Պորտալ:Արգենտինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից













քարտեզ
քարտեզ

Արգենտինա, պետություն Հարավային Ամերիկայում։ Տարածքով աշխարհում գրավում է ութերորդ տեղը։ Զբաղեցնում է Հարավային Ամերիկայի հարավային մասը, որը կոչվում է Պատագոնիա։ Սահմանակից է արևմուտքից՝ Չիլիին, հյուսիսից՝ Բոլիվիային և Պարագվային, հյուսիս-արևելքից՝ Բրազիլիային և Ուրուգվային։ Արևելքում ափերը ողողում են Ատլանտյան օվկիանոսի ջրերը։ Արգենտինային են պատկանում Ֆոլկլենդյան կղզիները, ինչպես նաև Հրո Երկիր կղզու արևելյան հատվածը։ Արգենտինայի արևմտյան հատվածը լեռնային է, այստեղ է գտնվում ամբողջ արևմտյան կիսագնդի ամենաբարձր լեռը՝ Ակոնկագուան՝ 6960 մ, իսկ արևելքով հոսում են Պարանա, Ռիո-Նեգրո, Պարագվայ և այլ գետեր։ Արգենտինան ժամանակին եղել է Իսպանիայի գաղութ, սակայն հետագայում՝ 1810 թ մայիսի 25-ին ազատվել է իսպանական լծից ի շնորհիվ Խոոսե Սան-Մարտիի և այլ պայքարողների։ (մանրամասն...)

Խմբագրել

Ընտրված հոդված

20-րդ դարի վերջին, արգենտինական Բուենոս Այրես քաղաքը դարձավ հայտնի տարբեր երկրներից ժամանած գաղթականների մեջ, ովքեր եկել էին այստեղ ավելի լավ կյանք փնտրելու նպատակով։ Այդ մարդիկ իրենց հետ բերել էին երաժշտական գործիքներ իրենց հայրենիքներից, ջութակներ, կիթառներ, ֆլեյտաներ և իհարկե բերել էին նաև իրենց երաժշտական ավանդույթները և ֆոլկլորը։ Եվ այսպես, Բուենոս Այրեսում, այդ տարբեր կուլտուրաների համադրումից ստեղծվեց նոր պար՝ տանգո։ Աֆրիկյան տանգանոի ռիթմը, արգենտինական միլոնգան, հավանայի հաբաներան, իսպանական ֆլամենկոն, հնդկացիների ծիսական պարերը, լեհական մազուրկան, գերմանական վալսը միաձուլվեցին հայրենիքի կարոտի, դժբախտ սիրո, կրքի և միայնակության հետ, ստեղծելով տանգոն։

Խմբագրել

Ընտրված անձ

Դիեգո Արմանդո Մարադոնա (իսպ.՝ Diego Armando Maradona; հոկտեմբերի 30, 1960, Լանուս, Բուենոս Այրես նահանգ), արգենտինացի ֆուտբոլիստ, ում խաղն աչքի է ընկել արտակարգ տեխնիկայով և ստանդարտ դրությունների հիանալի կատարմամբ։

Մարադոնայի ընտանիքն ապրում էր Վիլյա Ֆիորիտո շրջանում, որը քաղաքի ամենաաղքատ բնակավայրն էր համարվում։ Մանկուց զբաղվել է ֆուտբոլով՝ 10 տարեկանում հայտնվելով «Արգենտինոս Խունիորս» երիտասարդական թիմում։ Ակումբի առաջին թիմում իր նորամուտը նշել է 15 տարեկանում, իսկ մեկ տարի անց հագել է Արգենտիանայի ազգային երիտասարդական հավաքականի մարզաշապիկը։ 1978 թվականին Մարադոնային վերջին պահին հեռացրել են ազգային թիմից, որը Սեսար Մենոտիի գլխավորությամբ դարձել է աշխարհի չեմպիոն։ Մարադոնան հավաքականի կազմում մասնակցել է 1979 թվականի երիտասարդական առաջնությանը՝ նվաճելով ոսկե մեդալ։ (մանրամասն...)

Խմբագրել

Ընտրված վայր

Կոնկորդիա (իսպ.՝ Concordia), քաղաք Արգենտինայում՝ Էնտրես-Ռիոս պրովինցիայի հյուսիս-արևելքում, Ուրուգվայի սահմանի վրա։ Սանտո քաղաքից բաժանվում է Ուրուգվայի գետով։

Ճանապարհային և երկաթուղային կապերը, որոնք միացնում է Սալտոն Կոնկորդայի հետ, անցնում են Սալտո Գրանդե կամուրջի վրայով։

Ունի նավահանգիստ, օդանավակայան, երկաթուղային ճանապարհով կապված է այլ խոշոր քաղաքների և երկրների հետ

Խմբագրել

Ինչպե՞ս կարող եմ ես օգնել

Դուք կարող եք հավաստի աղբյուրներ ավելացնել Արգենտինա հոդվածում և ստեղծել հոդվածներ նվիրված արգենտինական պրովինցիաներին, դեպարտամենտներին, քաղաքներին, գյուղերին և հուշարձաններին:

Խմբագրել

Գիտե՞ք դուք արդյոք…

Խմբագրել

Ընտրված պատկեր

Խմբագրել


Եղբայրական պորտալներ


Լատինական Ամերիկա

Բրազիլիա

Մեքսիկա

Չիլի

Սուրինամ

ԱՄՆ

Խմբագրել