Ակվամեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ակվամեն
Aquaman 2014.jpg
Հրատարակման պատմություն
ՀրատարակիչDC Comics
ԴեբյուտMore Fun Comics # 73 (նոյեմբեր, 1941 թվական)
ՀեղինակՄորթ Վայզինգեր
Փոլ Նորրիս
Դերակատար / ՁայնՋեյսոն Մամոա, Ֆիլ Լամար, Ջասթին Հարթլի, Ալան Ռիտչսոն, Մարվին Միլլեր, Նորման Էլդեն, William Callaway?, Միգել Ֆերեր, Scott Rummell?, Ջոն Դի Մագիո, Էրիկ Բաուզա, Josh Keaton?, Քերի Էլվես, Liam O'Brien?, Մեթյու Մաքենդրի Լանթեր և Դի Բրեդլի Բեյքեր
ԱշխարհDC Universe
Ներկայացրած էՍմոլվիլի գաղտնիքը, Արդարության լիգա։ Առանց սահմանների, Aquaman?, Բեթմենն ընդդեմ Սուպերմենի։ Արդարության արշալույսին, Արդարության լիգա, Ակվամեն, More Fun Comics?, The Superman/Aquaman Hour of Adventure?, Սուպեր ընկերներ, Superman: The Animated Series?, Արդարության լիգա, Բեթմեն։ Խիզախ ու քաջ, Երիտասարդ արդարություն, Mad?, Justice League: Action?, Արդարության լիգա։ Նոր սահման, Արդարության լիգա։ Ճգնաժամ երկու աշխարհներում, Արդարության Լիգա. Կոնֆլիկտի աղբյուրի պարադոքս, Արդարության լիգա։ Ժամանակի ծուղակում, Justice League: Throne of Atlantis?, Scooby-Doo! & Batman: The Brave and the Bold?, The Death of Superman?, Justice League Task Force?, Aquaman: Battle for Atlantis?, Justice League Heroes?, Mortal Kombat vs. DC Universe?, Batman: The Brave and the Bold?, DC Universe Online, Infinite Crisis?, Lego Batman 2: DC Super Heroes, LEGO Batman 3:Beyond Gotham, Lego Dimensions?, Injustice: Gods Among Us? և Injustice 2?
Անձնական տվյալներ
ԴիրքորոշումԲարի
ԿեղծանուններԻխտիանդր, յոթ ծովերի տիրակալ, խորությունների բնակիչ, ծովային հրաշք
Տեսակկոմիքսների կերպար, Սուպերհերոս, անիմացիոն կերպար, հեռուստատեսային կերպար, superhero film character? և fictional hybrid?
Հասակ197 սմ
Քաշ100 կգ
Մազերի գույնշիկահեր
Աչքերի գույներկնագույն
ԾննդավայրԱտլանտիս
Սեռարական
ՔաղաքացիությունAtlantis և Flag of the United States.svg ԱՄՆ
ԶբաղմունքՍուպերհերոս, lighthouse keeper և կառավարիչ
Ընտանեկան կարգավիճակԱմուսնացած
ԱմուսինMera?
Ծնողներհայր՝ Tom Curry?, մայր՝ Atlanna?
Թիմեր և կազմակերպություններ
Արդարության Լիգա
Դաշնակիցներ
Ակվալեդ, Ակվագըրլ, Մերա, Գարթ, Բեթմեն, Սուպերմեն, Հրաշք կին, Ֆլեշ
Թշնամիներ
Սև Մանտա, Շնաձկների քագավոր, Օվկիանոսի տիրակալ
Հատուկ ուժեր և ունակություններ
գերմարդկային ուժ, գերմարդկային դիմացկություն, ability to breathe underwater? և superhuman agility / reflexes?
Կայք
dccomics.com/characters/aquaman

Ակվամենը (անգլ.՝ Aquaman), «DC Comics»սուպերհերոսն է, որը ստեղծվել է Փոլ Նորիսի և Մորտ Վայզինգերի կողմից։ Այն իր դեբյուտն է կատարել «More Fun Comics»-ի 73-րդ համարում (նոյեմբեր, 1941)[1]։

Ակվամենը կարողանում է շնչել ջրի տակ, հեռազգացությամբ հաղորդակցվել և ղեկավարել ծովային կյանքի բոլոր ձևերը, ինչպես նաև մեծ արագությամբ լողալ։ Նաև նա տիրապետում է գերմարդկային ուժի, արագության, դիմացկունության և երկարակեցության։ Այդ ամենը նրա մարմնի օվկիանոսային խորությունների բարձր ճնշումներին դիմադրելու ադապտացիայի արդյունքն է։

