Միսիսոգա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Միսիսոգա
անգլ.՝ City of Mississauga
ԵրկիրԿանադա Կանադա
Հիմնադրված է1968 թ.
Մակերես292 400 000 քառակուսի մետր
ԲԾՄ156±1 մետր
Բնակչություն717 961 մարդ (2021)[1]
Ժամային գոտիEDT?
Հեռախոսային կոդ905 - 289
Պաշտոնական կայքmississauga.ca(անգլ.)
Միսիսոգա (Կանադա)##
Միսիսոգա (Կանադա)

Միսիսոգա (անգլ.՝ Mississauga /ˌmɪ.sɪˈsɔːɡə/[2][3]), քաղաք Կանադայի Օնտարիո նահանգում։ Բնակչությունը՝ 717 961 մարդ (2021)[1]։ Մեծությամբ վեցերորդ քաղաքն է Կանադայում։ Գտնվում է Փիլ շրջանում՝ Մեծ Տորոնտոյի կազմում։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անունը անգլերեն է փոխառնվել ֆրանսերեն Mississague բառից[2]։ Միսիսոգի տեղանունն առաջացել է բնիկ հնդկացիների միսիսոգների էթնոնիմից։ Misi-zaagiing նշանակում է «Նրանք, ովքեր ապրում են Մեծ գետի ափին»[2]։ Գետն անվանում էին Misswezahging՝ «Բազում գետաբերաններով գետը»[4]։ Խոսակցական լեզվում քաղաքի անունը Սոգա (անգլ.՝ Sauga /ˈsɒ.ɡə/) է[5][6]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միսիսոգի բնակչությունը վերջին երկու տասնամյակների ընթացքում կրկնապատկվել է։ Քաղաքը Կանադայում աճում էր ամենաարագ տեմպերով (1986 և 1991 թվականների մարդահամարների համեմատությունից պարզ է դառնում, որ բնակչությունն ավելացել է 89 500-ով, 1991 և 1996 թվականներին՝ 80 994-ով. աճը կազմել է 17,5 %)։

2001-2006 թվականներին բնակչության թվաքանակն աճել է 9,1 %-ով։ 713,4 հազար մարդկանցից (2011 թվականի մարդահամար) եվրոպական ծագում ունեին 45,8 %-ը, (իտալական՝ 46 հազար, լեհական՝ 44 հազար, պորտուգալական՝ 35 հազար)։ Բազմաթիվ գաղթականներ էին եկել Ասիայից. 311 հազար՝ 43,9 % (հնդկաստանցիներ՝ 107 հազար, չինացիներ՝ 60,7 հազար, ֆիլիպինցիներ՝ 42,5 հազար, պակիստանցիներ՝ 27 հազար, արաբներ՝ 25 հազար)։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականին կազմակերպվեց միջազգային ճարտարապետա-ծրագրավորական մրցույթ՝ 50-հարկանի Absolute World համատիրություն-աշտարակների կառուցման համար, որոնք, կառուցվելով 2010-2012 թվականներին, դարձան քաղաքի խորհրդանիշները։ 1978 թվականից քաղաքը պետությունից գումար չի վերցնում։ Քաղաքում կա 7 հիմնական խճուղի, որոնք կապում են Կանադայի և ԱՄՆ-ի կարևոր օբյեկտները, որոնց թվում է Փիրսոնի միջազգային օդանավակայանը (Toronto Pearson International Airport): Միսիսոգը հայտնի է նաև որպես Կանադայի ամենախոշոր կորպորատիվ և ֆինանսական կենտրոններից մեկը՝ մի շարք միջազգային կազմակերպությունների մասնաճուղային գրասենյակերով (Մայքրոսոֆթ, ՊեպսիԿո, Ջեներալ էլեկտրիկ, Walmart, այդ թվում նաև Fortune 500 ցուցակի այլ կազմակերպություններ)։

Աշխարհարգրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միսիոնգը զբաղեցնում է 288,42կմ2 տարածք[7] և 13 կմ2 Օնտարիո լճի ափին։

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Կանադայի մարդահամար (2021)
  2. 2,0 2,1 2,2 «Mississauga - Wiktionary» (անգլերեն). en.wiktionary.org. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 17-ին.
  3. «the definition of Mississauga». Dictionary.com. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 17-ին.
  4. Статья|автор=Clifford Niganobe|заглавие=The Mississaugas – Origins|ссылка=http://www.mississaugi.com/pdf/Mississaugas.pdf%7Cязык=англ.%7Cиздание=%7Cтип=Статья%7Cгод=%7Cмесяц=%7Cчисло=%7Cтом=%7Cномер=%7Cстраницы=%7Cissn=%7Carchiveurl=https://web.archive.org/web/20160923014131/http://www.mississaugi.com/pdf/Mississaugas.pdf%7Carchivedate=2016-09-23(չաշխատող հղում)
  5. Cite web|url=https://en.wiktionary.org/wiki/Sauga%7Ctitle=Sauga(չաշխատող հղում) - Wiktionary|publisher=en.wiktionary.org|lang=en|accessdate=2017-11-17
  6. cite web|url=https://www.urbandictionary.com/define.php?term=Sauga%7Ctitle=Urban(չաշխատող հղում) Dictionary: Sauga|publisher=Urban Dictionary|lang=en|accessdate=2017-11-17
  7. «Community Profile, City of Mississauga». Statistics Canada, 2006 Census of Population. 2007 թ․ մարտի 13. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2007 թ․ մարտի 14-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միսիսոգա» հոդվածին։