Պորտալ:Արգենտինա/Ներածություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
քարտեզ
քարտեզ

Արգենտինա, պետություն Հարավային Ամերիկայում։ Տարածքով աշխարհում գրավում է ութերորդ տեղը։ Զբաղեցնում է Հարավային Ամերիկայի հարավային մասը, որը կոչվում է Պատագոնիա։ Սահմանակից է արևմուտքից՝ Չիլիին, հյուսիսից՝ Բոլիվիային և Պարագվային, հյուսիս-արևելքից՝ Բրազիլիային և Ուրուգվային։ Արևելքում ափերը ողողում են Ատլանտյան օվկիանոսի ջրերը։ Արգենտինային են պատկանում Ֆոլկլենդյան կղզիները, ինչպես նաև Հրո Երկիր կղզու արևելյան հատվածը։ Արգենտինայի արևմտյան հատվածը լեռնային է, այստեղ է գտնվում ամբողջ արևմտյան կիսագնդի ամենաբարձր լեռը՝ Ակոնկագուան՝ 6960 մ, իսկ արևելքով հոսում են Պարանա, Ռիո-Նեգրո, Պարագվայ և այլ գետեր։ Արգենտինան ժամանակին եղել է Իսպանիայի գաղութ, սակայն հետագայում՝ 1810 թ մայիսի 25-ին ազատվել է իսպանական լծից ի շնորհիվ Խոոսե Սան-Մարտիի և այլ պայքարողների։ (մանրամասն...)