Թեփուկավորներ (լատ.՝ Squamata), սողունների ժամանակից 4 կարգերից ամենամեծը, որը ներառում է օձերին, մողեսներին, ինչպես նաև քիչ հայտնի ամֆիսբենաներին կամ երկգնացներին։ Ներառում է ավելի քան 10000 տեսակ[1] և թռչունների հետ կազմում է հավասար ողնաշարավորների՝ ամենամեծ բազմազանությունը ունեցող խումբը ճառագայթալողակ ձկներից հետո։ Այս կարգի կենդանիները լայն տարածում ունեն ողջ աշխարհում՝ մայրցամաքներում և կղզիներում։ Բացակայում են բևեռային և մերձբևեռային տարածաշրջաններում։ Թեփուկավորների կարգի ներկայացուցիչների մարմինը վերևից պատված է եղջրային թեփուկներով և վահանիկներով։ Ունեն շարժուն քառակուսի ոսկոր, որը թույլ է տալիս շարժել վերին ծնոտը։ Գանգի շարժունությունը հատկապես լավ է զարգացած օձերի մոտ։ Թեփուկավորների չափերն ունեն ամենից մեծ տատանումը ժամանակակից զավրոպսիդների շարքում․ թզուկ գեկոնի (Sphaerodactylus ariasae) չափերը կազմում են 16 մմ, կոմոդյան վարանի (Varanus komodoensis), կանաչ անակոնդայի (Eunectes murinus) և ցանդավոր պիթոնի (Python reticulatus), չափերը կարող են հասնել մինչև 3,13, 5,21 և 6,95 մ համապատասխանաբար։ Ոչնչացած մազոզավրներն ունեցել են ավելի մեծ չափեր, երբեմն՝ մինչև 17 մետր կամ ավելի։
Մարմինը վերևից պատված է եղջրային թեփուկներով, վահանիկներով և հատիկներով։ Քառակուսի ոսկորը սովորաբար գանգի հետ միացված է շարժուն։ Քունքային աղեղներից պահպանված է միայն վերինը, կամ դա էլ է բացակայում։ Ատամները ամրացված են ծնոտների վերին նաև ներքին մակերևույթներին և ունեն ակրոդոնտալ կամ պլևրոդոնտալ տիպ։ Ողերը ամֆիցելային կամ պարացելային են։ Խաչաձև ողերը, եթե դրանք արտահայտված են, 2-3 հատ են։ Կողերն ունեն մեկ գլխիկ։ Փորային կողերը բացակայում են կամ ապաճած են։ Յակոբսոնի օրգանը սովորաբար լավ է զարգացած։ Զուգավորման օրգանը զույգ է։
Այսպիսով մողեսների ենթակարգը ստեղծել է պարաֆիլետիկ խումբ, քանի որ առանձնացել են օձերից ու ամֆիսբենաներից, որոնք, համաձայն գենետիկական հետազոտությունների, մողեսների որոշ խմբերին ավելի մոտ են, քան մյուսներին։ Մոլեկուլային կենսաբանության տվյալները հնարավորություն են տալիս կարգը բաժանել մի քանի մոնոֆիլետիկ գծերի, չնայած տարբեր հետազոտությունների արդյունքում կատարվում են տարբեր դասակարգումներ։ Թեփուկավորների առավել ժամանակակից ֆիլոգենետիկ ծառն ունի հետևյալ տեսքը[2][3].
Վերջին մոլեկուլային բոլոր հետազոտությունները ցույց են տվել, որ թեփուկավորների մի քան իխմբեր կազմում են Toxicofera, որ ներառում է այդ կարգի ժամանակակից տեսակների մեծ մասը (շուրջ 60%)։ Այն միավորում է Anguimorpha (վարաններ և այլն), Iguania (քամելեոն, իգուանաներ, ագամաներ և այլն) և Ophidia (օձեր) խմբերը[4]։
↑Wiens, J. J.; Hutter, C. R.; Mulcahy, D. G.; Noonan, B. P.; Townsend, T. M.; Sites, J. W.; Reeder, T. W. (2012). "Resolving the phylogeny of lizards and snakes (Squamata) with extensive sampling of genes and species". Biology Letters. 8 (6): 1043–1046. doi:10.1098/rsbl.2012.0703. PMC 3497141. PMID 22993238.
