Դանիել Լիբեսքինդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դանիել Լիբեսքինդ
Daniel Libeskind.jpg
Ծնվել է մայիսի 12, 1946({{padleft:1946|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:12|2|0}})[1][2] (71 տարեկան)
Ծննդավայր Լոձ, Լեհաստան[1]
Քաղաքացիություն Flag of Poland.svg Լեհաստան
Flag of the United States.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Flag of Germany.svg Գերմանիա
Կրթություն Էսեքսի համալսարան, Cooper Union և The Bronx High School of Science
Ստեղծագործություն(ներ) Felix Nussbaum Haus, Danish Jewish Museum և CityLife
Մասնագիտություն ճարտարապետ
Ամուսին Nina Libeskind[3]
Պարգևներ և
մրցանակներ
Անդամություն Բեռլինի գեղարվեստի ակադեմիա և Թագավորական գեղարվեստական ակադեմիա
Daniel Libeskind Վիքիպահեստում

Դանիել Լիբեսքինդ (անգլ.՝ Daniel Libeskind, մայիսի 12, 1946({{padleft:1946|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:12|2|0}})[1][2], Լոձ, Լեհաստան[1]), ամերիկացի ճարտարապետ-դեկոնստրուկտիվիստ: Ամերիկյան քաղաքացիությունն ստացել է 1965 թվականին:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դանիել Լիբեսքինդը ծնվել է 1946 թվականի մայիսի 12-ին Լոձում, Լեհաստան, հրեաների ընտանիքում[4]: Իսրայելում և Նյու-Յորքում ստացել է երաժշտական կրթություն, որտեղ իրեն դրսևորել է որպես վիրտուոզ երաժիշտ: Հետագայում երաժշտությունը կարևոր դեր է խաղացել նրա ճարտարապետական նախագծումների մեջ: Լիբեսքինդն ստացել է ճարտարապետական կրթություն Նյու-Յորքում, Քուփեր Յունիոնում (Cooper Union), 1970 թվականին, ինչպես նաև` Անգլիայում ստացել է երկրորդ բարձրագույն կրթություն «ճարտարապետության պատմություն և թեորիա» մասնագիտացմամբ (1972): 1989 թվականին Լիբեսքինդը հիմնել է Studio Daniel Libeskind բյուրոն Բեռլինում[5]: 2003 թվականին բյուրոն տեղափոխվել է Նյու-Յորք, երբ բյուրոն հաղթել է Նյու-Նորքի նախկին Համաշխարհային առևտրի կենտրոնի տեղում նոր կոմպլեքս կառուցելու նախագծերի մրցույթում: Լիբեսքինդն այսօր համարվում է համաշխարհային ճարտարապետության ամենավառ կերպարներից մեկը:

Օնտարիոյի թագավորական թանգարանի ճակատային մասի «դեկոնստրուկտիվ հատվածը»

Այսօր Դանիել Լիբեսքինդը նախագծերից բացի դասավանդում է և դասախոսություններ է կարդում աշխարհի շատ համալսարաններում. Տորոնտոյում, Յեյլում, Փենսիլվանիայում, ինչպես նաև` Կարլսեուրի Դիզայնի համալսարանում (Գերմանիա) և Բեռլինի Հումբոլտի համալսարանի, Էդինբուրգի համալսարանի, Չիկագոյի DePaul և Տորոնտոյի համալսարանների դոկտորական աստիճան ունի: 1978-85 թվականներին գլխավորել է Կրէնբրուկսկի արվեստների ակադեմիայի ճարտարապետության ֆակուլտետը: 1986-89 թվականներին հիմնել ու գլխավորել է ճարտարապետական համալսարան Միլանում: Դանիելը մեկն է այն յոթ ճարտարապետներից, որ 1989 թվականին մասնակցել է «Դեկոնստրուկտիվիզմի ճարտարապետություն» ցուցահանդեսին: Հանրաճանաչություն սկսել է ձեռք բերել իր բեռլինյան նախագծերի, մասնավորապես, Հրեական թանգարանի նախագծի շնորհիվ: Նրա ստեղծագործության ոլորտը ոչ միայն ճարտարապետությունն է, այլև` փիլիսոփայությունը, երաժշտությունը, և այս ոլորտներում նա նույնքան բարձր որակավորում ունի, որքան և ճարտարապետության մեջ: Դժվար է գտնել մեկ այլ ճարտարապետի, ում համար երաժշտությունն այդքան կարևոր տարր լինի ճարտարապետության մեջ: Երաժշտություն, երկրաչափություն, բառ. սրանք բոլորն էլ ներշնչման աղբյուր են Լիբեսքինդ-ճարտարապետի համար: Նա կառուցում է շենքեր, գրում է փիլիսոփայական էսսեներ, բեմադրում է օպերա (2000 թվականին Լայպցիգի օպերայում Լիբեսքինդը ոչ միայն բեմադրող էր, այլև խմբավար էր Օլիվիե Մեսսիանի օպերայում):

