Իգուասու (ազգային պարկ, Արգենտինա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Իգուասու (այլ կիրառումներ)
Իգուասու ազգային պարկ
Կատեգորիա ԲՊՀՄ — II (Ազգային պարկ)
«Սատանայի կոկորդը», Իգուասու ջրվեժի մի մասը
Կոորդինատներ 25°37′ հվ. լ. 54°20′ ամ. ե. / 25.617° հս․. լ. 54.333° ավ. ե. / 25.617; 54.333
Տարածք 55 000 քառ․ կմ
Հիմնադրված է 1934 թվական
Համաշխարհային
 ժառանգության օբյեկտ
1984 թվական
Ազգային պարկի մուտքը

Իգուասու (իսպ.՝ Parque Nacional Iguazú), ազգային պարկ Արգենտինայում, գտնվում է Իգուասու գավառում, Միսյոնես նահանգի հյուսիսային մասում։

Պարկը հիմնադրվել է 1934 թվականին։ Պարկը պարունակում է Հարավային Ամերիկայի բնական հուշարձաններից մեկի մի հատվածը՝ Իգուասու ջրվեժը, որը շրջապատված է մերձարևադարձային անտառներով։ Գետի մյուս կողմում ընկած է բրազիլական Իգուասու ազգային պարկը։ Երկու պարկերն էլ գրանցվել են ՅՈՒՆԵՍԿՕ–ի Համաշխարհային ժառանգության (համապատասխանաբար 1984 և 1986 թվականներին)։

Ֆլորան և Ֆաունան[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարկը գտնվում է «Պարաիբա ատլանտիկական անտառների» էկոլոգիական շրջանում[1]։

Ֆլորան ներառում է 2 հազար բույսերի տեսակներ։ Պարկում հանդիպում են մի շարք անհետացող ծառերի տեսակներ՝ ասպիդոսպերմա, էվտերպաներ, սղոցիներդ, վերջին ժամանակներում ավելի քիչ են հանդիպում Cedrela odorata-ն, Tipuana tipu-ն և շքածառը։ Աճում են Burseraceae տեսակի ծառեր։ Ծաղիկների մեջ հանդիպում է Bromelia տեսակը, և խոլորձի տարբեր տեսակներ։

Պարկի ֆաունան ընդգրկում է իր մեջ 700 տեսակ կաթնասուններ, 400 տեսակ թռչուններ, 40 տեսակ սողուններ, մի քանի հարուրյակ տեսակ թիթեռներ, այդ թվում նաև անհետացող տեսակներ։ Ֆաունայի առավել տարածված ներկայացուցիրներն են՝ յագուարը, յագուարունդին, ջրախոզուկը, դաշտային գետնակինճը, ջրային պարկամուկը, օցելոտը, հսկա մրջնակերը, բրազիլական ջրասամույրը, թփուտների շունը, կապիկներից՝ կռնչակապիկը, սովորական երկարառունգը, պարագվայական կայմանը (կոկորդիլոսի մի տեսակ), կորալյան իժը։ Ինչպես նաև կարելի գտնել այնպիսի թռչուններ, ինչպիսիք են մանգաղաթևները և սղոցակտուցները։ Այս պարկին բնորոշ են նաև ամերիկյան մանգաղաթևները, հարավամերիկյան արծիվները, կոլիբրիները (կրետի չափ թռչուններ)։ Չղջիկների հայտնի ներկայացուցիչներից առավել հաճախ հանդիպում է արյունախումների տեսակը՝ սովորական արյունախումը։

Ազգային պարկում հանդիպող մի քանի կենդանիների ցանկը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկեր Անվանում Կարմիր գրքում գրանցվելու թվականը
1 Jaguar at Edinburgh Zoo.jpg Յագուար 15953 1982
2 Jaguarundi-tob-2007-01-09.jpg Յագուարունդի 9948 1982
3 Ocelot 01.jpg Օցելոտ 11509 1982
4 PumaNov06.jpg Ամերիկյան կատվառյուծ 18868 1996
5 Mazama americana.jpg Եղնիկ Մազամ 29619 1996
6 Tapir zoo.JPG Դաշտային գետնակինճ 21474 1996
7 Capybara Hattiesburg Zoo (70909b-42) 2560x1600.jpg Ջրախոզուկ 10300 1996
8 Schwimmbeutler-drawing.jpg ջրային պարկամուկ 4671 1996
9 LoutreGeante.jpg Բրազիլական ջրասամույր 18711 1982
10 Macaco-prego Manduri 151207 15.JPG Կռնչակապիկ 136717 2008
11 Alouatta fusca clamitans.jpg Գորշ կռնչակապիկ 39916 1982
12 Myrmecophaga tridactyla, Pantanal region, Brazil.jpg Հսկա մրջնակեր 14224 1982
13 Nasua nasua Ilha Anchieta.jpg Սովորական երկարառունգը 41684 1996
14 Bush dog.JPG Թփուտների շուն 20468 1982
15 Cayman Crocodylus Yacare.JPG Պարագվայական կայման 46586 1982
16 Caiman latirostris (AU)-top-front.JPG Լայնադեմք կայման 46585 1982
18 CypseloidesSenexAtIguassuFalls.jpg Ամերիկյան մանգաղաթև 106001702 1988
21 Periquito-Rico.jpg Տիրիկա 106001621 2004
22 Mergus octosetaceus 2.png Բրազիլական կրոհալ 100600499 1994
23 Penelope obscura2.jpg Սև պենելոպա 100060083 2004
24 DirkvdM big bird.jpg Հարավամերիկյան արծիվ 106003526 2004
25 Desmodus.jpg Սովորական արյունախում 6510 1996

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Olson, D. M, E. Dinerstein և այլք: (2001)։ «Terrestrial Ecoregions of the World: A New Map of Life on Earth»։ BioScience 51 (11): 933–938։ doi:10.1641/0006-3568(2001)051[0933:TEOTWA]2.0.CO;2 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]