Պոստմոդեռնիզմի ճարտարապետություն
Պոստմոդեռնիզմի ճարտարապետություն, 1960-ական թվականներին ձևավորված ուղղության՝ պոստմոդեռնիզմի ճարտարապետության ամբողջություն, որ փոխարինելու է եկել տիրապետող մոդեռնիզմ ուղղությանը: Ոճի ծաղկումը նշանավորվել է 1980-ական թվականներին և շարունակվում է մինչ օրս:
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մոդեռնիզմի ֆունկցիոնալիզմը, ձևերի ու գաղափարների կարծրատիպերն արդեն սպառել էին իրենց: Մոդեռնիստական որոշումների խիստ ռացիոնալիզմը ստեղծում էր տաղտկալի միջավայր: Ժամանակը պահանջում էր ինքնատիպություն մտցնել ամեն ստեղծագործության մեջ. հասունացել էր բնակելի տարածքների զանգվածային մեքենայության ժխտումը:
Հասունացել էին կերապարայնության ու ինքատիպության գաղափարները: Պոստմոդեռնիստները սկսեցին փնտրել նոր ձևեր: Նրանք խնդիր ունեին ճարտարապետությունը ներդաշնակելու շրջակա բնական ու ոչ բնական միջավայրին: Դիզայնում ժխտվել է մոդեռնիստական ասկետիզմը, բնակարանաշինության գծահոսքային մոտեցումը, դասական ժառանգության ընկալման մերժումը: Նրանց ճարտարապետական որոշումները շինությունների կառուցման ժամանակ հաշվի էին առնում քաղաքային առկա միջավայրի առանձնահատկությունները:
Շինությունների արտաքին ձևավորման մեջ պոստմոդեռնիստները ձգտում էին համաչափության, համամասնությունների և շինությունների կառուցման արտահայտչականության: Ակտիվորեն ներդրվել են (վերածնվել են) դեկորատիվ պատեր, հարթաքանդակներ, նկարազարդումներ՝ որոնք փոխառվել են ճարտարապետության պատմական ավանդույթներից: Ամեն ինչի հիմքում դրվել է գեղագիտությունը, որի ձևավորման համար պոստմոդեռնի ճարտարապետները չեն վարանել դրանք վերցնել պատմական ոճերից՝ ընդհուպ մինչև կոմպոզիցիայի կառուցման սկզբունքները[1]:
Պոստմոդեռնիզմի նշանավոր ներկայացուցիչները, ինչպիսիք են Ռոբերտ Վենտուրին, Մորիս Կյուլոն, Լեոն Կրիեն, Ալդո Ռոսսին, Անտուան Գրյումբախը, ձևակերպել են հետևյալ դրույթները.
- Պատմական հուշարձանների ու նմուշների կրկնօրինակում
- Ամբողջ կոմպոզիցիայով կամ նրա որոշակի դետալով հղում ճարտարապետական ինչ-որ հուշարձանի
- Ոճային աշխատանք (պատմաճարտարապետական)
- Հակառակ հնագիտություն՝ նոր օբյեկտի մոտեցնելը շինարական հին տեխնիկային
- Ռեալիզմի ու անտիկ շրջանի առօրեականություն, որը դրսևորվում էր դասական ձևերի կիրառման պարզեցմամբ[1]:
Շինություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

- Պյացցա դ’Իտալիա, ԱՄՆ
- Թեք տուն, Սոպոտ, Լեհաստան
- Աշխատանքի շենք, Բանգկոկ
- Խորանարդաձև տներ, Ռոտերդամ
- Ազգային մարզադաշտ, Չինաստան
Ճարտարապետներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պիտեր Այզենման
- Ռիկարդո Բոֆիլ
- Ռոբերտ Վենտուրի
- Մայքլ Գրեյվս
- Անտուան Գրյումբախ
- Ֆիլիպ Ջոնսոն
- Լեոն Կրիր
- Մորիս Կյուլո
- Դանիել Լիբեսքինդ
- Ռիկարդո Լեգորետա
- Չարլզ Մուր
- Ալդո Ռոսսի
- Ռոբերտ Ստերն
- Ջեյմս Ֆրեյզեր Սթիրլինգ
- Ֆրենկ Գերի
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Պոստմոդեռնիզմի ճարտարապետություն կատեգորիայում։ |