Պատագոնական մարա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պատագոնյան մարա
Պատագոնյան մարա
Գիտական դասակարգում
Վերնաթագավորություն կորիզավորներ
Թագավորություն Կենդանիներ
Ենթաթագավորություն բազմաբջիջներ
Տիպ Քորդավորներ
Դաս Կաթնասուններ
Ենթադաս կենդանածիններ
Ինֆրադաս ընկերքավորներ
Կարգ Կրծողներ
Ենթակարգ Վայրենակերպեր
Ընտանիք Ագուտիններ
Ցեղ Մարաներ
Տեսակ Կատվային լեմուռ
Լատիներեն անվանում
Dolichotis patagonum
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր

  Տարածվածությունը

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերների որոնում
Վիքիպահեստում

ITIS 29091
NCBI 584722

Պատագոնյան մարան (կոչվում է նաև պատագոնյան նապաստակ) (լատ․՝ Dolichotis patagonum) աշխարհում խոշորագույն կրծողներից մեկն է: Պատագոնյան մարան մարաների ցեղի ներկայացուցիչ է։ Մարաների ցեղի մյուս ներկայացուցիչի չակոյան մարան է։ Պատագոնյան մարան ունի երկու ենթատեսակ՝ Dolichotis patagonum patagonum և Dolichotis patagonum centricola։

Բնութագիրը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատագոնյան մարաին բնորոշ են երկար ականջներ և երկար վերջույթներ: Առջևի վերջույթները կարճ են, ունեն չորս սուր ճանկեր, որոնք օգնում են մարային փորել բները: Հետին վերջույթներն ունեն երեք մատներ, որոնք շագանակագույն են, ստորին մասը` սպիտակ, իսկ հետին մասը՝ սպիտակ բծերով: Ունի գլուխ: Մեծ, սև աչքերը շրջապատված են խիտ թարթիչներով: Մարմնի երկարությունը կազմում է 69-75սմ: Պոչը կարճ է, մազազուրկ, 4-5 սմ երկարությամբ: Այս կենդանու կշիռում է 8 կգ-ից մինչև 16 կգ: Մորթին խիտ է և փափուկ:

Ապրում է 10-15 տարի։ Անազատության մեջ կարող է ապրել ավելի քան 15 տարի։

Տարածումը և բնական միջավայրը[խմբագրել | խմբագրել կոդը]

Էնդեմիկ տեսակ է: Հանդիպում է Արգենտինայի Կենտրոնական և Հարավային շրջաններում: Բնակվում է բաց խոտհարքներում, թփուտային տափաստաններում և ամուլ հողերում:

Վարքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորաբար ապրում է ընտանիքով՝ երկու ծնողներ և նրանց ձագեր: Ընտանիք կազմում է կյանքի ընթացքում մեկ անգամ, իսկ զույգը՝ մնում է հավատարիմ: Մարաները վարում են ցերեկային կենսակերպ: Մեկ խմբում կարող են լինել 5-40 կենդանիներ, որոնք ցերեկային ժամերին միասին հավաքվում են համատեղ կերակրման համար, իսկ գիշերը թաքնվում են առանձին-առանձին ժամանակավոր թաքստոցներում: Վտանգի դեպքում մարաները կարող են զգուշացնել մյուսնեերին և փախչելով տարբեր կողմեր խուսափելու գիշատիչների կողմից հարձակմանը:

Սննդակարգը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուսակեր տեսակ է: Սննդակարգի հիմնական մասը կազմում է խոտը, նաև կեղևը, թափված տերևները, պտուղները և հատապտուղները: Հեղուկի հիմնական մասը ստանում է սննդի հետ միասին, և այդ պատճառով այս կրծողը կարող է դիմանալ առանց ջրի երկար ժամանակ:

Բազմացումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարան մոնոգամ է: Զուգավորումը տեղի ունի օգոստոսից մինչև հունվար ամիսները: Ծնելիության ժամանակ էգը բոլորի համար փորում է ընդհանուր փոս, որը դառնում է տուն բազմաթիվ չափահաս զույգերի սերունդների համար: Բեղմնավորումից 90-100 օր անց, էգը կարող է ծնել 1-3 ձագ, որոնք ծնվում են լավ զարգացած և բաց աչքերով: Արուն իր ժամանակի մեծ մասը ծախսում է գիշատիչներին հետևելուն:

Պահպանման կարգավիճակը[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ (Բնության պահպանության միջազգային միություն) (IUCN) Կարմիր Էջում «քիչ վտանգված» (Near Threatened) կարգավիճակ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]