Վալդես (թերակղզի)
![]() Վալդես թերակղզու արբանյակային պատկերը
| ||
Տեղագրություն | Պատագոնիա, վարչականորեն՝ Չուբուտ երկրամաս | |
Ողողող ջրեր | Ատլանտյան օվկիանոս | |
Ընդհանուր մակերեսը | 3625 կմ² | |
Երկիր | ![]() | |
![]() ![]() | ||
Վալդես թերակղզի (իսպ.՝ Península Valdés), թերակղզի Արգենտինայում, որի ափերը ողողում են Ատլանտյան օվկիանոսի ջրերը[1]։ Վարչականորեն ներառված է Արգենտինայի Հանրապետության Չուբուտի երկրամասի կազմի մեջ։ Ընդհանուր տարածքը կազմում է 3625 քառակուսի կմ։
1999 թվականին ներառվել է Արգենտինայում ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում որպես բնական արգելավայր[2]։ Համարվում է Հարավային Ամերիկայի ամենացածր կետը՝ -40 մետր ցուցանիշով։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արգենտինայի արևմուտքում գտնվող Վալդես թերակղզին երք կողմերից ընկղմված է Ատլանտյան օվկիանոսի ջրերի մեջ։ Թերակղզու տարածքում խոշոր բնակավայրեր գոյություն չունեն։ Վալդեսի շրջակայքում գտնվող նշանավոր քաղաքներից է Պուերտո Մադրին, իսկ առհասարակ, թերակղզու վրա ընկած ամենախոշոր բնակավայրը Պուերտո Պիրամիդես փոքրիկ ավանն է։
Ընդհանրապես, կղզու հիմնական հարթավայրերն օգտագործվում են ոչխարներին և այլ անասուններին արածացնելու նպատակներով։
Թերակղզու տարածքը նշանավորվում է աղի լճերի առատությամբ։ Այս լճերից մեկը գտնվում է ծովի մակարդակից մինչև 40 մետր խորության վրա և համարվում է Արգենտինայի և ամբողջ Հարավային Ամերիկա մայրցամաքի ամենացածր իջվածքը։
Կենդանական աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վալդես թերակղզու ափամերձ հատվածը նշանավորվում է ծովային կաթնասունների աննախադեպ առատությամբ։ Այդ թվին են պատկանում հարավային ծովառյուծները, ծովափղերը և փոկերը։ Հարավային հարթ կետերի կարելի է հանդիպել Գոլֆո Նուեբոյում և Գոլֆո Սան Խոսեում։ Վերջիններս համարվում են մայրցամաքային Պատագոնիայի և Վալդես թերակղզու ցամաքային հատվածի բաժանարար սահմանը։
Բեղավոր կետերը տեսանելի միջին խորություններին մոտենում են մայիս-դեկտեմբեր ամիսներին՝ հիմնականում կաթնասունների ծննդաբերության շրջանում։ Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ Վալդես թերակղզու ափամերձ հատվածներում ջուրը համեմատականորեն ավելի խաղաղ ու հանգիստ է։
Թերակղզու ցամաքային հատվածում տարածված են նանդու ջայլամներ, հարավամերիկյան ուղտայծեր, հարավամերիկյան գորշ աղվեսներ, զրահակիրներ և պատագոնական մարաներ։ Թերակղզում բնակվում են նաև թռչունների մեծ կենսաբազմազանություն։ Միջին հաշվարկներով Վալդես թերակղզում տարածված են 181 տեսակի թռչուններ, որոնցից 66-ը՝ բնաշխարհիկ չեն (սեզոնային բնակություն)։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Վալդես թերակղզու երկրաբանական հետազոտություններն ու կլիմայական պայմանները» (Spanish)։ Secretaría de Ambiente։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-21-ին։ Վերցված է հոկտեմբերի 10, 2015
- ↑ «Վալդես թերակղզու բնաշխարհը»։ Վերցված է ապրիլի 25, 2018
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Չիլի-Արգենտինա 2000․ Վալդես թերակղզի»։ caracara.org։ 2000։ Վերցված է փետրվարի 1, 2010
- «Պուերտո Պիրամիդես (բնակավայրի պաշտոնական կայքը)» (իսպաներեն)։ Վերցված է փետրվարի 1, 2010
- «Աշխարհագրական հետազոտություններ՝ Պատագոնիա»։ Վերցված է փետրվարի 1, 2010
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Վալդես (թերակղզի) կատեգորիայում։ |