↑Zheng, Yuchi; Wiens, John J. (2016). "Combining phylogenomic and supermatrix approaches, and a time-calibrated phylogeny for squamate reptiles (lizards and snakes) based on 52 genes and 4162 species". Molecular Phylogenetics and Evolution. 94: 537–547.
Черепанов Г. О., Иванов А. О. Ископаемые высшие позвоночные: Учеб. пособие. — СПб.: Изд-во С.-Петерб. ун-та, 2001. — С. 60. — 204 с. — ISBN 5-288-02410-3
Банников А. Г. и др. Определитель земноводных и пресмыкающихся фауны СССР. — М.: Просвещение, 1977. — 415 с. — 40 000 экз.
Латюшин В.В., Шапкин В.А. Биология. Животные. 7 класс. — Москва: Дрофа, 2002. — 304 с. — ISBN 5-7107-5320-3
Bebler John L., King F. Wayne (1979)։ The Audubon Society Field Guide to Reptiles and Amphibians of North America։ New York: Alfred A. Knopf։ էջ 581։ ISBN978-0-394-50824-5
Capula Massimo, Behler (1989)։ Simon & Schuster's Guide to Reptiles and Amphibians of the World։ New York: Simon & Schuster։ ISBN978-0-671-69098-4
Conant Roger, Collins Joseph (1991)։ A Field Guide to Reptiles and Amphibians Eastern/Central North America։ Boston, Massachusetts: Houghton Mifflin Company։ ISBN978-0-395-58389-0
Ditmars Raymond L (1933)։ Reptiles of the World: The Crocodilians, Lizards, Snakes, Turtles and Tortoises of the Eastern and Western Hemispheres։ New York: Macmillan։ էջ 321
Evans SE (2003)։ «At the feet of the dinosaurs: the origin, evolution and early diversification of squamate reptiles (Lepidosauria: Diapsida)»։ Biological Reviews, Cambridge78 (4): 513–551։ PMID14700390։ doi:10.1017/S1464793103006134
Evans SE. 2008. The skull of lizards and tuatara. In Biology of the Reptilia, Vol.20, Morphology H: the skull of Lepidosauria, Gans C, Gaunt A S, Adler K. (eds). Ithaca, New York, Society for the study of Amphibians and Reptiles. pp1–344. Weblink to purchase
Evans SE, Jones MEH (2010)։ The origin, early history and diversification of lepidosauromorph reptiles. In Bandyopadhyay S. (ed.), New Aspects of Mesozoic Biodiversity։ 27 Lecture Notes in Earth Sciences։ Lecture Notes in Earth Sciences 132։ էջեր 27–44։ ISBN978-3-642-10310-0։ doi:10.1007/978-3-642-10311-7_2
Freiberg Dr. Marcos, Walls Jerry (1984)։ The World of Venomous Animals։ New Jersey: TFH Publications։ ISBN978-0-87666-567-1
Gibbons J. Whitfield, Gibbons Whit (1983)։ Their Blood Runs Cold: Adventures With Reptiles and Amphibians։ Alabama: University of Alabama Press։ էջ 164։ ISBN978-0-8173-0135-4
McDiarmid RW, Campbell JA, Touré T (1999)։ Snake Species of the World: A Taxonomic and Geographic Reference1։ Herpetologists' League։ էջ 511։ ISBN978-1-893777-00-2
Mehrtens John (1987)։ Living Snakes of the World in Color։ New York: Sterling։ ISBN978-0-8069-6461-4
Rosenfeld Arthur (1989)։ Exotic Pets։ New York: Simon & Schuster։ էջ 293։ ISBN978-0-671-47654-0