Անալի Թիփթոն
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 9, 1988 (34 տարեկան) |
Ծննդավայր | Մինեապոլիս, Մինեսոտա |
Կրթություն | Նյու Յորքի կինոակադեմիա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասան, մոդել, գեղասահորդ և կինոդերասան |
Անալի Թիփթոն (անգլ.՝ Analeigh Christian Tipton նոյեմբերի 9, 1988, Մինեապոլիս, Մինեսոտա), ամերիկյան դերասանուհի[1], ֆոտոմոդել, նախկին գեղասահորդ։ Հայտնի է որպես «Թոփ մոդել ամերիկյան ձևով» շոուի 11-րդ սեզոնի եզրափակիչ փուլի մասնակից և «Խելագար, հիմար սեր» ֆիլմում խաղացած դերով։ 2014 թվականին ABC հեռուստաընկերության «Մանհեթնյան սիրո պատմություն» սիթքոմում խաղացել է գլխավոր դեր[2]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1988-2007: Վաղ կյանք և գեղասահքի կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Անալին ծնվել է 1988 թվականի նոյեմվերի 9-ին Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքում[3]։ Երբ Անալին 8 տարեկան էր, ընտանիքը տեղափոխվում է Կալիֆոռնիա նահանգի Սակրամենտո քաղաք, ուր նա ավելի ուշ ընդունվել է Սուրբ Ֆրանցիսկայի միջնակարգ դպրոց և Universal Studiosում դպրոցական ծրագրով նյույորքյան կինոակադեմիա Լոս Անջելեսում։ Սովորել է նաև «Marymount College»-ում (Պալոս Վերդաս՝ Կալիֆորնիա)[4]։
Անալին սկսել է չմուշկով սահել 2,5 տարեկանից[3] և իր կարիերայի ընթացքում մասնակցել է ԱՄՆ-ի չորս գեղասահքի առաջնությունների։ Դադարել է չմուշկով սահել 16 տարեկանից, բայց շարունակում է սահել ՁԻԱՀ-ով հիվանդների համար կազմակերպված բարեգործական շոուներում[5]։
Մինչև «Թոփ մոդել ամերիկյան ձևով» շոուին մասնակցելը, Անալին կեցվածք է ընդունել լուսանկարիչներ Շոն Ֆայֆերաի և Ռոբերտ Դեյի համար, ինչպես նաև եղել է Ալեխանդրա Գարիբայի «Grazia» ամսագրի գովազդային գործակալության մոդել։ Անալին նաև Լոս Անջելեսում «I Model & Talent»-ի հետ ստորագրել է պայմանագիր[6] և Քելի Նիշիմոտոյի համար մասնակցել է Լոս Անջելեսում Նորաձևության շաբաթ 2008 աշնանային հավաքածուի ցուցադրությանը[7]։
2008-2010: «Թոփ մոդել ամերիկյան ձևով» և մոդելային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
2008 թվականին Անալիի մասին իմացել են MySpace կայքի միջոցով և նրան խնդրել են Լոս Անջելեսում անցնել «Թոփ մոդել ամերիկյան ձևով» շոուի լսումները[3]։ Քաստինգի ժամանակ պարզվել է, որ Անալիին ուզեցել են առևանգել և վաճառել Սաուդյան Արաբիայի արքայազնին, բայց բարեբախտաբար Անալիին հաջողվում է գործարքը խափանել[8]։
Շոուին, չնայած այն հանգամանքին, որ մի անգամ կտրվելու վտանգի տակ էր, նրա աշխատանքներըը 2 անգամ ճանաչվել են լավագույնը։ Սակայն եզրափակչում Անալին չի կարողանում եզրափակիչ փուլ անցածների երկյակում հայտնվել և գրավում է 3-րդ տեղը[9]։
Չնայած «Թոփ մոդել ամերիկյան ձևով» շոուին Անալին գրավել էր 3-րդ տեղը, բայց դա չի խանգարում նրան Լոս Անջելեսում պայմանագիր կնքել Abrams Artists Agency-ի և Ford Models-ի հետ[10]։ Բացի այդ, նա հայտնվում է «Մերի Քլեր» ամսագրի իսպանական տարբերակում, «Seventeen»-ի շապկին և «Maxim» ամսագրում[11]։
2010 թվականից մինչև մեր օրեր։ Դերասանական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Անալին իր դերասանական կարիերան սկսել է 2010 թվականից:Նա շոուի մեկ այլ մասնակցի՝ Սամանթոն Փոթերի հետ խաղացել է Մեծ պայթյունի տեսությունը հեռուստասերիալի էպիզոդներից մեկում[12]։
