Խաղաղության և համաձայնության պալատ
Տեսակ | ստեղծագործական աշխատանք, կառույց, ազգային խորհրդանիշ և ճարտարապետական հուշարձան |
---|---|
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Աստանա |
Վայր | Աստանա |
Ճարտարապետական ոճ | պոստմոդեռն ճարտարապետություն |
Շինանյութ | գրանիտ և float glass? |
Կազմված է | Stained glass apex and windows of the Pyramid of Peace and Accord? |
Սեփականատեր | Աստանա |
Օգտագործվում է | օպերային թատրոն, բազմաֆունկցիոնալ թատերական-համերգային համալիր, ցուցասրահ և մշակութային կենտրոն |
Հիմնադրված է | սեպտեմբերի 1, 2006 |
Բացված | սեպտեմբերի 1, 2006 |
Ճարտարապետ | Foster and Partners |
Ճարտարագետ | Buro Happold |
Նախագծող | Նորման Ֆոսթեր և Brian Clarke? |
![]() | |
![]() | |
Պաշտոնական կայք |
Խաղաղության և համաձայնության պալատ, բրգաձև շինություն, որը ստեղծվել է Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում ճարտարապետ Նորման Ֆոսթերի կողմից հատուկ «Համաշխարհային և ավանդական կրոնների առաջնորդների համագումարի» անցկացման համար[1]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղաղության և համաձայնության պալատի նախագծի հեղինակը բրիտանացի ճարտարապետ Նորման Ռոբերտ Ֆոսթերն է։ Բուրգի շենքը կառուցվել է թուրքական «Սեմբոլ Ինշաաթ» շինարարական ընկերության կողմից։
Բուրգի կառուցումն ավարտվել է 2006 թվականին, իսկ համերգասրահը բացել է Մոնսերատ Կաբալյեն։
Խաղաղության և համաձայնության պալատը մայրաքաղաքի տեսարժան վայրերից մեկն է։ Բուրգը դարձել է տարբեր կրոնների, էթնիկ խմբերի և մշակույթների միասնության, ժողովրդի և պետության, ամբողջ աշխարհի խորհրդանիշը։ Խաղաղության և համաձայնության պալատի ստեղծման գաղափարը պատկանում է Ղազախստանի Հանրապետության նախագահ Նազարբաևին։ Վերջինս այն ներկայացրել է 2003 թվականի սեպտեմբերի 23-24-ը Աստանայում կայացած «Համաշխարհային և ավանդական-ազգային կրոնների առաջին համագումարի» ժամանակ։ 2006 թվականին Խաղաղության և համերաշխության պալատը ընդունել է երկրորդ համագումարի պատվիրակության անդամներին և մասնակիցներին։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բուրգը կրոնական արարողությունների և հանդուրժողականության կենտրոն է։
Բուրգի տարածքը 28 հազար մ2 է։ Խաղաղության և համերաշխության պալատը համալրված է ժամանակակից սարքավորումներով հագեցած կոնֆերանս սրահներով և ցուցահանդեսային տարածքներով, արվեստի, պատկերասրահներով։
Օպերային դահլիճում տեղավորվում է 1302 հանդիսատես, կա 20 դիմահարդարման սենյակ։ Դահլիճի ինտերիերը բոսորագույն-ոսկեգույն երանգների մեջ է, իսկ վերևում կա արև-պատուհան։ 80 մարդու համար նախատեսված նվագախմբային փոսով և 2,8 մետր խորությամբ բեմը նախատեսված է տարբեր մակարդակի բեմադրությունների համար[2]։
«Քեոփս Ատրիում» դահլիճը, որը զբաղեցնում է ավելի քան 2000 մ2 տարածք և բաղկացած է 4 հարակից պատկերասրահից, պատրաստ է միաժամանակ տեղավորել 1000 հյուր։ Դահլիճի պատկերասրահում ներկայացվում է «Մինչև 2030 թվականը Աստանայի զարգացման հիմնական ծրագիրը»։
Վերին հարկում «Բնօրրան» դահլիճն է՝ ապակյա գմբեթով, որտեղ պատկերված է Ղազախստանի Հանրապետության տարբեր ժողովուրդներին խորհրդանշող 130 աղավնի[3]։
Մայրաքաղաքի հյուրերն ու բնակիչները արվեստի գործերին ծանոթանում են «Кұланшы» ժամանակակից արվեստի կենտրոնում և «Шежіре» պատկերասրահում։ Դրանցում անցկացվում են Ղազախստանի, մոտակա և հեռավոր արտասահմանյան երկրների արվեստագետների աշխատանքների ցուցահանդեսներ և ստեղծագործական երեկոներ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ www.fosterandpartners.com Foster + Partners /։ «Palace of Peace and Reconciliation | Foster + Partners»։ www.fosterandpartners.com (անգլերեն)։ Վերցված է 2017-10-27
- ↑ «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2019-08-03-ին։ Վերցված է 2019-08-19
- ↑ «Дворец Мира и согласия»։ Mustvisit։ Արխիվացված է օրիգինալից 2019-08-17-ին։ Վերցված է 2016-09-30
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Дворец мира и согласия Archived 2019-07-19 at the Wayback Machine. на страницах Национальной энциклопедии Казахстана
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պալատի պաշտոնական կայք Archived 2021-02-27 at the Wayback Machine.
- Բուրգի նկարագրությունը Foster + Partners կայքում
- 3D ուրվանկարներ Google Street View - Центральный вход | Атриум | Апекс | Տեսարան կամրջից
- Համաշխարհային և ավանդական կրոնների առաջնորդների կոնգրեսի կայք