Սաղմոնաձկներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սաղմոնանմաններ
Սապատաձուկ

Սաղմոններ (լատին․՝ Salmonidae), ձկների ընտանիք։ Մարմնի երկարությունը 50 սմ-ից 1,5 մ է, պատված խիտ թեփուկներով։ Ունեն մեկ իսկական մեջքային և մեկ ճարպային լողակ։ Մեջքային լողակի ճառագայթները 10—16-ն են։ Մեծ մասի աչքերը թափանցիկ կոպեր ունեն։ Ձվատար խողովակները սաղմնային վիճակում են կամ բացակայում են և ձկնկիթը զարգանում է մարմնի խոռոչում։ Քաղցրահամ ջրերի և գաղթող ձկներ են։ Բազմանււմ են միայն քաղցրահամ ջրերում։ Տարածված են Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի ավազանում, Ատլանտյան և Խաղաղ օվկիանոսի հյուսիսային մասերում, Սև, Կասպից և Արալյան ծովերում։ Հարավային կիսագնդի ջրերում լինում են կլիմայավարժեցրած տեսակները։ Հայտնի է 9 սեռ։ Արժեքավոր արդյունագործական ձկներ են, կլիմայավարժեցման և ձկնորսության օբյեկտ։ Համաշխարհային որսը տարեկան հասնում է 10 միլիոն ցենտի։ Որպես սնունդ օգտագործվում են թարմ, աղ դրած, ապխտած և պահածոյացված վիճակում։ Առավել արժեքավոր է Խաղաղ֊ օվկիանոսային սաղմոնների աղ դրած կարմիր խավիարը։ Որոշ տեսակների քանակն աստիճանաբար նվազում է։ այո


Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սաղմոնաձկներ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սաղմոնաձկներ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 152