Լորտուներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լորտուներ
Լորտուներ
Սովորական լորտու գլուխը
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Սողուններ
Կարգ Թեփուկավորներ
Ենթակարգ Օձեր
Ընտանիք Լորտուներ
Լատիներեն անվանում
Natrix natrix
Linnaeus, 1758
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 700799
NCBI 100823

Լորտուներ (լատին․՝ Colubridae), օձերի ենթակարգի ամենախոշոր ընտանիքը։ Ընդգրկում է շուրջ 303 ցեղի 1827 տեսակ, Հայաստանում՝ 9-12 ցեղի և 2-4 ենթաընտանիքի 16 տեսակ՝ Սատունինի սևագլուխ ռինխոկալամուս, պարսկական պսևդոցիկլոֆիս, վզնոցավոր էյրենիս, հայկական էյրենիս, հանդարտ էյրենիս, Շմիդտի սահնօձ, նայադային սահնօձ, խայտաբղետ իժանման սահնօձ, կապարագույն սահնօձ, անդրկովկասյան մագլցող սահնօձ, Պալլասի մագլցող սահնօձ, սովորական պղնձօձ, սովորական լորտու, ջրային լորտու, սովորական մողեսօձ և կովկասյան կատվաօձ։

Ընտանիքի նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտանիքն ընդգրկում է մանր, միջին չափի և խոշոր տեսակներ (երկարությունը՝ 0,3-3,5 մ)։ Բնորոշվում են բարեկազմ մարմնով։ Գլուխը այս կամ այն չափով տարանջատված է մարմնից։ Մաշկը ծածկված է հարթ կամ կատարավոր թեփուկներով։ Տեսակների մեծամասնության գլուխը ծածկված է համաչափ դասավորված խոշոր հարթ վահանիկներով։ Աչքերը լավ են զարգացած, բիբը կլոր է կամ օվալաձև, ուղղահայաց կամ հորիզանական։ Վերին ծնոտային, ատամնային, քունքային և թևանման ոսկրերի վրա կան ատամներ։ լորտուների որոշ ցեղեր բնորոշվում են վերին ծնոտի հետին մասում տեղադրված ակոսավոր թունամուղ ատամների առկայությամբ։ լորտուների միայն աջ թոքն է զարգացած, ձախը մնացորդային է։ Որովայնային մակերեսը ծածկված է լայն վահանիկների 1 շարքով։ Կան ձվադիր և ձվակենդանածին տեսակներ։ Բնակվում են կենսավայրերի շատ լայն շրջանում՝ ներառյալ կանգուն և հոսող ջրավազանները, հողային ծածկույթն ու ծառերը։ Կան կիսաջրային, անպատայիև, անտառային և լեռնային տեսակներ։  

Տարածվածությունը Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում՝ 9-12 ցեղի և 2-4 ենթաընտանիքի 16 տեսակ՝ Սատունինի սևագլուխ ռինխոկալամուս, պարսկական պսևդոցիկլոֆիս, վզնոցավոր էյրենիս, հայկական էյրենիս, հանդարտ էյրենիս, Շմիդտի սահնօձ, նայադային սահնօձ, խայտաբղետ իժանման սահնօձ, կապարագույն սահնօձ, անդրկովկասյան մագլցող սահնօձ, Պալլասի մագլցող սահնօձ, սովորական պղնձօձ, սովորական լորտու, ջրային լորտու, սովորական մողեսաօձ և կովկասյան կատվաօձ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 668