերցված է փետրվարի 5, 2017
- ↑ Hipes Patrick (հուլիսի 5, 2016)։ «Ryan Kwanten Joins ‘Supercon’; ‘The Get Down’s Yahya Abdul-Mateen II Books Pair»։ Deadline Hollywood։ Վերցված է փետրվարի 5, 2017
- ↑ Kit Borys (հունվարի 31, 2017)։ «'Aquaman' Finds Its Black Manta Villain With 'Get Down' Actor (Exclusive)»։ The Hollywood Reporter (անգլերեն)։ Վերցված է փետրվարի 5, 2017
- ↑ N'Duka Amanda (հուլիսի 19, 2018)։ «Jordan Peele’s ‘Us’ Adds Yahya Abdul-Mateen II And Anna Diop To Cast»։ Deadline Hollywood։ Վերցված է փետրվարի 5, 2019
- ↑ Petski Denise (հունիսի 29, 2018)։ «‘Watchmen’: Yahya Abdul-Mateen II & Sara Vickers Cast In Damon Lindelof’s HBO Pilot»։ Deadline Hollywood։ Վերցված է փետրվարի 27, 2019
- ↑ Kroll Justin (փետրվարի 27, 2019)։ «Jordan Peele’s ‘Candyman’ Finds Its Star (Exclusive)»։ Variety։ Վերցված է փետրվարի 26, 2019
- ↑ Kaufman Gil (փետրվարի 27, 2020)։ «Destiny's Child Has Never Sounded So Spooky: Hear 'Say My Name' in New 'Candyman' Trailer»։ Billboard։ Վերցված է փետրվարի 28, 2020
- ↑ Petski Denise (մարտի 20, 2019)։ «‘Black Mirror’: Anthony Mackie & Yahya Abdul-Mateen II Cast In Season 5»։ Deadline Hollywood։ Վերցված է մարտի 21, 2019
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|