Մեծ պայթյունի տեսությունը
Մեծ պայթյունի տեսությունը (անգլ.՝ The Big Bang Theory), Չակ Լորրիի (անգլ.՝ Chuck Lorre) և Բիլ Փրեդիի (անգլ.՝ Bill Prady) կողմից ստեղծված ամերիկյան սիթքոմ է[4][5]։ Հեռուստասերիալի պրեմիերան տեղի է ունեցել 2007 թվականի սեպտեմբերի 24-ին ամերիկյան CBS հեռուստառադիոցանցով[4][6]։ Սերիալում ներկայացվում է երկու երիտասարդ ֆիզիկոսների (Շելդոն Կուպեր և Լեոնարդ Հովստետդեր) և նրանց գրավիչ հարևանուհու (Փենի) կյանքը։
Ստեղծումը
[խմբագրել | խմբագրել կոդը]2006 - 2007 թվականների հեռուստատեսային սեզոնի համար նախատեսված ֆիլմի նախնական թողարկումը էապես տարբերվեց հետագա թողարկման ձևաչափից։ Ժամանակի ընթացքում սիթքոմի գործող գլխավոր հերոսներին միացան այլ կերպարներ։ Սերիալի գիտական խորհրդատուն է համարվում Կալիֆորնիայի համալսարանի աստղագիտության և ֆիզիկայի պրոֆեսոր Դեյվիդ Սալցբերգը (անգլ.՝ David Saltzberg)։
Սաունդթրեք
[խմբագրել | խմբագրել կոդը]Սիթքոմի սաունդթրեքը գրվել է անգլ.՝ Barenaked Ladies կանադական ալտերնատիվ ռոք խմբի կողմից։ Սերիալում հնչում է միայն մեկ հատված, սակայն 2007 թվականի հոկտեմբերի 9-ին վաճառքի էր հանվել երգի ամբողջական տարբերակը[7][8]։
Հիմնական դերակատարները
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լեոնարդ Հովստեդտեր (Ջոնի Գալեկի)
- Շելդոն Կուպեր (Ջիմ Պարսոնս)
- Փենի (Քեյլի Կուոկո)
- Հովարդ Վոլովից (Սայմոն Հելբերգ)
- Ռաջեշ Կուտրապալի (Կունալ Նայար)
- Բերնադետ Ռոստենկովսկի (Մելիսա Ռաուշ)
- Էմի Ֆարա Ֆաուլեր (Մայիմ Բիալիկ)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Fernsehserien.de (գերմ.)
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 ČSFD (չեխերեն) — 2001.
- 1 2 Internet Movie Database — 1990.
- 1 2 'The Big Bang Theory,' against all odds, has reached a television milestone with 20 million viewers
- ↑ Professor Stephen Hawking films Big Bang Theory cameo
- ↑ «Bazinga!»: «Big Bang Theory» catchphrase inspires new bee species name
- ↑ Big Bang Theory Theme на Amazon.com
- ↑ Երգի ամբողջական տարբերակը ՅուԹյուբում
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայքը Արխիվացված 2011-08-24 Wayback Machine(անգլ.)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեծ պայթյունի տեսությունը» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||||||