Ջեյսոն Մոմոա
Ջեյսոն Մոմոա Jason Momoa | |
---|---|
![]() Մոման «Florida Supercon» իրադարձության ժամանակ | |
Ծնվել է | օգոստոսի 1, 1979 (43 տարեկան) |
Ծննդավայր | ![]() |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | ![]() |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրոն | պոռնոգրաֆիա[1] |
Կրթություն | Spain?, Norwalk High School? և Des Moines Area Community College? |
Երկեր | Արդարության լիգա[1], Ակվամեն և Գահերի խաղ |
Մասնագիտություն | դերասան, կինոպրոդյուսեր, կինոռեժիսոր, սցենարիստ, կինոդերասան, հեռուստատեսային դերասան, հնչյունավորող, մոդել և ռեժիսոր |
Ամուսին | Լիզա Բոնետ (2007-այժմ) |
Երեխաներ | 2 |
Կայք | jasonmomoa.com |
![]() |
Ջոզեֆ Ջեյսոն Նամակեա Մոմոա (անգլ.՝ Joseph Jason Namakaeha Momoa, օգոստոսի 1, 1979[2][3], Nānākuli, Հոնոլուլու շրջան, Հավայի, ԱՄՆ և Հոնոլուլու, ԱՄՆ[4]), առավել հայտնի որպես՝ Ջեյսոն Մոմոա, ամերիկացի դերասան, մոդել, ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր։
Առավելապես հայտնի է այնպիսի հեռուստատեսային դերերի համար, ինչպիսիք են Ռոնոն Դեքսին (2005-2009) «Աստղային դարպասներ» ռազմական գիտաֆանտաստիկ սերիալում (2004-2009), Խալ Դրոգոն HBO-ի «Գահերի Խաղ» ֆենտեզի հեռուստասերիալում (2011-2012) և Ֆիլիպ Կոպուսը՝ «SundanceTV»-ի «Կարմիր ճանապարհ» դրամատիկական սերիալում (2014-2015)։
Մոմոայի մասնակցությամբ հայտնի ֆիլմերից են «Բարբարոս Կոնանը» (2011), որտեղ մարմնավորել է գլխավոր կերպարին, «Բեթմենն ընդդեմ Սուպերմենի» (2016) այլն[5][6]։
Առաջին պրոդյուսերական և սցենարիստական աշխատանքը կատարել է «Պալոմա տանող ճանապարհ» ֆիլմում, որտեղ նաև մարմնավորել է գլխավոր հերոսին։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2014 թվականի հուլիսի 11-ին։
Վաղ կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1979 թվականին, Հավայիի վարչակենտրոն Հոնոլուլույում՝ լուսանկարչուհի Քոնի և նկարիչ Ջոզեֆ Մոմոայի ընտանիքում[7]։ Եղել է ընտանիքի միակ զավակը։ Պատանեկությունն անցկացրել է Այովայի Նորվոլք քաղաքում, մոր հետ[8]։ Հայրը ծագումով բնիկ հավայացի է, իսկ մայրն ունի գերմանական,իռլանդական և բնիկ ամերիկյան ծագում[9]։ Ավագ դպրոցն ավարտելուց հետո սկսում է սովորել Այովայի քոլեջի ծովային կենսաբանության բաժնում, որոշ ժամանակ հետազոտություններ անցկացնելով Ֆլորիդա Քիս արգելախութային կղզեխմբում։ Փոխադրվելով Կոլորադոյի նահանգային համալսարան, Մոմոան փոխում է ուսումնասիրության հիմնական բնագավառը վայրի կենսաբանության։ Մինչև համալսարանային աստիճանն ստանալը, Մոմոան վերադառնում է Հավայան կղզիներ՝ հոր հետ վերամիավորվելու համար[10]։
Երիտասարդ հասակում Մոմոան շատ է ճանապարհորդում, Փարիզում մասնակցում պաստելային նկարչության դասընթացների, Տիբեթում ուսումնասիրում բուդդայականության ուսմունքը[11][12]։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
1998 թվականին Մոմոային բացահայել է ճապոնացի միջազգային դիզայներ Տակեո Կոբայաշին, ով քաջալերում է նրա մոդելային կարիերան։ 1999 թվականին Մոմոան ճանաչվում է «Հավայիի տարվա մոդել», ինչպես նաև նույն տարում վարում «Միս դեռահաս Հավայի» (Miss Teen Hawaii) գեղեցկության մրցույթը։ 19 տարեկանում, մինչև «Մալիբուի փրկարարները» (գլխավոր դերերում՝ Պամելա Անդերսոն, Դեյվիդ Հասելհոֆ և այլք) ռեյտինգային հեռուստասերիալում դեր ստանալը, Մոմոան կես դրույքով աշխատում էր սերֆինգային պարագաների խանութում [10]։ Հեռուստասերիալում Մոմոայի կերպարը կոչվում էր Ջեյսոն Իոան (1999–2001)։
