Քարալեզներ
Քարալեզներ (Petromyzones), բոլորաբերանների դասի ողնաշարավոր կենդանիների ենթադաս։ Ունի մեկ կարգ։ Միակ Խաղաղօվկիանոսյան քարալեզ շնչանցքը գտնվում է գլխի վերին մասում (միացած չէ ըմպանի հետ), բերանը՝ ծծող սկավառակի (կառչելու, կպչելու օրգան) հատակում։ Լեզվի և սկավառակի վրա կան եղջերային ատամներ։ Ունեն յոթ խռիկապարկ։ Արյունատար համակարգը փակ է։ Սիրտը երկխորշ է։ Մարմնի երկարությունը 15–100 սմ է։ Էգերը դնում են 2–240000 ձկնկիթ։ Ձվադրումից հետո սատկում են։ Գաղթող ձևերը մի քանի տարի անցկացնում են ծովում, որտեղ կպչում են ձկներին և սնվում դրանց արյունով ու մկաններով, ձվադրման համար բարձրանում են գետերը։ Կան գետային, ոչ մակաբույծ տեսակներ։ Հայտնի է քարալեզների շուրջ 30 (ԽՍՀՄ–ում՝ 9) տեսակ՝ տարածված Հյուսիս և Հարավ կիսագնդերի ջրերում։ Տնտեսական նշանակություն ունեն գետային, խաղաղօվկիանոսյան և կասպիական քարալեզներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |