Ջեյմս Սթիրլինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջեյմս Սթիրլինգ
James Stirling 01.jpg
Ծնվել էապրիլի 22, 1926(1926-04-22)[1][2][3][…]
ԾննդավայրԳլազգո, Լարնակշիր, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն
Մահացել էհունիսի 25, 1992(1992-06-25)[1][2][3][…] (66 տարեկան)
Վախճանի վայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն
ԿրթությունԼիվերպուլի համալսարան
Ուշագրավ աշխատանքներNeue Staatsgalerie?
ՊարգևներՊրիցկերի ճարտարապետական մրցանակ, Ալվար Աալտոյի մեդալ, Թագավորական ոսկե մեդալ, Կայսերական մրցանակ և FRIBA?
James Stirling Վիքիպահեստում

Ջեյմս Ֆրեզեր Սթիրլինգ (անգլ.՝ James Frazer Stirling, ապրիլի 22, 1926(1926-04-22)[1][2][3][…], Գլազգո, Լարնակշիր, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն - հունիսի 25, 1992(1992-06-25)[1][2][3][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), բրիտանացի ճարտարապետ: 1981 թվականին արժանացել է Պրիցկերի ճարտարապետական մրցանակի:

Կյանք և գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժշտության և թատրոնի բարձրագույն դպրոց, Շտուտգարտ

Ծնվել է Գլազգոյում: Ծննդյան թիվը նշվում է 1926 թ.-ը[4], սակայն ճարտարապետի վաղեմի ընկերը` Քոլին Ուիլսոնը, ավելի ուշ հայտարարել է, որ նա ծնվել է 1924 թվականին[5]: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ միացել է ռազմաօդային զորաջոկատին: Պատերազմի ժամանակ Սթիրլինգը երկու անգամ վիրավորվել է, որից հետո վերադարձել է Անգլիա:

Սթիրլինգը ճարտարապետություն է ուսանել 1945-1950 թվականներին Լիվերպուլի համալսարանում: 1956 թվականին Սթիրլինգը Ջեյմս Հոուենի հետ թողնում է «Լայոնս, Իսրայել և Էլիս» շինարարական ընկերությունում ճարտարապետի օգնականին պաշտոնը` առանձին գործունեություն ծավալելով: Նրանք հիմնում են «Սթերլինգ և Հոուեն» գրասենյակը, որի առաջին նախագիծը` Langham House Close-ը (1955-58), ընդունվում է որպես բրուտալ ճարտարապետության դրսևորում, ինչի հետ, սակայն, երկու ճարտարապետներն էլ չեն համաձայնում[6]: Նրանց համագործակցության մեկ ուրիշ դրսևորում էր Լեսթերի համալսարանի ինժեներության դպրոցը (1959-1963), որը հայտնի է իր տեխնոլոգիական և երկրաչափական առանձնահատկություններով, եռաչափ գծագրերի օգտագործմամբ: Նախագիծը Սթիրլինգին ճանաչում է բերում: Այս շրջանում նա տարվում է մոդեռնիզմով և բրուտալիզմով:

Քեմբրիջի համալսարանի պատմության ֆակուլտետ

1963 թվականին Սթիրլինգն ու Հոուենը առանձնանում են: Սթիրլինգը սկսում է համագործակցել Մայքլ Ուիլֆորդի հետ: Սթիրլինգը ստեղծում է հաջողակ երկու նախագիծ` Քեմբրիջի համալսարանի պատմության ֆակուլտետի շենքը և Օքսֆորդի քոլեջի Ֆլորի շենքը:

1970-ական թվականներին ճարտարապետի ոճական ուղղվածությունը փոխվում է: Այդ շրջանի նրա նախագծերը աչքի են ընկնում անտիկ ճարտարապետության և բարոկկոյին բնորոշ գծերով, ավելի շեշտվում են գույնն ու զարդապատկերը: Դրա լավագույն դրսևորումը Շտուտգարտի պետական նոր պատկերասրահի շենքն է (1984): Նույն ոճով են կառուցված նաև Բեռլինի սոցիալական հետազոտությունների կենտրոնը (1988), անգլիական մի քանի թանգարաններ, Շտուտգարտի` երաժշտության և թատրոնի բարձրագույն դպրոցը:

Ջեյմս Սթիրլինգը Պրիցկերի ճարտարապետական մրցանակի երրորդ մրցանակակիրն է[7]: 1996 թվականից Մեծ Բրիտանիայում կազմակերպվում է ճարտարապետության ամենամյա մրցանակաբաշխություն, որ կոչված է նրա անունով:

Նշանավոր նախագծեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետական նոր պատկերասրահ, Շտուտգարտ
  • Լեսթերի համալսարանի ինժեներության ֆակուլտետ, 1959
  • Սուրբ Էնդրյուի համալսարանի հանրակացարան, 1964
  • Քեմբրիջի համալսարանի պատմության ֆակուլտետ, 1968
  • Օքսֆորդի արքայական քոլեջի Ֆլորի մասնաշենք, 1971
  • Շտուտգարտի պետական նոր պատկերասրահ, 1976
  • Բեռլինի սոցիալական հետազոտությունների կենտրոն, 1987
  • Գրադարան Փարիզում, 1989

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France идентификатор BNF (фр.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Берлинская академия художеств — 1696.
  4. Wilford and Muirhead, p. 306
  5. Colin St John Wilson, 'James Stirling: in Memoriam', Architectural Review, p.18 "James Stirling was born in 1924 - a time when architecture plunged into the most profound revaluation in 500 years. It was epitomised by two events: in 1925 Le Corbusier built the Pavilion de l'Esprit Nouveau and in 1927 Bijvoet & Duiker completed the Zonnestraal Sanatorium in Hilversum.
  6. Wilford and Muirhead (1994), Introduction, pp. 7-10
  7. Pritzker Prize announcement 15 April 1981, retrieved 24-10-2009

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • * Դ. Կ. Սամին 100 մեծագույն ճարտարապետներ: Մ., 2001

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]