Նիագարա (գետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նիագարա
Navy Island map.png
Բնութագիր
Երկարություն 56 կիլոմետր
Ավազանի մակերես 665 000 կմ²
Ավազան Էրի լիճ
Ջրի ծախս 5,796 մ³/վ
Ջրահոսք
 · Ակունքի տեղակայում Էրի լիճ
 · Բարձրություն 42.8842244/0/0/N/78.9142034/0/0/W մ
 · Գետաբերանի տեղակայում Օնտարիո լիճ
 · Բարձրություն 42.8842244/0/0/N/78.9142034/0/0/W մ
 · Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքեր Scajaquada Creek և Tonawanda Creek
Ջրի մարմիններ Օնտարիո լիճ և Էրի լիճ
Երկիր Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Երկրամաս Նյու Յորք

Նիագարա (անգլ.՝ Niagara River), գետ Հյուսիսային Ամերիկայում, որը միացնում է Էրի և Օնտարիո լճերը և բաժանում Նյու Յորք նահանգը կանադական Օնտարիո գավառից: Երկարությունը գրեթե 56 կմ է, մակերեսը` 665 հազար կմ2:

Ջրի միջին ծախսը 5.9 հազար մ³/վրկ է, ծախսի տատանումները` 2,8 հազար մ³/վրկ-ից մինչև 7,7 հազար մ³/վրկ է:

Գետը սկիզբ է առնում Էրի լճից Բուֆֆալո քաղաքի և Ֆորտ Էրիի միջև ընկած տարածքում` գերազանցապես հոսելով հյուսիս: Վերին հոսքում բաժանվում է երկու վտակների` ձևավորելով Գրանդ Այլենդ (ԱՄՆ-ի տարածքում) և Նյու Այլենդ (Կանադայի տարածքում) կղզիները: Գետի միջին հոսքում գտնվում է Նիագարայի ջրվեժը: Եղած տվյալներով վերջին 12.000 տարիների ընթացքում ջրվեժի տարածքը Նիագարայի հոսքով վերև է տեղափոխվել 11 կմ, չնայած վերջերս այդ գործընթացը դանդաղել է. էլեկտրակայանների կառուցումը նվազեցրել է ջրի ավերիչ ուժը:

Նիագարա գետը Նիագարա ջրվեժից ներքև. տեսքը Օնտարիոյից

Գետը Օնտարիո լիճ է թափվում կանադական Նիագարա օն դը Լեյք (անգլ.՝ Niagara-on-the-Lake) քաղաքի շրջանում: Գետի մերձակայքում գտնվում են հետևյալ քաղաքները.

  • Բուֆֆալո (Նյու Յորք)
  • Ֆորտ Էրի (Օնտարիո)
  • Լյուիսթոն (Նյու Յորք)
  • Նիագարա Ֆոլս (Նյու Յորք)
  • Նիագարա Ֆոլս (Օնտարիո)
  • Նիագարա օն դը Լեյք (Օնտարիո)
  • Քուինսթոն (Օնտարիո)

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քուինսթոն, Օնտարիո, 1805 թվական

Նիագարա գետը և ջրվեժները Հյուսիսային Ամերիկայից դուրս հայտնի են եղել 17-րդ դարից, երբ Լուի Էնպինը` ֆրանսիացի մի հետազոտող, առաջին անգամ տեսավ այն: Նա գրեց իր ճանապարհորդությունների մասին A New Discovery of a Vast Country in America գրքում (1698)[1]:

Նիագարա գետի տեղամասում էր գտնվում Ամերիկայում գրանցված առաջին երկաաթուղին: Դրանով անցնում էր փայտե տրամվայ` կառուցված Ջոն Մոնտրեստորի` բրիտանացի ոստիկանական ինժեների կողմից 1764 թվականին:

Նիագարա գետի մոտ տեղի են ունեցել մի շարք ճակատամարտեր, որոնք կարևոր նշանակություն են ունեցել ֆրանս-հնդկացիական և Ամերիկայի հեղափոխության պատերազմների ժամանակ: 1812 թվականին Նիագարա գետի մոտ է տեղի ունեցել Քուիսթոնի պատերազմը:

Գետը մեծ դեր է խաղացել Ամերիկայի քաղաքացիական պատերազմի ժամանակ, երբ շատ աֆրոամերիկացիներ, խուսափելով ստրկությունից, կտրել են գետը, որ ազատություն գտնեն Կանադայում: «Freedom Crossing» հուշարձանը կանգնեցվել է Լևիսթոնում` գետաբերանին` ոգեկոչելու փախչող ստրուկների խիզախությունը և տեղի կամավորներին, ովքեր օգնեցին նրանց գաղտնիորեն անցնել գետը:

1880-ական թվականներին Նիագարա գետը դարձավ առաջին ջրային ուղին Հյուսիսային Ամերիկայում, որ օգտագործվում էր մեծ չափով հիդրոէլեկտրականության ստանալու համար[2]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Hennepin, Louis. A New Discovery of a Vast Country in America. Chicago: A.C. McClurg & Co., 1903. Accessed December 8, 2008.
  2. Electricity and its Development at Niagara Falls. University at Buffalo, June 2004. Accessed December 8, 2008.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]