Իգուասու (ջրվեժ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Իգուասու (այլ կիրառումներ)
Իգուասու
Cataratas del Iguazu
Iguacu-004.jpg
Տեղադրություն Արգենտինա Արգենտինա
Բրազիլիա Բրազիլիա
Բարձրություն 82
Բացարձակ բարձրություն 72
Հոսք 1 500-6 000
Երկարություն 82 կմ
Լայնություն 4000 կմ
##Իգուասու (ջրվեժ) (Արգենտինա)
Blue pog.svg
##Իգուասու (ջրվեժ) (Բրազիլիա)
Blue pog.svg

Իգուասու, (իսպ.՝ Cataratas del Iguazú գուարանի Chororo Yguasu պորտուգալերեն պորտ.՝ Cataratas do Iguaçu), ջրվեժ Արգենտինայի Միսիոնես նահանգի և Բրազիլիայի Պարանա նահանգի սահմանին: Այն լայնությամբ աշխարհի ամենամեծ ջրվեժն է[1]: Ջրվեժը գետը բաժանում է 2 մասի՝ Վերին և Ստորին Իգուասու: Իգուասու գետը սկիզբ է առնում Կուրիտիբա քաղաքի մոտ: Գետի հունի մեծ մասը գտնվում է Բրազիլիայում, սակայն ջրվեժի մեծ մասը Արգենտինայի տարածքում է:  

«Իգուասու» անունը ծագել է տուպի-գուարանի լեզվի « բառից, որը նշանակում է ջուր, և «ûasú» բառից, որը նշանակում է մեծ [2]: Ըստ լեգենդի՝ մի աստված պատրաստվում էր ամուսնանալ Նաիպի անունով մի գեղեցիկ կնոջ հետ, ով իր մահկանացու սիրեցյալի՝ Տարոբայի հետ մակույկով փախչում է: Կատաղությունից աստված գետը մասնատում է՝ ստեղծելով ջրվեժներ, և սիրեցյալներին դատապարտում է հավերժ անկման: Ջրվեժն առաջին անգամ հայտնաբերել է իսպանացի նվաճող Ալվար Նունես Կաբեսա դե Վական 1541 թվականին:

Աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Իգուասու ջրվեժ

Իգուասու ջրվեժը գտնվում է այն վայրում, որտեղ Իգուասու գետը Պարանա բարձրավանդակի վրայից 23 կմ բարձրությունից կտրուկ թափվում է Պարանա գետի վրա [3]: Բազմաթիվ կղզիներ ջրվեժը բաժանում են մանր ջրվեժների, որոնց թիվը տատանվում է 150-300-ի սահմանում: Գետի հոսքի գրեթե կեսը թափվում է «Սատանայի կոկորդ» կոչվող նեղ անդունդի մեջ: «Սատանայի կոկորդ»-ը Ս- աձև տեսք ունի: Փոքր ջրվեժներից որոշներին տրվել են տեղանուններ, ինչպես օրինակ՝ Սան Մարտինի ջրվեժ, Բոսսետտի ջրվեժ և այլն:

Արգենտինայի և Բրազիլիայի միջև ջրվեժի բաշխումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրազիլիայի և Արգենտինայի միջև սահմանը անցնում է «Սատանայի կոկորդ» կոչվող անդունդով: Աջ կողմում՝ Բրազիլիայի սահմանի վրա է գտնվում ջրվեժի մոտ 20%-ը, իսկ ձախ կողմը՝ ջրվեժի մոտ 80%-ը գտնվում է Արգենտինայի տարածքում:

Զբոսաշրջություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իգուասու ջրվեժի մոտակայքում գտնվում են 2 խոշոր օդանավակայաններ՝ Արգենտինայի Կատարաս դել Իգուասու միջազգային օդանավակայանը և Ֆոս դու Իգուասու միջազգային օդանավակայանը: Արգենտինայի օդանավակայանը գտնվում է Իգուասու քաղաքից մոտ 25 կմ հեռավորության վրա, բայց ջրվեժի մոտ գտնվող հյուրանոցներին ավելի մոտ է, քան Բրազիլական կողմը [4]: Օդանավակայանում տաքսու և ավտոբուսի ծառայություններ կան: Բրազիլիայի օդանավակայանը գտնվում է Բրազիլիայի, ջրվեժի և Ֆոս դու Իգուասու օդանավակայանի միջև [5]:

Հասանելիություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջրվեժ կարելի է հասնել 2 քաղաքների միջոցով, որոնք գտնվում են ջրվեժի երկու կողմերում: Այդ քաղաքներն են Պուերտո Իգուասուն Արգենտինայում և Ֆոս դու Իգուասուն Բրազիլիայում: Ջրվեժը կիսվում է Բրազիլիայի և Արգենտինայի ազգային պարկերի միջև: Այդ երկու պարկերը ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս են դարձել համապատասխանաբար 1984 և 1987 թթ. [6]:

Բրազիլիայում ազգային պարկ ստեղծելու նպատակն էր հետագա սերունդներին չաղճատված մի վայր թողնել և պահպանել Իգուասու ջրվեժը: Բրազիլական կողմում կիրճի երկայնքով դեպի «Սատանայի կոկորդ» տանող ճանապարհ կա: Բրազիլիայում թույլատրվում են ուղղաթիռով պտույտները ջրվեժի վրայով, այն բարձրությունից տեսնելու համար, սակայն Արգենտինայում դա չի թույլատրվում, քանի որ համարվում է, որ ուղղաթիռը վնասում է բուսական և կենդանական աշխարհը [7]: Ֆոս դու Իգուասու օդանավակայանից ջրվեժ կարելի է հասնել տաքսիով կամ ավտոբուսով, որոնք տանում են մինչև պարկի մուտքը: Թե Բրազիլիայում և թե Արգենտինայում մուտքը վճարովի է: Պարկի ներսում ևս կան ավտոբուսներ, որոնցով կարելի է ուղևորվել դեպի ջրվեժի ցանկացած կետ: Արգենտինական կողմի պարկում կա գնացք, որը բավականին նման է Դիսնեյի կենդանիների թագավորությունում գործող գնացքին: Գնացքը ուղևորներին տանում է մինչև «Սատանայի կոկորդ»-ի մուտքի մոտ, ինչպես նաև մինչև վերին և ստորին արահետներ: Պասեո Գարգանտա դել Դիաբլոն 1 կմ երկարություն ունեցող արահետ է, որ տանում է դեպի «Սատանայի կոկորդ»-ի վրայով թափվող ջրվեժի մոտ: Վերջինս Իգուասուի ամենաբարձր ջրվեժն է: Արգենտինական կողմում կան նաև նավակներ, որոնք այցելուներին կարող են հասցնել ջրվեժին շատ մոտ:

Բրազիլական տրանսպորտային համակարգը թույլ է տալիս այցելուների քանակը մեծացնել՝ միևնույն ժամանակ պակասեցնելով շրջակա միջավայրին հասցվող վնասը, քանի որ այնտեղ գործող փոխադրամիջոցները մեծ չափեր ունեն և թույլ են տալիս միանգամից 72 ուղևոր տեղափոխել: Ավտոբուսները երկհարկանի են, դրանց վերևի հարկը բացօթյա է, որն էլ թույլ է տալիս տեսնել ամբողջ շրջապատը, կենդանական և բուսական աշխարհը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Bonnie Hamre։ «Iguazu Falls»։ About.com Travel 
  2. Bonnie Hamre։ «Iguazu Falls»։ About.com Travel 
  3. «Iguaçu Falls»։ Encyclopædia Britannica (Encyclopædia Britannica Online Library ed.)։ 2011։ Վերցված է 15 April 2011 
  4. «Travel to Puerto Iguazu»։ LATAM (English)։ Վերցված է 19 January 2017 
  5. «Travel to Foz Do Iguaçu»։ LATAM (English)։ Վերցված է 19 January 2017 
  6. UNESCO World Heritage Centre։ «UNESCO World Heritage Centre - World Heritage List»։ unesco.org 
  7. «IguazuFalls.com Helicopter Ride»։ IguazuFalls.com։ Վերցված է 2017-01-23