Իժեր
Իժեր | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Viperidae
Laurenti, 1768
| ||||||||||||
|
Իժեր (լատ.՝ Viperidae), սողունների դասի թեփուկավորների կարգի օձերի ենթակարգի ընտանիք։ Ընդգրկում է 3 ենթաընտանիքի շուրջ 36-38 ցեղի 259 տեսակ։ Հայաստանում տարածված է իժերի (Viperinae) ենթաընտանիքի 4 տեսակ՝ Հայկական տափաստանային իժ, Հայկական իժ (Հայկական լեռնատափաստանային վահանագլուխ իժ), Դարևսկու վահանագլուխ իժ և գյուրզա, որոնք տարբեր հետազոտողների կողմից դասվում են 2-3 ցեղերի։
Արտաքին կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ընդգրկում է մանր, միջին չափի և խոշոր տեսակներ (երկարությունը՝ 0, 35-3, 5 մ)։ Բնորոշվում են համեմատաբար հաստ մարմնով ու հիմնականում կարճ պոչով։ Գլուխը տարանջատված է մարմնից և ծածկված է մանր կատարավոր թեփուկներով կամ հարթ վահանիկներով (վահանագլուխ իժեր)։ Մաշկը ծածկված է կատարավոր կամ հարթ թեփուկներով։ Աչքերը լավ են զարգացած, բիբը օվալաձև է և ուժեղ լույսի պայմաններում ունի ուղղահայաց ճեղքի տեսք։
Թունավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բոլոր իժեր թունավոր են։ Վերծնոտային ոսկրերը շատ կարճ են ու շարժուն, օժտված են երկար խողովակավոր թունամուղ ատամներով։ Ատամներ կան նաև թևանման ոսկրերի և ստորին ծնոտի վրա։
Ներքին կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]
Զարգացած է իժերիի միայն աջ թոքը, ձախը մնացորդային է։ Որովայնային մակերեսը ծածկված է լայն վահանիկների 1 շարքով։
Բազմացում և զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]
Կան ձվակենդանածին և ձվադիր տեսակներ։ Հայտնի է նաև 1 կուսածին տեսակ։
Կենսակերպ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակվում են տարբեր կենսավայրերում՝ ներառյալ կանգուն և հոսող ջրավազանների առափնյա տարածքները, անտառները, անապատներն ու լեռնային տարածքները։ Հայտնի են կիսաջրային, փորող և ծառերի վրա մագլցող տեսակներ։
Տարածվածությունը Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Տեսակ | Պատկեր | Չափ | Նկարագրություն | Տարածվածություն Հայաստանում | Տարածվածություն միջավայր | Տարածվածություն միջավայրի բարձրություն | Հայաստանի Կարմիր գիրք | Ակտիվության ժամանակաշրջան | Թունավորություն |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գյուրզա (Macrovipera lebetina, Гюрза) | ![]() |
մինչև 175 սմ, բացառիկ դեպքերում մինչև 2 մ | Ունի «տափակ» դեմք, հաստ մարմին`
մոխրագույն կամ կարմրաշագանակագույն։ Մեջքին մուգ դարչնագույն կամ նարնջագույն բծեր են, կողերին` ավելի մանր բծեր։ Գլուխը միագույն է, առանց նախշերի։ |
Արաքս գետի հովտում և նրա նախալեռնային շրջաններում, իսկ հյուսիսում Քուռ գետի հովտում։ Թալինի, Արմավիրի, Էջմիածնի, Բաղրամյանի, Աշտարակի, Արտաշատի, Արարատի, Մասիսի, Հրազդանի, Կոտայքի, Եղեգնաձորի, Վայքի, Գորիսի, Սիսիանի, Կապանի, Մեղրու և Նոյեմբերյանի տարածաշրջաններում[1]։ Չի հանդիպում Գեղարքունիքի մարզում: | չոր կիսաանապատային, տափաստանային, թփուտային կամ նոսրանտառային բուսականությամբ, ժայռոտ ու քարքարոտ կենսավայրերում, երբեմն նաև՝ այգիներում։ | Հայաստանում՝ մինչև 2000 մ | Ձմեռային թաքստոցից դուրս ե գալիս մարտի սկզբներին։ | Համարվում է ոչ միայն Հայաստանի, այլև Կովկասի ամենավտանգավոր օձը։ Կծելիս զգալի քանակությամբ թույն է ներարկում։ Մահացությունները շատ են։ Սխալ առաջին օգնությունը կարող է երբեմն ավելի վտանգավոր լինել։ | |
Հայկական իժ, Ռադդեի իժ (Montivipera raddei, Гадюка Радде) | ![]() |