Սթիվ Կարելի, Ջուլիան Մուրի և Էմմա Սթոունի հետ միասին խաղացել է «Խելագար, հիմար սեր» ֆիլմում՝ Ջեսսիկա դայակի դերում[13]։ Այս դերով նա արժանացել է որոշ կինոքննադատների դրական արձագանքին։ Անալին «Երկրորդ առևանգում» ֆիլմի գլխավոր ղեկավարը լինելուն զուգահեռ[14] խաղացել է նաև «Հովատակ» կատակերգական սերիալի 3-րդ եթերաշրջանում՝ խաղալով Սենդիի՝ երիտասարդ ալֆոնսի հարսնացուի դերը[15]։
2012 թվականին Թիփթոնը նկարահանվել է Passion Pit խմբի «Constant Conversations» հոլովակում։
2013 թվականին Անալին Նիկոլաս Հոլտի, Դեյվ Ֆրանկոի, Թերեզա Պալմերի և Ջոն Մալկովիչի հետ ռեժիսոր Ջոնաթան Լիվայնանի «Մեր մարմինների ջերմությունը» սարսափ ֆիլմում խաղացել է երկրորդական դեր[16]։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր |
---|---|---|---|
2008 | Մեծ պայթյունի տեսությունը | The Big Bang Theory | Անալի |
2016 | Վիրուս | Viral | Սթեյսի |
2011 | Խելագար, հիմար սեր | Crazy, Stupid, Love | Ջեսիկա Ռայլ |
2011 | Աղջիկները վտանգի մեջ | Damsels in Distress | Լիլի |
2011 | Հովատակ | Hung | Սանդի |
2013 | Մեր մարմինների ջերմությունը | Warm Bodies | Նորա |
1014 | Լյուսի | Lucy | Քերոլին |
2014 | Մանհեթնյան սիրո պատմություն | Manhattan Love Story | Դանա |
2015 | Զբոսանք Միսիսիպիով | Mississippi Grind | Վանեսա |
2015 | Մթության շրջանները | Limitless | Շոնա |
2015 | Մեծ պայթյունի տեսությունը | The Big Bang Theory | Վենեսա Բենետ |
2018 | Ընկած աստղ | Broken Star | Մարտի Մարլո |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Favorite 'America's Next Top Model' Moments Revealed»։ BuddyTV։ Արխիվացված օրիգինալից 2012-08-28-ին։ Վերցված է 2019-09-09։ «Now I'm acting and signed with an agency in L.A.»
- ↑ Nellie Andreeva (24 января 2014)։ «Georgina Rylance Joins ‘Gracepoint’; Analeigh Tipton Boards Jeff Lowell Project»։ Deadline.com։ Վերցված է 2014-05-13
- ↑ 3,0 3,1 3,2 Бывшая фигуристка позирует на подиуме Archived 2008-10-24 at the Wayback Machine.(անգլ.)
- ↑ «Marymount Alumna Stars in New Film» Archived 2011-06-12 at the Wayback Machine. Maymount College Alumni web site
- ↑ Elfman Lois (August 11, 2008)։ «Crazy, Stupid Love's Tipton has skating roots»։ Ice Network։ Արխիվացված է օրիգինալից August 11, 2011-ին։ Վերցված է August 11, 2011
- ↑ «I Model & Talent»։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-28-ին։ Վերցված է 2019-09-09
- ↑ Анали Типтон на неделе моды дизайнера Келли Мишито(անգլ.)
- ↑ Biography Analeigh Tipton Archived 2012-10-23 at the Wayback Machine.(անգլ.) Buddy TV
- ↑ «ANTM Alum Analeigh Tipton Stars In Upcoming Indie Comedy» Archived 2012-03-18 at the Wayback Machine. Wetpaint
- ↑ «Analeigh Tipton»։ Ford Models։ Արխիվացված է օրիգինալից 2009-07-17-ին։ Վերցված է 2012-04-05
- ↑ «Мой первый раз: Анали Типтон» Видео Archived 2011-05-17 at the Wayback Machine. Maxim(անգլ.)
- ↑ «Теория Большого взрыва»(անգլ.)
- ↑ «Analeigh Tipton Joins Carell/Gosling Comedy» April 8, 2010, Coming Soon.net
- ↑ Анали Типтон (Analeigh Tipton) | Я — Талант!
- ↑ «Анали Типтон: Проект Голливуд» Archived 2011-07-15 at the Wayback Machine. Интервью Teen Vogue(անգլ.)
- ↑ «Дэйв Франко, Анали Типтон и Кори Хардрикт в фильме «Тёплые тела»»։ Արխիվացված օրիգինալից 2012-08-28-ին։ Վերցված է 2019-09-09(անգլ.)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|