Կոմիքսների ոսկեդարի և արծաթե դարի ընթացքում Ակվամենը նշանակալի չէր, սակայն հիմնական հերոս էր, ով հայտնվում էր կոմիքսների երկրորդական պատմություններում, որտեղ գլխավոր հերոսներն այլ կերպարներ էին։ Ինչպես մի քանի սուպերհերոսներից մեկը, որը DC Comics-ի հրատարակչությունում է հայտնվել 1950-ական թվականների վերջերից, նա Ամերիկայի Արդարության Լիգայի անդամ էր, ինչն ապահովում էր կերպարի հետագա գոյությունը[2]։ Ժամանակակից Ակվամենը դարձել է ավելի մռայլ և զորեղ կերպար, որը հաճախակի է պատկերվում կատաղության մեջ։

Բացի այդ, հնարավոր է այն բանի պատճառով, որ նա այնպիսի տիտանների կողքին է, ինչպիսիք Սուպերմենն է, Բեթմենը և Հրաշք կինը, Ակվամենը հաճախ է ենթարկվում ծաղրի՝ անվանվելով առաջին հայացքից «անպետք» ուժի տեր։

Հորինված կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբում արծաթե դարում Արթուր Քարրին փարոսի աշխատող Թոմ Քարրիի և Ատլաննա անունով կնոջ որդին էր։ Արթուրն արդեն պատանեկան տարիքից տիրապետում էր անհավանական ուժի և արագության, ինչպես նաև կարողանում էր շնչել ջրի տակ և խոսել ձկների հետ։ Լինելով մահվան եզրին, Ատլաննան պատմեց նրան իրականությունը, ըստ որի ինքը եղել է Ատլանտիդայի թագուհին, ով աքսորի մեջ էր և խոստացել էր, որ մի օր Արթուրը կտառնա յոթ ծովերի տիրակալը։ Նրա հայրն իրեն կրթություն էր տվել և սովրեցրել տիրապետել իր կարողություններին, ինչը օգնեց իրեն հետագայում դառնալ Ակվամեն անունով հերոս։

Նրա ծագումը փոփոխության չենթարկվեց, երբ DC-ն կրկին արձակեց իր տիեզերքը։ Օրինը ծնվել է Ատլանտիդայի արքայական ընտանիքում։ Արդյունքում պարզեց, որ իր հայրը չի եղել Ատլանտիդայի արքա Թրևիսը, այլ անմահ կախարդ Ատլանը։ Նա երեխայի համար կանխատեսեց մեծ ապագա և նրան տվեց իր հոր՝ Օրինի անունը, խոստանալով դառնալ ևս մեկ երեխայի հայր, քանի որ երկու եղբայրները պետք է մշտապես պայքարեին Ատլանտիդայի ապագյի համար։ Թրևիսը երեխայի մազերի գույնից (Օրինը շիկարեր էր) իմացավ, որ իրենը չէ, ինչի պատճառով հնարավոր էր, որ նա կրում էր Կորդաքսի անեծքը։ Հայտարարվեց, որ թագուհու մոտ վիժում է եղել, իսկ երեխան թողնել է Գթասիրտ խութում։ Սակայն ծովի բնակիչների հետ շփվելու կարողության շնորհիվ երեխային մեծացրեցին դելֆինները։ Նրա խորթ մայրը՝ Պորմը նրան տվեց Լողորդ անունը, սակայն Օրինը լքեց այդ ընտանիքը, երբ խորթ եղբայր Դրինին սպանեց մի ձկնորս։

Մարդկության հետ իր հաջորդ հանդիպումը տեղի ունեցավ, երբ փարոսի աշխատակից Թոմ Քարրին վերցրեց նրան դաստիարակելու համար՝ տալով Արթուր Քարրի անունը՝ մինչ մահանալը։ Ալյասկայում ժամանակ անցկացնելով արթուրը սիրահարվում է Կակո անունով էսկիմոսուհու հետ։ Նա հղի էր, սակայն Արթուրը չգիտեր այդ մասին, քանի որ դեմոն Նուլայուկը ստիպեց հեռանալ Ալյասկայից։ Վերադառնալով Ատլանտիդա Արթուրը ստիպված եղավ Ակվարիում կոչվող բանտում կատարել տաժանակիր աշխատանքներ։ Նա լավ հարաբերությունների մեջ մտաց դասախոս Վալկոյի հետ, ով իրեն սովորեցրեց ատլանտերեն։ Այդ ժամանակ նա իմանում է, որ իր կենսաբանական մայրը մահացել է։ Առաջին սուպերհերոսը, ում հետ հանդիպեց Օրինը, Ֆլեշն էր։ Նա Կիսալուսնի ափի մամլո-ասուլիսին Քարրիին անվանեց Ակվամեն։ Իր հաջորդ տունդարձին Օրինն իմանում է, որ դասախոս Վալկոն ապստամբություն է ղեկավարում, որը պահանջում էր նրան օրինական կերպո թույլ տալ նստել Ատլանտիդայի գահին։ Այն իբրև թե փոխվել էր Անսահման երկների ճգնաժամի ժամանակ, ինչը բացահայտվել Ջեքսոն Հայդի հետ խոսակցությունից ու ցուցադրվել «Ամենալուսավոր հատակ»-ում, որ Արթուրը կրկին դարձել է Ատլաննայի և Թոմ Քարրիի որդին[3]։