Բացի «Հյուսիսային ափ» (2004-2005), «Ջոնսոնների ընտանիքի արձակուրդը» (2004) և «Աստղային դարպասներ» (2005-2009) նախագծերում նկարահանվելուց, Մոմոան նաև նկարահանվել է «Խաղը» կատակերգական դրամա հեռուստասերիալի չորս էպիզոդներում (2009)։ «Բարբարոս Կոնանը» (2011), ֆիլմում Մոմոան մարմնավորում է գլխավոր կերպարին՝ Կոնանին։ 1982 թվականի համանուն օրիգինալ ֆիլմում Կոնանին դերը խաղում էր Առնոլդ Շվարցենեգերը։ Շուտով Մամոան HBO հեռուստաալիքի «Գահերի խաղ» հեռուստասերիալում ստանում է Դոթրակիի առաջնորդ-ցեղապետ Խալ Դրոգոյի դերը։ Դրոգոյի դերը Մոմոային էր տրվել այն բանից հետո, երբ քասթինգի ժամանակ վերջինս կատարեց նորզելանդական մաորի ցեղի հակա կոչվող ծիսական պարը[13]

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Անվանումը | Դերը | Նշումներ |
---|---|---|---|
2004 | Ջոնսոնների ընտանիքի արձակուրդը | Նավարո | |
2007 | Խողովակաշարը | Կայի | |
2011 | Բարբարոս Կոնանը | Կոնան | (նաև «Գահերի Խաղ») |
2012 | Անզսպելին (ֆիլմ, 2012) | Կիգան | |
2014 | Պալոմա տանող ճանապարհ | Ռոբերտ Վուլֆ | Նաև ռեժիսոր պրոդյուսեր և սցենարի համահեղինակ |
2014 | Կարգաբերում | Իամ | |
2014 | Գայլերը | Կոննոր | |
2016 | Բեթմեն ընդդեմ Սուպերմենի։ Արդարության արշալույսին | Արթուր Քարրի / Ակվամեն[14] | Կամեո |
2016 | Վատ Կուսակցություն | Մայամիի մարդ | |
2016 | Շաքարի սար | Ջո Բրայթ | |
2016 | Գնալ տակով | Սարդ | |
2017 | Խիզախը | ||
2017 | Արդարության լիգա | Արթուր Քարրի/ Ակվամեն | Նկարահանման ընթացքի մեջ |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 https://theworldofmovies.com/jason-momoa-all-you-need-to-know-about-him/
- ↑ GeneaStar
- ↑ Munzinger Personen (գերմ.)
- ↑ 4,0 4,1 Czech National Authority Database
- ↑ McNary, David (հունվարի 21, 2010)։ «Momoa Set for 'Conan' – New Barbarian Set for Franchise Reboot»։ Variety։ Վերցված է օգոստոսի 18, 2011
- ↑ McMillian Graeme (հոկտեմբերի 20, 2014)։ «Jason Momoa Talks 'Aquaman' Plans, Confirms 'Justice League' Appearance»։ The Hollywood Reporter։ Վերցված է հոկտեմբերի 22, 2014
- ↑ Sophia Ahmad (փետրվարի 19, 2010)։ «Interview with Norwalk’s ‘Conan’ star Jason Momoa | Des Moines Register Staff Blogs»։ Blogs.desmoinesregister.com։ Արխիվացված է օրիգինալից 2016-08-27-ին։ Վերցված է օգոստոսի 11, 2014
- ↑ Jason Momoa's short Biography on TVguide
- ↑ Staff (July 19, 2004)
- ↑ 10,0 10,1 «"Game of Thrones" Star Jason Momoa – Katie Couric»։ Katiecouric.com։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-04-ին։ Վերցված է օգոստոսի 11, 2014
- ↑ «Jason Momoa Biography - Yahoo Movies Canada»։ Ca.movies.yahoo.com։ Արխիվացված է օրիգինալից 2014-03-04-ին։ Վերցված է օգոստոսի 11, 2014
- ↑ «Jason Momoa Biography»։ Starpulse.com։ Արխիվացված է օրիգինալից 2013-10-22-ին։ Վերցված է օգոստոսի 11, 2014
- ↑ «The Haka - Dance of War - Maori Haka - New Zealand | Tourism NZ»։ New Zealand։ օգոստոսի 7, 2014։ Վերցված է օգոստոսի 11, 2014
- ↑ «It’s Official: Jason Momoa is ‘Aquaman’; Solo Movie Coming 2018»։ Screen Rant։ հոկտեմբերի 15, 2014։ Վերցված է հոկտեմբերի 15, 2014
|
- Ապրող անձինք
- 1979 ծնունդներ
- Օգոստոսի 1 ծնունդներ
- Անձինք այբբենական կարգով
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Հոնոլուլու քաղաքում ծնվածներ
- Ամերիկացի ռեժիսորներ
- Ամերիկացի դերասաններ
- Ամերիկացի մոդելներ
- Ամերիկացի պրոդյուսերներ
- Ամերիկացի սցենարիստներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասաններ
- Ամերիկացիներ իռլանդական ծագմամբ
- Ամերիկացի կինոռեժիսորներ
- Ամերիկացի կինոպրոդյուսերներ
- Հնչյունավորողներ