Ուղանցույց Միյո
250x350px | |
Երկիր | ![]() |
Տեղանք | Միյո[1] և Կրեսել |
Տեսակ | կայմապարաններային կամուրջ, պողպատե կամուրջ, ճանապարհային կամուրջ և տեսարժանություն |
Նյութ | երկաթբետոն |
Թռիչքների քանակ | 8 |
Հատում է | Թարն |
Ճարտարապետ | Foster and Partners |
Երկարություն | 2460 մետր |
Լայնություն | 12 մետր |
Բացման տարեթիվ | դեկտեմբերի 16, 2004 |
Ժառանգության կարգավիճակ | « Patrimoine du XXe siècle » label? |
![]() | |
![]() |
Ուղանցույց Միյո (ֆր.՝ le Viaduc de Millau), ավտոճանապարհային կամուրջ՝ Ֆրանսիայի հարավում, ունի 7380 ոտնաչափ երկարություն (2460 մ) և 1029 ոտնաչափ բարձրություն (343 մ): Կամուրջը բացվել է 2004 թվականի դեկտեմբերի 14-ին:
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
կամրջի նախագծի հեղինակներն էին բրիտանացի ճարտարապետ Նորման Ֆոսթերը և ֆրանսիացի կամրջաշինարար Միշել Վիրլոժոն: Այն նախագծված էր որպես վճարովի կամուրջ, որն անցնելու էր Թարն գետի հովտի վրայով և թեթևացնելու էր Լանգեդոկ շրջանով անցնող ճանապարհային երթևեկությունը Փարիզից Իսպանիա:
Հսկայական կամրջի շինարարության համար պահանջվեց երեք տարի: Այն կազմված է ութ հատվածներից, որոնք հենվում են յոթ վեր խոյացող վիթխարի բետոնե սյուների վրա, որի արդյունքում կամուրջը սահմռկեցուցիչ տեսք է ստանում իր շրջապատի գեղեցիկ ֆոնի վրա: Կամուրջը, որի արժեքը 394 մլն. եվրո էր, անհրաժեշտ էր կահավորել նաև երթևեկության վարձավճարների մուծման համար ծառայող հանգույցով, ինչի շինարարությունը կամրջի արժեքը ավելացրեց ևս 20 մլն եվրոյով: Վարձավճարները այժմ հավաքում է կամրջի համար պատասխանատու շինարարական մասնավոր ընկերությունը, սակայն ֆրանսիական կառավարությունը մտադիր է ի վերջո ստանձնել դրա վերահսկողությունը:
Կառուցման ժամանակ Վիադուկը ամենաբարձր տրանսպորտային կամուրջն էր աշխարհում, նրա սյուներից մեկն ունի 343 մ բարձրություն, որը մի փոքր ավելի բարձր է, քան Էյֆելյան աշտարակը և 40 մ ցածր՝ Նյու-Յորքի Էմփայր Սթեյթ Բիլդինգից:
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մարկ Տրուման «Աշխարհի հրաշալիքները» (Զանգակ 97)
- Le Viaduc de Millau(ֆր.)(անգլ.)
- Сайт, посвящённый Виадуку Мийо Archived 2005-06-21 at the Wayback Machine.(անգլ.)
- Structurae: Millau Viaduct(անգլ.)
- France shows off tallest bridge(անգլ.) (Репортаж BBC с официального открытия моста)
- In Pictures: The Millau Bridge(անգլ.) (Фотографии моста, а также карта с его расположением, сделанные BBC)
- France opens world’s tallest bridge(անգլ.) (Репортаж MSNBC с открытия моста)
|
Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |
- ↑ 1,0 1,1 archINFORM — 1994.