80-100 սմ | Մոխրադարչնագույն մարմնի վրա նարնջագույն կամ շագանակագույն նախշեր են, պոչի ծայրը գրեթե ամբողջովին դեղնանարնջագույն է[2]։ | Կոտայքի, Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերում[2]։ Հրազդանի, Կոտայքի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Կապանի բարձրադիր լեռնային շրջաններում[1]։ | Բնակվում է լեռնաքսերոֆիտային անտառներում, գիհու նոսրանտառներում, լեռնային տափաստաններում, ծառաթփային նոսր բուսականությամբ քարքարոտ լանջերին։ Երբեմն մտնում է մշակովի դաշտեր, որտեղ մնում է քարերի կույտերում[2]։ | 1300–1800 մ բարձրության վրա, երբեմն բարձրանում է մինչև 2500–2700 մ [2] | ներառված է [2] | Ապրիլի սկզբից մինչև հոկտեմբերի վերջը[2]։ | թունավոր է և շատ վտանգավոր։ Խայթոցի դեպքում չի կարելի սրսկել «անտիգյուրզին»։ |
Հայկական տափաստանային իժ կամ Հայկական լեռնատափաստանային իժ[3] (Vipera eriwanensis, Армянская степная гадюка) | պատկերը՝ այլ կայքում | 60-70 սմ | Գլուխը երկու կողքից ասես սրված լինի, մարմինը մոխրագույն է[3]։ | Հայաստանի կենտրոնական և հյուսիսային լեռնային շրջաններում և բարձրադիր լեռնային մարգագետիններում ՝ Կոտայքի, Հրազդանի, Ապարանի, Աշոցքի, Ախուրյանի, Ամասիայի, Սպիտակի, Արարատի, Վայքի տարածաշրջանում[1]։ | Բնակեցնում է սարերի չոր թեքությունները, քարքարոտ լեռնային տափաստանները, լեռնանցքների ափերը։ Ամառային տապին իժը իջնում է ներքև՝ ավելի խոնավ շրջաններ։ | 1200–3000 մ [3] | ներառված է [3] | դուրս են գալիս ապրիլի կեսերից և մինչև հուլիս-օգոստոս ամիսները ակտիվ են | քիչ թունավոր՝ մահացու դեպքեր չեն գրանցվել |
Դարևսկու վահանագլուխ իժ (Vipera darevskii, Гадюка Даревского) | ![]() |
13-42 սմ | Գլուխը տարանջատված է մարմնից և ծածկված է հարթ վահանիկներով։ Մեջքը մոխրագույն է, բաց գորշավուն, դեղնագորշավուն կամ կանաչավուն։ Մեջքի երկայնքով, ծոծրակից մինչև պոչի ծայրը, ձգվում է մուգ գորշավունից սև լայն խալերից կազմված զիգզագանման նախշ[4]։ | Ջավախքի լեռնաշղթայի հարավարևմտյան մասը։ Հայաստանի սահմաններում` մինչև Վրաստանի հետ սահմանը (Աչքասար լեռ), հայտնի է նաև Շիրակի մարզում և Աշոցքի տարածաշրջանում։ | բնորոշ բիոտոպերն են հանդիսանում ենթալպյան գոտում գտնվող քարքարոտ լեռնալանջերը և ժայռային ցցվածքները՝ ծածկված տափակ քարերի կույտերով[4]։ | 2350-3000 մ | ներառված է [4] | Մայիսի սկզբից մինչև սեպտեմբերի վերջը[4]։ | Թունավոր է և մեծ վտանգ է ներկայացնում մարդու համար։ |
Կովկասյան իժ (Vipera kaznakovi, Кавказская гадюка) | ![]() |
30-40 սմ, երբեմն հասնում է 70 սմ | Արուները մի քիչ ավելի կարճ են, քան էգերը և ավելի վառ գունավորում ունեն։ Որպես կանոն, կովկասյան իժերը դեղնանարնջագույն կամ վառ կարմիր են` սև նախշերով։ Երբեմն հանդիպում են նաև սև առանձնյակներ` գրեթե աննկատ դեղնակարմիր նախշերով։ | [1] Այլ տվյալներով ՝ Հայաստանում չի հանդիպում։ | մինչև 2500 մ | Թունավոր է |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 «Օձերը «հանդիպում են փնտրում» մարդկանց հետ»։ www.irates.am (անգլերեն)։ Վերցված է 2019-06-24
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 «Հայկական իժ կամ Ռադդեի իժ»։ Արխիվացված է օրիգինալից 2019-07-15-ին
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 «Հայկական լեռնատափաստանային իժ»։ mnp.am։ Արխիվացված է օրիգինալից 2020-06-06-ին։ Վերցված է 2019-06-24
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 «Դարևսկու իժ»։ mnp.am։ Արխիվացված է օրիգինալից 2019-04-05-ին։ Վերցված է 2019-06-24
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |
|