Հուրոն լիճ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox map.png
Հուրոն լիճ
Lake Huron

'
Տեղագրություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Կանադա Կանադա
Տեսակ քաղցրահամ
Երկարություն 332 կմ
Լայնություն 245 կմ
Ավազանի մակերեսը 59 600[1] կմ²
Ջրափնյա գծի երկարությունը 6159 կմ
Ամենամեծ խորությունը 229 մետր[2] մ
Միջին խորությունը 59 մետր մ
Միջին բարձրությունը 177 մետր[2] մ
Թափվող գետերը Սենտ Մերիս
Սկիզբ առնող գետերը Սենտ Քլեր
Կղզիներ տես՝ ցանկը
Ծանոթագրություն
[2]

Հուրոն[3] (անգլ.՝ Lake Huron), քաղցրահամ լիճ ԱՄՆ-ում և Կանադայում, հյուսիսամերիկյան հինգ Մեծ Լճերից մեկը: Գտնվում է Միչիգան լճից դեպի արևելք, որի հետ միացված է Մակինակ նեղուցով: Հիդրոգրաֆիայի տեսանկյունից Միչիգանը և Հուրոնը առաջացնում են մեկ միասնական համակարգ (երկու լճերն իրար հետ միացնում է Մակինո նեղուցը), սակայն աշխարհագրորեն դրանք ընդունված է համարել առանձին լճեր: Եթե այն համարենք որպես միասնական համակարգ, ապա մեծությամբ այն աշխարհում երկրորդ խոշոր լիճն է Կասպից ծովից հետո և առաջինն է քաղցրահամ լճերի թվում, իսկ եթե համակարգը դիտենք որպես առանձին լճեր, ապա Հուրոն լիճը չորրորդն է մեծությամբ[4]:

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուրոն լիճը

Հուրոն լճի մակերեսը կազմում է մոտ 59 600 կմ²[5] (Մեծ Լճերի թվում երկրորդ խոշոր լիճն է Վերին լճից հետո): Բարձրությունը ծովի մակարդակից կազմում է մոտ 176 մ[5] (ինչպես Միչիգան լիճը), խորությունը՝ մինչև 229 մ:

Լճի մոտակայքում կան բազմաթիվ կղզիներ, որոնցից ամենախոշորը Մանիտուլին կղզին է՝ աշխարհում ամենախոշոր լճային կղզին: Խոշոր ծոցերն են՝ Ջորջիան Բեյ և Սագինո:

Լճի ափին են գտնվում ԱՄՆՄիչիգան և Կանադայի Օնտարիո նահանգները։ Հուրոնի հիմնական նավահանգիստներն են՝ Սագինո, Բեյ Սիթի, Ալպինա (ԱՄՆ) և Սարնիա (Կանադա):

Անվան ծագումնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանումը ստացել է հնդկացիական իրոկեդալեզու հուրոն ցեղի անունից․ այդ ցեղը մինչև եվրոպացիների գալը բնակվել է այդ լճի ափերին[6]։

Հուրոն լիճը գարնանը

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Այնպես, ինչպես մնացյալ բոլոր Մեծ Լճերը, Հուրոնի էկոլոգիան նույնպես արմատական փոփոխությունների է ենթարկվել վերջին հարյուրամյակի ընթացքում: Ի սկզբանե լճում գերակշռում էր կարմրախայտը (Salvelinus namaycush W.), որը սնվում էր լճային ծովատառեխով և այլ ավելի անր ձկնատեսակներով: Որոշ ինվազիվ տեսակներ, ներառյալ քարալեզները սկսեցին գերակշռել 1930-ական թվականբներին: Լճային կարմրախայտը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել էր 1950 թվականին քարալեզների բազմացման պատճառով: Ծովատառեխի մի քանի տեսակներ անհետացել են 1960-ական թվականներին: Միակ ձկնատեսակը, որը մնացել է լճում, սիգն էր: Լճի ձկնատեսակները վերականգնելու նպատակով 1960 թվականից սկսեցին լիճ բաց թողնել լճային կարմրախայտի և սաղմոնի ոչ տեղական տեսակների արհեստականորեն աճեցված մանրաձկներ, սակայն արդյունքում աննշան աճել է միայն կարմրախայտի թիվը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Lake Michigan»։ Great-lakes.net։ 2009-06-18։ Վերցված է 2010-01-14 
  2. 2,0 2,1 2,2 Wright, John W., ed։ (2006). The New York Times Almanac (2007 տպ.). New York, New York: Penguin Books. էջ 64. ISBN 0-14-303820-6. 
  3. Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 51. ISBN 99941-56-03-9. http://issuu.com/5420/docs/texekatu?e=3902245/2725897. 
  4. Peter Annin (2006). The Great Lakes Water Wars. Island Press. էջ 15. ISBN 978-1-55963-087-0. https://books.google.com/books?id=VzMeZHaLP_gC&pg=PA15. 
  5. 5,0 5,1 «Great Lakes Factsheet No. 1»։ U.S. Environmental Protection Agency։ June 25, 2012։ Վերցված է March 6, 2014 
  6. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս». 


Հյուսիսամերիկյան Մեծ Լճեր

Վերին լիճ  • Միչիգան լիճ  • Հուրոն լիճ  • Էրի լիճ  • Օնտարիո լիճ