Նիագարայի ջրվեժ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կոորդինատներ: 43°4′41″ հս․ լ. 79°4′33″ ամ. ե. / 43.07806° հս․. լ. 79.07583° ավ. ե. / 43.07806; 79.07583

Նիագարայի ջրվեժ
անգլ.՝ Niagara Falls
Niagara3573.jpg
Տեղադրություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Կանադա Կանադա
Բարձրություն 53
Լայնություն 792 կմ
##Նիագարայի ջրվեժ (ԱՄՆ)
Blue pog.svg
Commons-logo.svg Պատկերներ Վիքիպահեստում
Նիագարայի ջրվեժը

Նիագարայի ջրվեժը (անգլ.՝ Niagara Falls), ջրվեժ ԱՄՆՆյու Յորք և Կանադայի Օնտարիո նահանգների միջև։ ԱՄՆԻ-ի և Կանադայի սահմանին գտնվող շքեղ ջրվեժի անունը, հավանաբար, վերցվում է հնդկացիների բառապաշարից և թարգմանաբար նշանակում է «գետնին շրխկացող ջուր»: Մեկ րոպեում Նիագարան այնքան ջուր է տեղափոխում, որքան կբավարարեր 150 օլիմպիական լողավազան լցնելու համար: Կոզլա կղզին ջրվեժը բաժանում է կանադական մասի և նրանից մի քիչ փոքր՝ ամերիկյան մասի: Ջրվեժը ձգում է զբոսաշրջիկներին և սուր զգացողությունների սիրահարներին: 1859 թվականին ճոպանագնաց Շառլ Բլոնդենին հաջողվեց անցնել նրա միջով: Մի քանի հոգու էլ հաջողվել է հատուկ հանդերձանքով սուզվել ջրվեժի մեջ և կենդանի մնալ: Նիագարայի ջրվեժը կազմված է 3 մեծ ջրվեժներից։ Թափվող ջրի քանակով աշխարհում ամենահզորը Նիագարայի ջրվեժն է (համանուն գետի վրա) Հյուսիսային Ամերիկայում։ Բարձրությունը 53 մ է, լայնությունը՝ 1200 մ։ Այծի կղզով բաժանվում է 2 մասի՝ մեծը՝ Կանադայի, փոքրը՝ ԱՄՆ-ի սահմաններում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]