Կույր օձեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ramphotyphlops braminus

Կույր օձեր (Typhlopidae), օձերի ընտանիք։ Մեծ մասի մարմնի երկարությունը մինչև 40 սմ է, միայն աֆրիկական կույր օձինը (T. humbo)՝ մինչև 80 սմ։ Մարմինը գլանաձև է, հարթ, մանր թեփուկներով պատված։ Պոչը կարճ է, հաստ։ Աչքերը փոքր են, վահանիկներով ծածկված և երևում են մուգ կետերի ձևով։ Ընտանիքն ունի մոտ 170 տեսակ՝ տարածված երկու կիսագնդերի արևադարձային գոտիներում։ ԽՍՀՄ-ում հայտնի է մեկ տեսակ՝ Typhlops vermicularis, որը տարածված է Անդրկովկասում, Թուրքմենստանի, Ուզբեկստանի հարավում և հարավ-արևմուտքում, Տաջիկստանում։ Կույր օձերը ստորգետնյա կյանք են վարում, լինում են հողի վերին շերտերում, քարերի տակ, անտառային փռոցաշերտում։ Սնվում են միջատներով, մրջյուններով ու նրանց ձվերով։ Մեծ մասը ձվածին են, մնացածը՝ կենդանածին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 13 CC-BY-SA-icon-80x15.png