Լիբեսքինդի տեքստերը, անգամ` համեմատած Պ. Այզենմանի կամ Բ. Չումի հետ, շատ բարդ են, լի են մետաֆորներով: Իր տեքստերում նա օգտագործում է ընդգծման մեթոդը: Լիբեսքինդը քանդում է մակերեսայնության ու պատի գաղափարը: Ի թիվս մի շարք այլ հատկանիշների, Լիբեսքինդն իր տեքստերում զուգահեռաբար օգտագործում է մի քանի լեզուներ, թեքում է տառերն ու բառերը տարբեր ուղղություններով, բախում է միմյանց, տառերի մեջ թվեր է մտցնում ու իր տեքստն էլ մի յուօրինակ գաղտնագիր է սարքում[6]: Եվ եթե այն կարդալ ուղղակիորեն, ապա այն անիմաստ կթվա: Բանն այն է, որ Լիբեսքինդը ինչպես ինչպես տեքստերում, այնպես էլ` ճարտարապետական նախագծերում օգտագործում է տողերի արանքում կարդալու մեթոդը: Լիբեսքինդի համար չափազանց կարևոր է «Նոր Մոդեռնիզմ» հասկացությունը, որը կապված է Վերջի հետ: Պարզ է, որ 20-րդ դարի վերջը ճանապարհի ավարտը չէ` չնայած սպասվող փոփոխություններին ուղեկցող աշխարհվերջյան զգացողություններին: Մշակութային գիտակցման մեջ հնի ու նորի այդ սահմանն արդեն հաղթահարված է, և գոյության միջավայրի փոփոխության զգացողություն է առաջացել: Փոխվել են նաև մարդկանց ցանկությունները, հետևաբար` փոխվել է մտածողության կերպը: Լիբեսքինդը ենթադրում է, որ մոդեռնիզմը շարունակվում է ոչ թե 10, 20 կամ 100 տարի, այլ դա 3000 տարի ձգվող գործընթաց է և միայն հիմա է մոտենում ավարտին: Այսինքն, նա նկատի ունի, որ մարդու ինտելեկտի հարստացման շրջանը, այն մեծությունը, որ աշխարհ են բերել Սոկրատն ու իր համակիրները, մոտենում է ավարտին: Աշխարհը գոյություն կունենա ևս 1000 տարի, սակայն, հոգևոր առումով այն մոտենում է բացարձակ Վերջին: Ինչ-որ առումով` Նոր Մոդերնիզմը հենց Վերջն է, Վերջի էմբլեման: Որպես ճարտարապետ, Լիբեսքինդը համարում է, որ ճարտարապետությունը մտել է մի փուլ, որը դեռ հստակորեն հայտնի չէ: Սա գիտակից եզրակացությունների ու հստակ կառուցված կատեգորիաների փուլ չէ: Վերջին մոտենալն, ըստ Լիբեսքինդի, նշանակում է մինչև տվյալ պահը կուտակված փորձի ընկալում և յուրացում: Իր այս թեորիան Լիբեսքինդը փորձեց կյանքի կոչել «Բեռլինը եզրագծին» (Berlin City Edge 1987) և Բեռլինի հրեական թանգարանի (Jewish Museum, Berlin, 2000) նախագծերում:

Հայտնի նախագծեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆելիքս Նուսսբաումի թանգարան Օսնաբրյուկում, 1998
  • Բեռլինի հրեական թանգարան, 1999
  • Կայսերական ռազմական թանգարան Մանչեսթրում, 2001
  • Հրեական թանգարան Կոպենհագենում, 2003
  • Դեվներյան թանգարանի ընդլայնում, 2006
  • Թագավորական թանգարանի ընդլայնում Տորոնտոյում, 2007
  • Հրեական թանգարան Սան-Ֆրանցիսկոյում, 2008

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118861301 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 SNAC
  3. Libeskind D. Breaking Ground: An Immigrant's Journey from Poland to Ground Zero Riverhead Books. — ISBN 978-1-57322-292-1
  4. http://www.angelfire.com/scifi2/rsolecki/daniel_libeskind.html
  5. Պաշտոնական կայք
  6. Libeskind D. The Four Texts. The Surd of Architecture. The AB of Writing // Architectural Design. № 1/2. London, 1989

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]