Jump to content

Էրի լիճ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էրի լիճ
Lake Erie

'
Կոորդինատներ
Տեղագրություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Տեսակ քաղցրահամ
Երկարություն 338 կմ
Լայնություն 92 կմ
Ավազանի մակերեսը 25700 կմ²
Ջրափնյա գծի երկարությունը 1370 կմ
Ամենամեծ խորությունը 64 մ
Միջին խորությունը 19 մ
Միջին բարձրությունը 174 մ
Թափվող գետերը Դետրոյթ, Գրանդ, Ռեյզին, Հուրոն, Մոմի, Սանդասկի, Կույախոգա
Սկիզբ առնող գետերը Նիագարա

Էրի լիճ (անգլ.՝ Erie [ˈɪri], ֆր.՝ Érié), հյուսիսամերիկյան հինգ Մեծ Լճերից մեկն է։ Ունենալով 25 700 կմ² տարածք, Էրի լիճն իր մեծությամբ զբաղեցնում է 11-րդ տեղը (ներառյալ Կասպից ծովը) և 4-րդ տեղն ԱՄՆ-ում։ Լիճը ձգված է 388 կմ արևմուտք-հարավ-արևմուտքից դեպի արևելք-հյուսիս-արևելք 92 կմ լայնություն ունենալու պարագայում։ Լիճն ողողում է ամերիկյան Միչիգան, Օհայո, Փենսիլվանիա և Նյու Յորք նահանգների և կանադական Օնտարիո նահանգի ափերը։ Լճի ջրի հայելու բացարձակ բարձրությունը կազմում է +173,8 մ։

Լճի հարավարևմտյան հատվածում կան բազմաթիվ կղզիներ։ Ջրի ջերմաստիճանը փոփոխվում է ձմռանը 0-2 °C մինչև 24 °C ամռանը։ Առափնյա մասը սառչում է դեկտեմբերից մինչև մարտ-ապրիլ։ Լճի մեջ են թափվում Դետրոյթ, Գրանդ, Ռեյզին, Հուրոն, Մոմի, Սանդասկի, Կույախոգա գետերը, սկիզբ է առնում Նիագարա գետը, որի միջոցով Էրի լիճը միանում է Օնտարիո լճի հետ։ Էրի լճի ափին են գտնվում Բուֆֆալո, Էրի, Թոլեդո, Պորտ Սթենլի, Մոնրո, Քլիվլենդ քաղաքները։

Անվան ծագումնաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Էրի լիճը

Լիճը կոչվել է մինչև եվրոպացիների հայտնվելը լճի ափերին բնակվող «Էրիե» իրոկեզյան ցեղի անունով։ Ցեղանունը բառացի նշանակում է «կատու» (եղել է ցեղի տոտեմը՝ պաշտամունքի կենդանին)[1]։

Աշխարհագրություն և հիդրոգրաֆիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լճի միջին խորությունը 19 մետր է, իսկ ամենախոր կետը գտնվում է 64 մետր խորության վրա։

Էրի լիճը հայտնագործել է ֆրանսիացի ճիզվիտ Ժան Բրեբեֆը 1640 թվականին։ Եվրոպական գաղութացումից անմիջապես առաջ Էրի լճի ափերը հարավում բնակեցված են եղել էրի ցեղերի, իսկ հյուսիսում՝ ատավանդարոն ցեղերի կողմից։ Ֆրանս-իրոկեզյան պատերազմների ժամանակ այդ բնակչությունն ոչնչացվել է, և տարածքները բնակեցվել են օտտավա, օջիբվե, վիանդոտ և մինգո ցեղերի կողմից։ Առաջին եվրոպացին, որը հասել է Էրի լիճը, եղել է Լուի Ժոլյեն, ով 1669 թվականին առաջին անգամ լինելով լճի ափին, շուտով այնտեղ հիմնել է ֆրանսիական բնակավայր։

Էրի լիճը սառույցի տակ

Այլ Մեծ Լճերի նման, Էրի լիճը առաջացնում է ձյան էֆեկտ[2], երբ տաք ջրերի վրայով սկսում են շրջանառվել սառը ձմեռային քամիները, որոնք հասնում են Բուֆֆալո, Նյու Յորք նահանգը՝ ձյան տեղումներով դառնալով 11-րդը ԱՄՆ-ում[3]։ Լճի ազդեցությունը վերջանում է կամ թուլանում այն ժամանակ, երբ այն սառչում է։ Լինելով Մեծ Լճերից ամենափոքրը, այն սառչում է բոլորից շուտ և այլ լճերից ավելի հաճախ[4]։

Լիճը նաև պայմանավորում է միկրոկլիման, որը շատ կարևոր է գյուղատնտեսության համար։ Հյուսիսային ափի երկայնքով գտնվում է Կանադայի մրգերի և բանջարեղենի արտադրության ամենահարուստ գոտին, իսկ հարավարևելյան ափի երկայնքով՝ Օհայո, Փենսիլվանիա և Նյու Յորք նահանգներում գտնվում է խաղողագործության կարևոր շրջանը։

1960-1970 թվականներին Էրի լիճը ջրի որակի փոփոխության է ենթարկվել, ինչը պայմանավորված էր ջրում ֆոսֆորիտների մակարդակի բարձրացմամբ և հատակային նստվածքներով։ Այդ արմատական փոփոխությունները հանգեցրեցին լճի ճահճացմանը։ Քայքայվող ջրիմուռների և աղտոտված առափնյա գծի պատճառով Էրի լիճը սկսեցին անվանել մեռյալ լիճ։

Կանադայի և ԱՄՆ-ի միջև կնքված համաձայնագրից հետո (1972 թվական) զգալիորեն նվազել է ֆոսֆորիտների հոսքը դեպի լիճ։ Մեռյալ գոտին Էրի լճի ավազանում պահպանվել է մինչև ամառվա վերջ։ ԱՄՆ-ի շրջակա միջավայրի պահպանության հարցերով կառավարումը 2005 թվականից ուսումնասիրում է այդ ցիկլային երևույթը[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
  2. Bob Swanson and Adrienne Lewis (2008 թ․ նոյեմբերի 5). «Many ingredients go into lake-effect snow». USA Today. Վերցված է 2010 թ․ հունվարի 25-ին.
  3. Chris Capella (10 марта 2003). «Answers: 10 snowiest 'cities' aren't all in New York» (անգլերեն). USATODAY.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 31 октября 2008-ին.
  4. «What's the physics behind "lake effect snow"?» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 31 октября 2008-ին.
  5. «Lake Erie 'Dead Zone'» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 31 октября 2008-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էրի լիճ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 95