Կեբրադա դե Ումաուակա
| Կեբրադա դե Ումաուակա | |
|---|---|
| La Quebrada de Humahuaca | |
|
| |
| La Quebrada de Humahuaca* | |
|---|---|
| ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն | |
| Երկիր | Արգենտինա |
| Տիպ | մշակութային |
| Չափանիշներ | ii, iv, v |
| Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
| Աշխարհամաս** | Լատինական Ամերիկա |
| Ընդգրկման պատմություն | |
| Ընդգրկում | 2003 հուլիս 2 (27 նստաշրջան) |
| Համար | 1116 |
| * Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
| Համաշխարհային | |
Ումաուակա կիրճ կամ Կեբրադա դե Ումաուակա հովիտ (իսպ.՝ La Quebrada de Humahuaca), գեղատեսիլ հովիտ Արգենտինայի հյուսիս-արևմուտքում, ՅՈԻՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ումաուակայի հովիտը հյուսիսից հարավ ձգվում է 155 կմ և տեղաբաշխված է ծովի մակարդակից 2 կմ-ից ավել բարձրության վրա, որը դեպի հյուսիս ավելանում է։ Գտնվում է Ժուժույ գավառի տարածքում, Բուենոս Այրես քաղաքից մոտավորապես 1649 կմ հեռավորության վրա։ Իր անվանումը ստացել է Ումաուակա ոչ մեծ քաղաքից (իսպ.՝ Humahuaca): Հովտի միջով հոսում է Ռիո Գրանդե գետը, որն ամռանը ավելի ջրառատ է, քան ձմռանը, ինչը կապված է տեղական կլիմայի առանձնահատկությունների հետ։ Հովիտը համարվում է տարածաշրջանի տնտեսական և մշակութային կապերի խաչմերուկ, այն բնակեցված է եղել հնագույն ժամանակներից, ավելի քան 10 000 տարի առաջ, բնիկ ամերիկյան ժողովուրդներով։ Միջնադարում հովտով են անցել Ինկերի կայսրության քարավանային ուղիները, հետագայում Ռիո-դե-Լա-Պլատայի փոխարքայության ուղիները։ Հովտի տարածքում են տեղի ունեցել արգենտինական ազատագրական պատերազմի կարևորագույն մարտերը։ 2003 թվականի հուլիսի 2-ից ընդգրկված է մշակութային ժառանգության օբյեկտների ցանկում[1]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- UNESCO World Heritage Centre - Description of the site.
- Municipal Affairs Federal Institute (IFAM), Municipal Affairs Secretariat, Ministry of Interior, Argentina (in Spanish)
- Pictures from Humahuaca
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կեբրադա դե Ումաուակա» հոդվածին։ |
| ||||||||||