Հարավային ծովառյուծ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարավային ծովառյուծ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Ենթատիպ Ողնաշարավորներ
Դաս Գիշատիչներ
Տեսակ Հարավային ծովառյուծ
Լատիներեն անվանում
Otaria flavescens
Shaw, 1800
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 180619
NCBI 161931

Հարավային ծովառյուծ (լատին․՝ Otaria flavescens), Otariidae ընտանիքի ներկայացուցիչ։

Արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]

Արուները կարող են հասնել 2,5 մետրի և կշռել մինչև 300 կգ[1]։ Մարմնի վերին հատվածում մուգ շագանակագույն է, ներքևի մասերում՝ դեղնաշագանակագույն։ Էգերը կարող են լինել 2 մ և կշռում են 140 կգ։ Նրանք ունեն բաց շագանակագույն երանգավորում[1]։ Կյանքի չորրորդ տարում արուների գույնը փոխվում է՝ դառնալով ավելի մուգ և շագանակագույն, իսկ էգերի գույնը բացվում է՝ դառնալով մոխրագույն[2]։

Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարավային ծովառյուծների բնական արեալը համարվում է Խաղաղ օվկիանոսը՝ Հարավային Ամերիկայից մինչև Պերու ընկած հատվածում։ Հանդիպում է նաև Ատլանտյան օվկիանոսի ափերին՝ մինչև Բրազիլիայի հարավ։ Հարավային ծովառյուծի գաղութներ կան նաև Ֆոլկլենդյան կղզիներում։ Որոշ առանձնյակներ երբեմն հանդիպում են ընդհանուր գաղութից հեռու տարածքներում, օրինակ՝ Գալապագոսյան կղզիներում կամ Բրազիլիայի ծովափերի ավելի հյուսիսային մասերում։ Երբեմն, որպես կանոն, նրանք նախընտրում են գտնվել գաղութի մեջ։

Բազմացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերարտադրությունը նման է ընտանիքի այլ ներկայացուցիչների բազմացմանը։ Հասուն արուները հանդիպում են էգերին ծովափերին և կռվում են միմյանց հետ տարածքի համար։ Ավելի թույլերը մարտի ընթացքում փոխադրվում են գաղութից։ Էգերը ափ դուրս գալով մտնում են այն մոնոգամ խմբի մեջ, որը գտնվում է տվյալ տարածքում։ Խումբը կարող է բաղկացած լինել 18 էգերից։ Միջինում յուրաքանչյուր արու բազմանում է 3 էգի հետ։ Հղիությունից հետո, որը տևում է 330 օր[2], էգը ծննդաբերում է մեկ ձագ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարավային ծովառյուծ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարավային ծովառյուծ» հոդվածին։