Լամա (կենդանի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լամա
Լամա (կենդանի)
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Զույգսմբակավորներ
Ընտանիք Ուղտազգիներ
Ցեղ Լամա
Տեսակ Լամա
Լատիներեն անվանում
Lama
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Լամա (лат. Lama glama), ուղտազգիների ընտանիքի հարավամերիկյան կաթնասուն, ընտանի են դարձվել Անդ հնդիկների կողմից։ Ընտելացվել է կենտրոնական Անդերում։ Կարևոր դեր է խաղում ինկերի անասնապահության մեջ։

Եվրոպայում հարավամերիկյան ուղտազգիների առաջին պատկերը։ Պեդրո Սյես դե Լեոն

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լաման տարբերվում է ալպիկաներից՝ ավելի մեծ չափեր և ձգվածություն ունեցող գլխով։ Ի տարբերություն ուղտերի, լամաները սապատ չունեն, մնացած հատկանիշներով ընդհանրություններ շատ կան։ Օրինակ, վերին ծնոտի ժանիքանման կտրիչները, երկատված կճղակների վրայի կոշտուկային բարձիկները (քարքարոտ տեղանքին հարմարվելու հետևանք), որոճալու առանձնահատկությունը։ Կենդանուն անհանգստացնելու կամ զայրացնելու դեպքում նա թքում է որոճից առաջացած զանգվածը։ Հասուն արուի հասակը հասնում է 120 սմ։ Վիզը բավականին բարակ է, գլուխը փոքր, սովորաբար բարձր պահած, ականջները սրածայր ու բարձր։ Տնային լամաների բուրդը բավականին նուրբ է, միջին երկարության, գույնը՝ մաքուր սպիտակից մինջև գորշ ու սև[1]։

Ցեղը ունի 2 տեսակ

  • Գուանակո (Lama guanacoe).
  • Լամա (Lama glama).

Բազմացումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Լամայի ձագուկը

Հղիությունը տևում է մոտավորապես 11,5 ամիս (350 օր) ,սովորոբար ծնվում է մեկ ձագուկ։

Սեռական հասունացումը արուների մոտ սկսվում է 3 տարեկանում, էգերի մոտ՝ 12 ամսականում։

Արհեստական բեղմնավորման շնորհիվ կարելի է միասապատ ուղտին խաչասերել լամայի հետ, արդյունքում կստացվի "կամա" հիբրիդը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1553 թվականին տրվում է նրանց առաջին նկարագրությունը և պատկերը Սյեսա դե Լեոնայի «Պերուի ժամանակագրությունը» գրքում[2]:

Գոյություն ունի լամաների վայրի տեսակը՝ գուանակո (Lama guanicoe), ինչպես նաև ընտանի տեսակը՝ լամա (Lama glama)։ Ընտանի են դարձվել 5000 տարի առաջ։ Բոլոր տեսակների միջև, սկսած վիկունյայից, հնարավոր է խաչասերումը, որի հետևանքով հաճախ են հանդիպում ընդհանուր հատկանիշաններով կենդանիներ։

Լամայի բուրդը ավելի ժանագին է, քան ալպակայի բուրդը։ Լամայի յուղից մոմեր են պատրաստում, իսկ գոմաղբը չորացնում և օգտագործում են որպես վառելիք[3][4]։

Լամաների նախնիները՝ գուանակոները, բնակեցվել են Անդերի բարձրլեռնային հարթավայրերում։ Այդ տեսակի արուները մինչ այսօր օգտագործվում են, լեռնաշղթաների անանցանելի արահետներով, ծանր բեռներ տաղափոխելու համար։ Մի կենդանին մեկ օրում անցնելով 24 կմ ճանապարհ, տեղափոխելով 27-45 կգ բեռ։ Բեռի, չափից ծանր լինելու դեպքում, լաման ուղղակի նստում է և ոչ մի պատիժ չի ստիպի նրան տեղից շարժվել, նա ուղղակի գարշահոտ ծամվածքով կթքի տիրոջ դեմքին։

Էգերին օգտագործում են միայն բազմացման նպատակով։ Ինկերը ուտում էին արուների միսը, բայց հատուկ դեպքերում, իսկ էգերին չէին մորթում։ Կրոնական տոների ժամանակ զոհաբերում էին արու ձագերին։ Վերին Վիրակոչե աստծուն զոհաբերում էին գորշ գույնի ձագեր, կայծակի աստված Իլյապեին՝ ամպրոպային երկնքի գույն ունեցող ձագեր, արևի աստծված Ինտին՝ սպիտակ գույն ունեցող ձագեր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Лама — В мире животных
  2. «Сьеса де Леон, Педро. Хроника Перу. Часть Первая. — Киев, 2008 (пер. А. Скромницкий)»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-07-09-ին 
  3. Феоктистова Н. Ю., Найденко С. В., Овсяников Н. Г., Котенкова Е. В. Я познаю мир: Мир зверей. — М.: АСТ/Астрель, 2001.
  4. Акимушкин, Игорь Иванович Мир животных. Насекомые. Пауки. Домашние животные. 2-е изд., испр. и доп. — М.: Мысль, 1990.