Հարավամերիկյան գորշ աղվես
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Հարավամերիկյան գորշ աղվես | ||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||||||
|
||||||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||||||
Lycalopex griseus | ||||||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||||||
Արեալ | ||||||||||||||||||
|
Հարավամերիկյան գորշ աղվեսը (լատ.՝ Lycalopex griseus) աղվեսի տարատեսակ է, որը բնակվում է միայն Հարավային Ամերիկայում՝ Արգենտինայում և Չիլիում։ Ունի բազմաթիվ անվանումներ՝ արգենտինական աղվես, պատագոնյան աղվես, չիլլա, գորշ զորրո և այլն։
Արտաքին բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
Հարավամերիկյան գորշ աղվեսը չափսերով փոքր կենդանի է։ Նա կշռում է մոտ 2,5 - 4 կգ։ Մարմնի երկարությունը 45-70 սմ է։ Արուները ավելի մեծ են քան էգերը։ Ունի մոխրագույն գունավորում։ Ականջների ծայրերը, պոչը և մեջքի կենտրոնական մասը ավելի մուգ են։
Սնունդը[խմբագրել | խմբագրել կոդը]
Հարավամերիկյան գորշ աղվեսը սնվում է մանր կենդանիներով՝ կրծողներ, նապաստակներ, փոքր թռչուններ, գորտեր, թռչունների ձվեր, մողեսներ և այլն։
Բազմացումը[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս կենդանին քիչ ուսումնասիրված է, այդ իսկ պատճառով քիչ տեղեկություն է հայտնի նրա մասին։ Հայտնի է, որ նրանք բազմանում են մարտին։ Ծնվում են 2-4 ձագեր։
Ապրելավայրը[խմբագրել | խմբագրել կոդը]
Հարավամերիկյան գորշ աղվեսը հանդիպում է Արգենտինայում և Չիլիում։ Ապրում է հիմնականում Անդյան լեռներում և դրանց հարող տարածքներում։ Նա ապրում է Արգենտինայի արևմտյան հատավածում։ Տեղեկություններ կան, որ այս կենդանին հանդիպում է նաև Պերուում, բայց դա չի հաստատվել։ Այս աղվեսը կարող է ապրել կլիմայական տարբեր պայմաններում՝ չոր և քարքարոտ լեռներում, տրոպիկական անտառներում, տարբեր տաք ու սառը վայրերում։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- http://www.lioncrusher.com/animal.asp?animal=19 Archived 2006-12-10 at the Wayback Machine.
- http://www.canids.org/species/Funes%20et%20al%202006%20Manejo%20de%20zorros%20en%20Argentina.pdf Archived 2011-09-27 at the Wayback Machine.)
|