Մերի Քլեր
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Marie Claire ֆր.՝ Marie Claire, իտալ.՝ Marie Claire և ֆր.՝ Marie-Claire[1] | |
---|---|
Տեսակ | կանանց ամսագիր |
Լեզու | |
Հիմնադրվել է | 1937 |
Հիմնադիր | Jean Prouvost? և Մարսել Օկլեր |
Հրատարակիչ | HEARST |
Սեփականատեր | Jean Prouvost? և Évelyne Prouvost? |
Երկիր | Ֆրանսիա |
Հրատարակության պատմություն | 1937 թվականից |
ISSN | 0025-3049 |
Կայք | marieclaire.com(անգլ.) |
Marie Claire Վիքիպահեստում |
Մերի Քլեր, ամենամսյա կանացի ամսագիր, որն առաջին անգամ թողարկվեց Ֆրանսիայում, բայց դրա հետ մեկտեղ թողարկվում էր նաև այլ երկրներում։ Բայց կար մեկ նրբություն, այն ժամանակ, երբ ամեն երկիր կենտրոնանում էր իր երկրի իգական սեռի ներկայացուցիչների հետաքրքրությունների վրա, ամերիկյան հրատարակությունը պատմում և ցույց էր տալիս կանանց ամբողջ աշխարհից։ Ամսագրում տպագրվում են նյութեր նաև գեղեցկության, առողջության և նորաձևության մասին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժան Պրուվեն ստեղծել է ամսագրի առաջին համարը՝ 1937 թվականին, այն պետք է դուրս գար ամեն չորեքշաբթի։ Ֆրանսացիները հավաքվում և սպասում էին նոր համարին, քանի որ այն ուներ մեծ հաջողություն։ Սակայն 1942 թվականին Ֆրանսիայում խաթարվեց բազմաթիվ ամսագրերի թողարկումը։ Մերի Քլերը դրանց շարքում էր։ Ամսագիրը չէր թողարկվում մինչ 1954 թվականը, որից հետո ամսագիրը նորից սկսեց թողարկվել, բայց այս անգամ այն թողարկվում էր ոչ թե շաբաթը մեկ, այլ ամիսը մեկ։ 1976 թվականին Ժան Պրուվեն իր գործը փոխանցեց դստերը, որի անունն էր Էվելին, ով սկսեց համագործակցել L'Oreal ընկերության հետ։
Մերի Քլերի թողարկումը ԱՄՆ-ում սկսեց "HEARST" ընկերությունը՝ հիմնված Նյու Յորքում, 1994 թվականին։ Այդ ընկերությունը ունի մասնաճյուղեր Ֆրանսիայում, Իտալիայում և ԱՄՆ-ի տարբեր մասերում, որոնցից են Դետրոյթը, Արևմտյան մասում, Նոր Անգլիայում և այլն։
Ամսագրի 50- ամյակը նշելու համար, 2004 թվականին ամսագրի շապիկին էր Վանեսա Պարադին։
Երկրներ, որտեղ հրատարակվում է «Marie Claire»-ը
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հարավաֆրիկյան Հանրապետություն:
- Թողարկվում է 1997 թվականից;
- Ավստրալիա:
- Թողարկվում է 1995 թվականից;
- Չինաստան:
- Թողարկվում է 2002 թվականից;
- Իսպանիա:
- Թողարկվում է 1987 թվականից;
- ԱՄՆ:
- Թողարկվում է 1994 թվականից;
- Հնդկաստան:
- Թողարկվում է 2006 թվականից;
- Ճապոնիա:
- Թողարկվում է 1982 թվականից;
- Մալայզիա:
- Թողարկվում է 1994 թվականից;
- Մեքսիկա:
- Թողարկվում է 1991 թվականից;
- Միացյալ Թագավորություն:
- Թողարկվում է 1997 թվականից;
- Ռուսաստան:
- Թողարկվում է 1997 թվականից;
- Ուկրաինա:
- Թողարկվում է 2008 թվականից;
- Թուրքիա:
- Թողարկվում է 1961 թվականից;
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ The ISSN portal — Paris: ISSN International Centre, 2005. — ISSN 0025-3049