Մեթյու Մաքենդրի Լանթեր
Մեթյու Մաքենդրի Լանթեր | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 1, 1983 (41 տարեկան) |
Ծննդավայր | Մասիլոն, Սթարք գավառ, Օհայո, ԱՄՆ |
Կրթություն | Ջորջիայի համալսարան և Collins Hill High School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասան, հնչյունավորող, հեռուստատեսային դերասան, մոդել և կինոդերասան |
Մեթյու Մաքենդրի (Մեթ) Լանթեր (անգլ.՝ Matthew Mackendree "Matt" Lanter, ապրիլի 1, 1983, Մասիլոն, Սթարք գավառ, Օհայո, ԱՄՆ), ամերիկացի դերասան։
Վաղ կյանք և կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լանթերը ծնվել է Օհայո նահանգում, Ջոզեֆ «Ջո» Լանթերի և Ջենի «Ջեն» Բյորսոնի ընտանիքում։ Մայրական կողմից ունի լեհական ծագում, հայրական կողմից՝ շոտլանդական, անգլիական և գերմանական։ Դերասանը նաև ունի քույր՝ Քառա ԴԵյ անունով, որն ուսուցչուհի է Հյուսիսային Կարոլինայում։ Նրա ընտանիքը 1991 թվականին տեղափոխվել է Ատլանտա, Ջորջիա նահանգ, երբ տղան ընդամենը 8 տարեկան էր։ Երբ նա սովորում էր «Collins Hill» ավագ դպրոցում նրա ծնողներն ամուսնալուծվեցին։ Դերասանն ավարտել է դպրոցը 2001 թվականին։ Հետաքրքրվել է բեյսբոլով, ֆուտբոլով, բասկետբոլով, մարմնամարզությամբ և գոլֆով։ Ընդնունվել է Ջորջիայի համալսարան, սովորելով սպորտի բիզնես վարելու հիմունքներ բաժնում, սակայն շուտով սկսում է հետաքրքրվել կինոյով և հեռուստատեսությամբ և սկսում է սովորել դերասանական գործ։ Շուտով նա՝ թողնելով համալսարանը, մեկնում է Լոս Անջելես, որտեղ կարճ ժամանակով աշխատել է մոդել։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2004 թվականին «Bravo» ալիքում մասնակցել է «Տղամարդկանց որս՝ գտնել Ամերիկայի ամենագեղեցիկ տղա մոդելին» ռեալիթի շոուին, սակայն չզբաղեցրեց առաջին հորիզոնականը, քսան մասնակիցներից Մեթյուն շոուից դուրս մնաց 19-րդը։
Մի քանի շաբաթ անց Կալիֆորնիա մեկնելուց հետո, Լանթերը ստանում է Նիկայի դերը՝ «Փոինթ Փլեզնթ» երիտասարդական դրամայում։ Դերասանը կատարեց գլխավոր դերերից մեկը՝ առաջին և միակ շրջանում։ Այնուհետև նա հայտնվեց Grey's Anatomy, «Ութ պարզ կանոն», «Մեծ սեր», Հերոսները շոուներում։
2005 թվականի ապրիլին «ABC» ալիքում ստացավ դեր՝ «Կին նախագահ» քաղաքական դրամայում, Դարթ Վեյդերի և Դոնալդ Սազարլենդի հետ գլխավոր դերում։ 2005 թվականի սեպտեմբերի 27-ին սերիալը լավ մեկնարկ ունեցավ, սակայն 2006 թվականի հուլիսի 14-ին փակվել է՝ ցածր վարկանիշի պատճառով։
«Աստղային պայքարներ»
