Պորտալ:Արգենտինա/Ընտրված անձ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դիեգո Արմանդո Մարադոնա (իսպ.՝ Diego Armando Maradona; հոկտեմբերի 30, 1960, Լանուս, Բուենոս Այրես նահանգ), արգենտինացի ֆուտբոլիստ, ում խաղն աչքի է ընկել արտակարգ տեխնիկայով և ստանդարտ դրությունների հիանալի կատարմամբ։

Մարադոնայի ընտանիքն ապրում էր Վիլյա Ֆիորիտո շրջանում, որը քաղաքի ամենաաղքատ բնակավայրն էր համարվում։ Մանկուց զբաղվել է ֆուտբոլով՝ 10 տարեկանում հայտնվելով «Արգենտինոս Խունիորս» երիտասարդական թիմում։ Ակումբի առաջին թիմում իր նորամուտը նշել է 15 տարեկանում, իսկ մեկ տարի անց հագել է Արգենտիանայի ազգային երիտասարդական հավաքականի մարզաշապիկը։ 1978 թվականին Մարադոնային վերջին պահին հեռացրել են ազգային թիմից, որը Սեսար Մենոտիի գլխավորությամբ դարձել է աշխարհի չեմպիոն։ Մարադոնան հավաքականի կազմում մասնակցել է 1979 թվականի երիտասարդական առաջնությանը՝ նվաճելով ոսկե մեդալ։ (մանրամասն...)