Ուժեր և կարողություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակվամենն ունի ֆիզիկական հրաշալի տվյալներ, ով կարողանում է ջրի մեջ ավելի քան 100 տոննա բարձրացնել։ Ունի ջրի տակ շնչելու կարողություն՝ առանց թթվածնային քաղցի։ Ունի մարտարվեստի ունակություններ։ Իր եռաժանու շնորհիվ կարողանում է կայծակի պարպումներ առաջացնել։ Իր կոստյումը՝ ստեղծված անանցանելի թեփուկներից, դարձնում է նրան համարյա անխոցելի։ Համարվում է ամենահզոր հեռազգացներին մեկը։

Կոմիքսներից դուրս ելույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռոսւտատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 5 եթերաշրջան, 4 սերիա՝ «Ակվա»,
  2. 6 եթերաշրջան, 11 սերիա՝ «Արդարություն»,
  3. 8 եթերաշրջան, 1 սերիա՝ «Ոդիսական»,
  4. 10 եթերաշրջան, 9 սերիա՝ «Հայրենասեր»։

Ինչպես նաև գոյություն ունի այդ հեռուստասերիալի պլիոտային սերիա, որը նվիրված է «Սուզորդին» (դերասան Ջասթին Հարթլի կատարմամբ)։

Անիմացիա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ակվամեն

2013 թվականի օգոստոսի 10-ին DC Comics գլխավոր ստեղծագործական տնօրեն Ջեֆ Ջոնսը Թվիթթերում երկրպագուի կողմից ուղղված հարցին, թե հնարավոր է, արդյոք այդ կերպարի մասին անիմացիոն ֆիլմի ստեղծումը հարցին դրական պատասխան տվեց[4]։ Հերոսի մասին անիմացիոն ֆիլմի իրականացման ժամկտների մասին դեռ ոչինչ չի ասվել։ Ըստ բամբասանքների, որպես անիմացիայի սյուժե կծռայի Ջեք Ջոնսի կամարներից մեկը[5]։

  • Արդարության Լիգա։ Նոր պատնեշ

Ալան Ռիտչսոնը «Արդարության Լիգա։ Նոր պատնեշ» մուլտֆիլմում հնչյունավորեց Արթուր Քարրիին / Ակվամենին, որը հիմնված էր DC: The New Frontier գրաֆիկական վիպակի վրա։ Այդ մուլտֆիլմում նա հիշատակվում է որպես «Արթուրն Ատլանտիդայից»։

  • Արդարության Լիգա։ Եկու աշխարհների ճգնաժամ

Ակվամենը Ջոշ Կիտոնի հնչյունավորմամբ հայտնվում է «Արդարության Լիգա։ Եկու աշխարհների ճգնաժամ» անիմացիոն կնինոնկարում: Այնտեղ նա օգնելով Բեթմենին, մարտնչում է Սուպերվումենի դեմ՝ Արդարության Լիգայի նավի արբանյակի վրա։

  • Արդարության Լիգա։ Կոնֆլիկտի աղբյուրի պարադոքս

Կերպարը հայտնվում է նաև «Արդարության Լիգա։ Կոնֆլիկտի աղբյուրի պարադոքս» մուլտֆիլմում, որտեղ նրան հնչյունավորում է Քերի Էլվեսը։

  • Արդարության Լիգա։ Ատլանտիդայի գահը

Ակվամենը համարվում է վերանշնալ շարժապատկերի գլխավոր հերոսը, որի պատմում է Արթուր Քարրիի ծագումնաբանության և Արդարության Լիգայի մեջ մտնելու մասին

  • Ինչպես նաև Ակվամենը հայտնվում է հետևյալ մի քանի անիմացիոն կինոնկարների որոշ սերիաներում․ «Արդարության Լիգա», «Անծայրածիր Արդարության Լիգա», «Բեթմեն․ քաջ և համարձակ», «Երիտասարդ Արդարության Լիգա», «Սուպերընկերներ», «Սուպերմեն։ Ամինացիո սերիալ», «Ակվամեն։ Արկածի ժամը»։

