Ժան Պրուվե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ժան Պրուվե
ֆր.՝ Jean Prouvé
Jean Prouvé (1981).jpg
Ծնվել է ապրիլի 8, 1901(1901-04-08)[1][2][3][4][5]
Ծննդավայր Փարիզի 14-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա
Մահացել է մարտի 23, 1984(1984-03-23)[1][3][4][5] (82 տարեկանում)
Վախճանի վայր Նանսի[6]
Պարգևներ Էրազմի պարգև և Auguste Perret Prize
Jean Prouvé Վիքիպահեստում

Ժան Պրուվե (ֆր.՝ Jean Prouvé, ապրիլի 8, 1901(1901-04-08)[1][2][3][4][5], Փարիզի 14-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա - մարտի 23, 1984(1984-03-23)[1][3][4][5], Նանսի[6]), ֆրանսիացի ճարտարապետ և դիզայներ։ 20-րդ դարի տաղանդավոր դիզայներներից մեկն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժան Պրուվեն ծնվել է ֆրանսիացի նկարիչ, դիմանկարիչ, բնանկարիչ, փորագրող, քանդակագործ, Նանսի դպրոցի մոդեռնի ներկայացուցիչ Վիկտոր Պրուվեի ընտանիքում։ Երիտասարդության տարիներին յուրացրել է փականագործի և գեղարվեստական դարբնագործության մասնագիտությունները։ 1923 թվականին Նանսիում բացել էր իր առաջին արհեստանոց-դարբնոցը։ Ավելի ուշ զբաղվել է կահույքի նախագծմանբ։

1931 թվականին Փարիզում Օժեն Բոդուենի և Մարսել Լոդսի հետ համատեղ կազմակերպել է «Ժան Պրուվեի արվեստանոցում» բյուրոն։ Վերջինիս առավել հայտնի նախագիծն էր Կլիշի լա Գորեննում Ժողովրդական Տունը (ֆր. Maison du Peuple

1940-1951 թվականներին աշխատել է ճարտարապետներ Պերրիան և Պիեռ Ժաններեի հետ, զբաղվել էր կահույքի նախագծմանբ, որն էլ կազմել էր նրա ստեղծագործական աշխատանքի զգալի մասը։

Ժան Պրուվեի աշխատանքները աչքի են ընկել ոչ միայն իրենց բարձր ֆունկցիոնալությամբ և որակով, այլև իրենց պատրաստման բավականնին ցածր արժողությամբ։ Նրա կահույքը մինչև այսօր էլ մեծ ժողովրդականություն է վայելում, իսկ որոշ մոդելներ շարունակում են պատրաստել և այժմ, օրինակ՝ «Fauteuil de Grand Repos»-ը։

Ժան Պրուվեն փորձել է արդյունաբերական մեթոդները ճարտարապետության մեջ՝ դրանով չկորցնելով վերջնական արտադրանքի էսթետիկ որակը։

Շատ դիզայներներն ու ճարտարապետներ շարունակում են կյանքի կոչել Պրուվեի գաղափարները։ Նրանց թվին են պատկանում Ռենցո Պիանոն, Ժան Նուվելը և Նորման Ֆոսթերը:

Շառլ Էդուար լը Կորբյուզիեն բնութագրելով Ժան Պրուվեի ստեղծագործական աշխատանքները, ասել էր.

Aquote1.png Ժան Պրուվեն մեկ անձի մեջ միավորում է ճարտարագետին և ճարտարապետին իսկ ավելի կոնկրետ ասած՝ ճարտարապետին և քարագործին, որովհետև այն ամենը, ինչին նա դիպչում է, և ինչը նա նախագծում է, միանգամից ստանում է նրբագեղ և ճկուն տեսք՝ ակնթարթորեն որոշված ամրությամբ և պատրաստ արդյունաբերական արտադրության Aquote2.png


Կարևոր աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ժողովրդական Տուն (фֆրр. Maison du Peuple) Կլիշի լա Գորեննում
  • Ցուցահանդեսային կենտրոնի դարպասը — Պորտ Դորե ամրոցմ Փարիզ
  • Ցուցահանդեսային կենտրոն Գրենոբլում
  • Նոր արդյունաբերության և տեխնոլոգիաների կենտրոն (ինժեներային մասը)
  • Ֆրանսիական կոմկուսակցության շտաբ-բնակարան Փարիզում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Jean Prouvé 8x8 Demountable house - edition Galerie Patrick Seguin, 2013
  • Jean Prouvé 6x6 Demountable house - edition Galerie Patrick Seguin, Paris 2013
  • Prouvé/Nouvel-Ferembal House (édition Galerie Patrick Seguin, Paris 2011).
  • Jean Prouvé (éditions Galerie Patrick Seguin, Paris - Sonnabend Gallery, New York 2007)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]