[խմբագրել | խմբագրել կոդը]2006 թվականի դեկտեմբերին ստացավ Դարթ Վեյդերի դերը «Warner Bros.» գործակալության «Աստղային պայքարներ․ Կալոնի պատերազմները» մուլտֆիլմում։ Ֆիլմը վաճառքի է դուրս եկել 2008 թվականի օգոստոսի 15-ին և հիմնականմում ստացել է, բացասական գնահատականներ, բայց հավաքել է բավականին մեծ գանձարկղ՝ 69 182 844 դոլլար։ Նաև «սպին օֆ»-ում հնչունավորել է Էնեկանին՝ «Աստղային պայքարներ․ Կալոնի պատերազմները» սերիալից, Պրեմիերան կայացել է Cartoon Network ալիքով՝ 2008 թվականի հոկտեմբերի 3-ին։ Սերիալի նկարահանումները շարունակվում են։ Նաև հնչունավորել է մի քանի համակարգչային խաղի սերիաների հերոսների։ Ֆիլմի չորրորդ սեզենը մերկնարկվեց 2011 թվականի սեպտեմբերին, իսկ հինգերորդը՝ 2012 թվականի սեպտեմբերի 29-ին։ 2012 թվականի օգոստոսի 24-ին՝ «Orlando Fl» սերիալի պրեմիերայում, «Celebration VI» միջոցառման ժամանակ, դերասանը հայտնվեց իր գործընկերներ՝ Սեմոն Ուիտվերի, Ջեյմս Արնոլդ Թեյլորի, Բրեդլի Բեյքերմանի և Էշլի Էքստելնի հետ, ինչպես նաև Դեյվ Ֆիլոնիի հետ։
«90210․ Նոր սերունդ»
[խմբագրել | խմբագրել կոդը]2009 թվականին, The CW ալիքի «90210․ Նոր սերունդ» շոուի առաջին մասի կեսից, Մեթը ստացավ խնդիրներով դեռահաս Լիամա Քուրտաի դերը, որը Նաոմի Քլարկի համար դառնում է սիրելի հետաքրքրություն։ Սակայն, նրա քրոջ ինտրիգների պատճառով, երիտասարդը խոչընդոտ է հանդիսանում Նաոմի և Էննի Ուիլսոնի ընկերությունան միջև։ Երկրորդ մասում դերասանը մտավ սերիալի հիմնական կազմի մեջ, որտեղ նկարահանվել է մինչև 2012 թվականի հոկտեմբերի 8-ը, քանի որ սերիալը փակվել էր։
Այլ ծրագրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]2008 թվականին «Ոսկյա սառույց 3․ Հանդիպելու երազանք» հեռուստատեսային մելոդրամայում խաղացել է Զակա Քոնրոյաի գլխավոր դերը՝ դերասանուհի Ֆրանցիեյ Ալմենդարեզի հետ։ 2008 թվականի փետրվարին հայտնի է դարձել, որ «Lionsgate» կատակերգությունում Լանթերը խաղալու է գլխավոր հերոս Ուիլի դերը․ «Անհավանական բլոկբաստեր», որի համար սցենար գրել են Ջեյսոն Ֆրիգբերդը և Ահարոն Ցելցերը, ավելի վաղ աշխատելով «Շատ էպիկական ֆիլմ»-ի և «Ծանոթություն մարզիկների հետ»-ի պատկերների հետ, նրանք նույնպես դարձան ֆիլմի ռեժիսորներ։ Այլ դերերում խաղացել են Քիմ Քարդաշյանը, Վենասա Մինոլոն և Քարմեն Էլեկտրան։ Ֆիլմը վաճառքի է դուրս եկել 2008 թվականի օգոստոսի 29-ին և խիստ քննադատվել է, հավաքել է 3 միլիոն դոլլար, ինչպես նաև ստացել է «Ոսկյա ազնվամորի» անտի պրեմիյուում 6 անվանակարգ։
2008 թվականի հոկտեմբերին հայտնի դարձավ, որ Մեթը խաղալու է 1983 թվականի, «Summit Entertainment» գործակալության «Ճիչ հանրակացարանում» վերափոխված ֆիլմում[1]։ Գշխավոր դերերը կատարել են Բրայանա Էվագանը, Լեա Փայփսը և Րումեր Ուիլիսը։ Պրեմիերան տեղի է ունեցել 2009 թվականի սեպտեմբերի 11-ին։ 2010 թվականի մարտին «20th Century Fox» ստուդիայում դերասանը կրկին նկարահանվեց Ֆրիդբերգի և Զելցերի «Վամտիրային ներծծու» ծաղրերգական կատակերգությունում։ Նա խաղացել էր Էդվարդ Սալենի դերը, Էդվարդ Քալենայի խաղրերգական «Սումերկի» վամպիրային սագայից[2]։ Ֆիլմը վաճառքի է հանվել 2010 թվականի օգոստոսի 18-ին։
