Torre Cepsa
| Քեպսայի աշտարակ | |
| Torre Cepsa | |
| Տեղագրություն | Իսպանիա Մադրիդ |
| Կառուցման ժամանակ | 2004 թվական |
| Բարձրություն | |
|---|---|
| Տեխնիկական պարամետրներ | |
| Հարկերի թիվ | 45 |
Torre Cepsa (իսպ.՝ Torre Cepsa, վերանվանվել է 2014 թվականի հունիսին, նախկինում՝ Torre Bankia), երկնաքեր Իսպանիայի Մադրիդ քաղաքի Կուատրո Տոռես տարածքում։ 248․3 մետր բարձրությամբ և 45 հարկերով[1] երկնաքերը Կուատրո Տոռես տարածքում չորս շենքերից երկրորդ ամենաբարձրն է՝ մեկ մետրով գերազանցելով Torre de Cristal-ին։ Աշտարակը երկրորդ ամենաբարձր կառույցն է Իսպանիայում և հինգերորդ ամենաբարձրը Եվրոպական Միությունում։
Նախագծված է Լորդ Ֆոստերի կողմից, սկզբում հայտնի էր որպես Տորրե Ռեպսոլ և պետք է ծառայեր որպես Repsol YPF նավթագազային ընկերության գլխավոր գրասենյակ։ Աշտարակի կառուցման ժամանակ Ռեպսոլը փոխեց իր որոշումն ու Caja Madrid-ի ֆինանսական կառույցը 2007 թվականի օգոստոսին գնեց այն 815 միլիոն եվրոյով[2]։
2016 թվականին այն 490 մլն եվրոյով ձեռք է բերել Ամանսիո Օրտեգան՝ Inditex-ի՝ համաշխարհային նորաձևության խմբի հիմնադիրն ու Zara-յի գլխավոր սեփականատերը։
Այն կառուցվել է Դրագադոս և Ֆոմենտո դե Կոնստրուցիոնես ի Կոնտրատաս ձեռնարկությունների կողմից[3]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Oliver, Miguel (2013 թ․ հուլիսի 30). «El techo de España... por un metro» [Spain's roof... by just one meter]. ABC.es (իսպաներեն). Վերցված է 2016 թ․ հունվարի 28-ին.
- ↑ Expansión.com: Caja Madrid purchase Torre Caja Madrid Արխիվացված 2007-09-27 Wayback Machine. (Spanish)
- ↑ Structurae database
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Fosters and Partners official site (անգլերեն)
- Halvorson and Partners Structural Engineers official site (անգլերեն)
- Torre Caja Madrid en SkyscraperPage.com
| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Torre Cepsa կատեգորիայում։ |