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականին FilmJerk.com աղբյուրը հայտնեց, որ Sunrise Entertainment-ի Ալան և Փիթեր Ռիչերը Բեն Հրանտի հետ ծրագրում են կերպարին տեղափոխել մեծ էկրաններ[6]։ Սակայն այդ միտքն արդյունքում չիրականացավ։ 2008 թվականի հուլիսին հայտնիդարձավ, որ Ակվամենի մասին ֆիլմը, Լեոնարդո ԴիԿապրիոյի «Appian Way» ընկերության ներքո, գտնվում է մշակման փուլում։ Warner Bros. ընկերության նախագահ և գլխավոր գործաֆիր տնօրեն Բարրի Մեյերը նույնպես հայտնեց, որ ֆիլմը գտնվումէ զարգացման ֆուլում[7]։ Warner Bros.-ից ինչ-որ աղբյուր պատմել էր The Wrap-ին, որ քննարկում են «Պողպատե մարդը», «Բեթմենն ընդդեմ Սուպերմենի», ինչպես նաև «Հրաշք կնոջ» և «Ակվամենի» մասին ֆիլմերի ստեղծումը[8][9]։

2013 թվականի հուլիսին Ջեֆ Ջոնսը Ակվամենի ֆիլմի ստեղծամ մասին հայտարարեց հետևյալը․

Aquote1.png Ես հաճույքով կնայեի Ակվամենի մասին ֆիլմը։ Ես կարծում եմ, որ նա շատ հետարքիր հերոս է։ Մարդին նրան լավ են ճանաչում։ Նրա աշխարհն ու կերպարները հիանալի են։ Կան բազմաթիվ ջրային արարածներ։ 90%-ը թաքցված է մարդակային աչքերից։ Մեր հիմնական վտաննգերը գալիս են տիեզերքից, սակայն ինձ թվում է տեսնել, թե ինչպես է վտանգը գալիս օվկիանոսի խորքից՝ ավելի հետաքրքիր է։
Aquote2.png


Վիդեոխաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Խաղացվող կերպար Justice League Task Forse-ում։
  • Aquaman: Battle for Atlantis խաղի գլխավոր հերոս։
  • Justice League Heroes-ի բաղվող, խաղացվող հերոս։
  • Կա Batman: The Brave and the Bold — The Videogame տեսախաղում։ Nintendo Wii-ի համար տարբերակում Ակվամենին կարելի է կանչել որպես օգնական, որպեսզի մաքրի էկրանը թշնամիներից։ Nintendo DS-ի տարբերակում համարվում է խաղացվող կերպար։
  • Հայտնվում է DC Universe Online-ում։
  • Խաղացվող կերպար Lego Batman 2: DC Super Heroes-ում։
  • Խաղացվող կերպար Injustice: Gods Among Us-ում։
  • Խաղացվող կերպար Lego Dimensions-ում։

DC-ի ընարձակ տիեզերք[խմբագրել | խմբագրել կոդը]

Warner Bros.-ի և DC ComicsDC-ի ընդարձակ տիեզերքում Ակվամենը կերպարը կմարմնավորի Ջեյսոն Մամոան։ Կերպարը կհայտնի այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են․

Հիշատակումներ փոփ-արվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Սուպերմեն վերադարձը» ֆիլմում Ջեյսոն Ուայթը (Սուպերմենի և Լոյս Լեյնի որդին) հագել էր Ակվամենի նկարով գիշեազգեստ։
  • «Անտուրաժ» սերիալում գլխավոր հերոսը Ակվամենի դերը։ Սերիալում «Ակվամեն» սերիալի ռեժիսոր է Ջեյմս Քեմերոնը։
  • CBS հեռուստաալիքի «Մեծ պայթյունի տեսությունը» սերիալում Ռաջեշ Կուտրապալին հայտնվում է Ակվամենի կոստյումով, սակայն դա նրան ընդհանրապես դուր չի գալիս։
  • «Պողպատե մարդը» ֆիլմում առկա են կերպարի մասին հետևյալ հիշատակումները․ նավթի աշտարակի վրայից մարդկանց փրկելոց հետո Քլարկ Քենթը երկար ժամանակ մնում է ջրի տակ՝ երկու կետերի կողքին, ինչպես նաև գեներալ Սվոնվիկն օգտագործում է պատերազմական գաղտնաբար «եռաժանին»[10]։
  • The CW«Ֆլեշ» հեռուստասերիալի Ջեյ Գարիկը հիշատակում է Ատլանտիդայից ընկերոջ մասին։

Քննադատություններ և կարծիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի մայիսին, ըստ IGN-ի 100 լավագույն կոմիքսների հերոսների ցանկում զբաղեցրեց 52-րդ հորիզոնականը[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]