2009 թվականի մայիսին հայտնի դարձավ, որ Լենթերը ստացել է Ջեյսոն Բաբերի դերը «Սենյակի հարևանուհին» թրիլլերում՝ Մինկա Կելիի և Լեյտոն Միստրի հետ[3], նկարահանումները սկսվել են 2009 թվականից։ Նախատեսվում էր, որ կինոնկարը վաճառքի դուրս կգա 2010 թվականի հոկտեմբերին, սակայն պրեմիերան տեղափոխմեց 2010 թվականի սեպտեմբերի 17։ Այնուամենայնիվ, ֆիլմը թողարկվեց 2011 թվականի փետրվարի 4-ին։ Բացի դրանից, դերացանը նկարահանվել է «Բոլորը ստում են» և «Հնարավոր են տեղումներ» ֆիլմերում[4]։ Նաև «Կատարելագործված Սարդ-Մարդը» մուլտֆիլմում հնչունավորել է Հարի Օզբորնին և Ֆլեշ Թոմսոնին, որի պրեմիերան եղել է 2012 թվականի ապրիլի 1-ին[4]։ Բացի դրանից, Լենթերը հնչունավորել է «Փերիներ. Ձմեռային անտառի առեղծվածը» մուլտֆիլմի Սլեդային, որի պրեմիերան եղել է 2012 թվականի հոկտեմբերին։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աղջիկը՝ Մաքինլի Ֆեիր Լենթեր (ծնվել է 2017 թվականի դեկտեմբերի 30-ին)[7]
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կինո
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Անվանումը հայերեն | Անգլերեն անվանում | Դեր | Ծանոթագրություն |
---|---|---|---|---|
2004 | Բոբի Ջոնս․ Հարվածի հանճարը | Bobby Jones: Stroke Of Genius | մականով տղա | |
2008 | Զինվորական խաղ 2․ Մահվան ծածկագիր | WarGames: The Dead Code | Ուիլ Ֆարմետ | Direct-to-video |
2008 | Աստղային պայքարներ․ Կալոնի պատերազմներ | Star Wars: The Clone Wars | Էնաքին Սքայուքեր | հնչունային |
2008 | Անիրական բլոկբաստեր | Disaster Movie | Ուիլ | |
2009 | Ճիչ հանրակացարանում | Sorority Row | Քայլ Թայսոն | |
2010 | Վամտիրային ներծծում | Vampires Suck | Էդվարդ Սելելն | |
2011 | Երկրպագու | Fanboy | Բեն | կարճամետրաժ կինոնկար |
2011 | Սենյակի հարևանուհին | The Roommate | Ջեյսոն Ուեբեր | |
2012 | Փերիներ. Ձմեռային անտառի առեղծվածը | Tinker Bell: A Winter Story | Սլեդ | կինո |
2013 | Բոլորը ստում են | Liars All | Մայք | գլխավոր դեր |
2016 | Հածանավ | USS Indianapolis: Men of Courage | Բրայան Սմիտուիկ գլխավոր պետ | |
2016 | Հնարավոր են տեղումներ | A Chance Of Rain | Էրիկ | |
2017 | Կատարյալ ձայն 3 | Pitch Perfect 3 | Չիկագո |
Հեռուստահաղորդումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Անվանումը հայերեն | Անվանումը անգլերեն | Դեր | Ծանոթագրություն |
---|---|---|---|---|
2005 | Ութ հասարակ կանոն | 8 Simple Rules | Բրենդոն | 1 գործողություն |
2005 | Փոյնթ Փլեզնթ | Point Pleasant | Նիկ | 3 գործողություն |
2006 | Մեծ սեր | Big Love | Գիբսոն | 1 գործողություն |
2006 | Կին նախագահ | Commander In Chief | Հորաս Քելլովեյ | 18 գործողություն |
2006 | Հերոսներ | Heroes | Բրոդի Միտչոն | 5 գործողություն |
2006 | Շնաձուկ | Shark | Էդի Լինդեն | 3 գործողություն |
2007 | C.S.I.․ Հանցագործության վայր | CSI: Crime Scene Investigation | Ռայն Լանսկո | 1 գործողություն |
