Նորման Ֆոսթեր
Նորման Ֆոսթեր (անգլ.՝ Norman Foster, ծն. 1935 թ. հունիսի 1-ին, Մանչեսթր, Միացյալ Թագավորություն)` բրիտանացի ճարտարապետ։ Ստացել է բարոնի տիտղոս (Baron Foster of Thames Bank).
1999 թ. արժանացել է Պրիցկերի ճարտարապետական մրցանակին, որը հաճախ համարում են ճարտարապետության Նոբելյան մրցանակ[1]: 2009 թ. ստացել է Աստուրիայի արքայադստեր մրցանակը։
Բովանդակություն
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է բանվորական դասի ընտանիքում։ Տասնվեց տարեկանում դպրոցից հեռանալով աշխատել է Մանչեսթրի գանձապետարանի գրասենյակում։ Հետո ծառայել է Թագավորական օդուժում։
Ուսումը[խմբագրել | խմբագրել կոդը]
1961 թվականից սկսել է այցելել Մանչեսթրի քաղաքաշինության և ճարտարապետության համալսարան։ Երկու տարի սովորել է Յեյլի համալսարանում , որտեղ ստացել է մագիստրոսի գիտական աստիճան։ Այստեղ նա հանդիպում է Րիչրդ Րոջերսին, ում հետ միասին ստեղծում է «Չորս հոգու բյուրոն»։
Յեյլի համալսարանում Նորման Ֆոսթերի մոտ ձևավորվել է ճարտարապետական «հայ-թեք»(անգլ.) ոճը, որով պայմանավորված է նրա գործունեությունը։
Գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Foster and Partners[խմբագրել | խմբագրել կոդը]
«Չորս հոգու բյուրոյի» կազմալուծումից հետո 1967 թ. Ֆոսթերն ու Ուենդի Չիզմենը Wendy Cheesman հիմնում են ասոցիացիա, որը հետագայում դառնում է Foster and Partners ընկերություն։ Ամերիկացի ճարտարապետ Րիչրդ Բաքմինսթր Ֆուլլերի Richard Buchminster Fuller հետ ընկերությունն ունեցել է երկարատև համագործակցության շրջան 1968-ից մինչև 1983 թ. Ֆուլլերի մահանալը։
Սկզբնական շրջանում զբաղվել է հիմնականում արդյունաբերական նշանակության շենքեր նախագծելով։ 1980-ականներից ճանաչում է ստանում որպես օֆիսային շենքեր նախագծող և այդ ժամանակ է կառուցվում Հոնգ Քոնգում HSBC ընկերության գլխավոր գրասենյակը։ Շենքն աչքի է ընկնում շատ բարձր աստիճանի թափանցիկությամբ, այնպես, որ նրա բոլոր 3500 աշխատակիցների համար տեսանելի են Վիկտորյա ծովածոցը (անգլ.) և Վիկտորյա լեռնագագաթը[2]:
- Ասթանայում 2006 թ. կառուցել է «Խաղաղության և համաձայնության պալատը», 2010 թ.` «Խան-Շաթըր» առևտրա-ժամանցային կենտրոնը, 2013 թ.` Առաջին նախագահի գրադարանը։
- Մոսկվայում նախատեսել էր կառուցել «Բյուրեղյա կղզին», որը պետք է դառնար մարդկության պատմության ամենալայն հիմքով երկնաքերը։ Այդ նախագիծը, սակայն, չի իրագործվել։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Goldberger Paul (մայիսի 28, 1988)։ «Architecture View; What Pritzker Winners Tell Us About the Prize»։ The New York Times
- ↑ Treiber Daniel (1995)։ Norman Foster։ E & FN Spon։ էջ 76
|