Օնտարիո լիճ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օնտարիո լիճ
անգլ.՝ Ontario, ֆր.՝ Lac Ontario

'
Կոորդինատներ
Տեղագրություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Կանադա Կանադա
Տեսակ քաղցրահամ
Երկարություն 311 կմ
Լայնություն 85 կմ
Ավազանի մակերեսը 19 500[1] կմ²
Ջրափնյա գծի երկարությունը 1146 կմ
Ամենամեծ խորությունը 244 մետր[2] մ
Միջին խորությունը 86 մետր մ
Միջին բարձրությունը 75 մետր[2] մ
Թափվող գետերը Նիագարա (գետ)
Սկիզբ առնող գետերը Սուրբ Լավրենտիոս
Կղզիներ տես՝ ցանկը
Ծանոթագրություն
[2]

Օնտարիո լիճ (անգլ.՝ Ontario, ֆր.՝ Lac Ontario), քաղցրահամ լիճ ԱՄՆ-ում և Կանադայում, ամենաներքևի և իր մակերեսով ամենափոքր լիճն է Մեծ Լճերի համակարգում։ Մակերեսով հինգերորդ տեղն է զբաղեցնում ԱՄՆ-ի լճերի թվում։

Անվան ծագումնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիճն իր անվանումը ստացել է հնդկացիական հուրոններ ցեղի անունից և նշանակում է «փայլող ջրերի լիճ»։ Ավելի ուշ Օնտարիո նահանգը նույնպես սկսեց այդպես կոչվել։ Հին քարտեզների վրա կարելի է տեսնել լճի տարբեր անվանումներ։ 1662-1663 թվականների քարտեզների վրա լիճը կոչվում էր Օնդիարա (Ondiara)։ 1912 թվականի ֆրանսիական քարտեզների վրա, որոնք ստեղծվել են ռազմական ինժեներ Ժան Բատիստի (Jean-Baptiste de Couagne) կողմից, լիճը կրում էր Ֆրոնտենակ անվանումը («Lac Frontenac»)։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մակերեսը՝ 19,5 հազ. կմ²[3]
  • Բարձրությունը ծովի մակարդակից՝ 75 մ[4]
  • Ջրափնյա գծի երկարությունը՝ 1146 կմ
  • Առավելագույն երկարությունը՝ 311 կմ
  • Առավելագույն լայնությունը՝ 85 կմ
  • Առավելագույն խորությունը՝ 244 մ
  • Միջին խորությունը՝ 86 մ։

Օնտարիո լճի մեջ է թափվում Նիագարա գետը, իսկ սկիզբ է առնում Սուրբ Լավրենտիոս գետը։ Նավարկելի ջրանցքները Օնտարիո լիճը կապում են Էրի լճի և Հուդզոն գետի հետ։

Լճի ափին են գտնվում Կանադայի Օնտարիո և ԱՄՆՆյու Յորք նահանգները։ Խոշոր նավահանգիստներն են՝ Տորոնտո, Համիլտոն, Քինգսթոն (Կանադա) և Ռոչեստեր (ԱՄՆ)։

Լիճը աշխարհում մեծությամբ 14-րդ տեղն է զբաղեցնում։ Այստեղ զարգացած է նավագնացությունը։

Օնտարիո լիճը մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆենիմոր Կուպերի «Հետախույզը» վեպում գործողությունները կատարվում են Օնտարիո լճի ափին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Lake Michigan». Great-lakes.net. 2009 թ․ հունիսի 18. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 14-ին.
  2. 2,0 2,1 2,2 Wright, John W., ed. (2006). The New York Times Almanac (2007 ed.). New York, New York: Penguin Books. էջ 64. ISBN 0-14-303820-6.
  3. «Great Lakes: Basic Information: Physical Facts». U.S. Government. 2011 թ․ մայիսի 25. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 12-ին.
  4. «Great Lakes Atlas: Factsheet #1». United States Environmental Protection Agency. 2011 թ․ ապրիլի 11. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 12-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օնտարիո լիճ» հոդվածին։