2007 | Զենքը Ջուդիի ձեռքում | Judy’s Got A Gun | Այսեկ Փրենթիս | TV ֆիլմ |
2007 | Գործակալ Մոնկ | Monk | Քլեյ Բրաջես | 1 գործողություն |
2007 | Անատոմիայի քմահաճույք | Grey’s Anatomy | Ադամ Սինգեր | 1 գործողություն |
2008 | Ոսկյա սառույց 3։ Հանդիպելու երազանք | The Cutting Edge 3: Chasing The Dream | Զակ Քանրոյ | TV ֆիլմ |
2008 | Կյանքը ինչպես դատավճիռ | Life | Պատրիկ Բրիջեր | 1 գործողություն |
2008 | Կազնիներ | The Oaks | Մայք | Առաջին գործողություն |
2008-2015 | Աստղային պայքարներ․ Կալոնի պատերազմներ | Star Wars: The Clone Wars | Էնակին Սկայուոկեռ | 96 գործողություններ |
2009-2013 | 90210․ Նոր սերունդ | 90210 | Լիամ Քուրտ | 98 գործողություններ |
2012 | Նյարդային նարինջի չափազանց ֆրուկտոզային արկածները | The High Fructose Adventures Of Annoying Orange | Մեթ | 1 գործողություն |
2012 | Սկուբի դու․ Առեխծվածային կարպարացիա | Scooby-Doo! Mystery Incorporated | Բեյլոր Հենթեր | 3 գործողություն |
2012-2017 | Կատարելագործված Սարդ-Մարդը | Ultimate Spider-Man | Ֆլեշ Թոմփսոն / Հարի Օզբորն / Կոգոտ / Վեն | 46 գործողություններ |
2014 | Անբախտներ | Star-Crossed | Ռոման | 13 գործողություններ |
2016-2018 | Ժամանակի ընթացքում | Timeless | Ուայատ Լոգան | 26 գործողություններ |
Տեսախաղեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Անվանում | Դեր |
---|---|---|
2008 | Star Wars: The Clone Wars — Lightsaber Duels | Էնակին Սկայուոկեր |
2008 | Star Wars: The Clone Wars — Jedi Alliance | Էնակին Սկայուոկեր |
2009 | Star Wars: The Clone Wars – Republic Heroes | Էնակին Սկայուոկեր |
2011 | Lego Star Wars III: The Clone Wars | Էնակին Սկայուոկեր |
2011 | Star Wars: The Old Republic | Էնակին Սկայուոկեր |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ We're Crushing On 90210's Matt Lanter! July 15, 2009 at 4:12:00
- ↑ '90210's' Matt Lanter Spoofs 'Twilight' Films In 'Vampires Suck'
- ↑ «Kelly, Michalka & Lanter Join Roommate — Source: The Hollywood Reporter. May 8, 2009». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ 4,0 4,1 «Star of TV show 90210 Matt Lanter reveals all». heatworld.com. 2012 թ․ ապրիլի 18. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 26-ին.
- ↑ «Sorry ladies! 90210 hunk Matt Lanter gets engaged to his long-term lover on romantic Paris trip». Daily Mail. London.
- ↑ «Matt Lanter Marries Angela Stacy!». usmagazine.com. 2013 թ․ հունիսի 15. Վերցված է 2015 թ․ մայիսի 13-ին.
- ↑ «Matt Lanter and Wife Angela Welcome Daughter MacKenlee Faire». People. 2018 թ․ հունվարի 5. Վերցված է 2018 թ․ հունվարի 8-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեթյու Մաքենդրի Լանթեր» հոդվածին։ |
|