Պալլասի մագլցող սահնօձ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պալլասի մագլցող սահնօձ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Դաս Օձեր
Ընտանիք Լորտուներ
Լատիներեն անվանում
Elaphe sauromates
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Պալլասի մագլցող սահնօձ (լատին․՝ Elaphe sauromates), քառաշերտ սահնօձ, լորտուների ընտանիքի լորտուների ենթաընտանիքի (լատին․՝ Elaphe) ցեղի օձ։ Հայաստանում հանդիպում է Շիրակի, Արագածոտնի, Կոտայքի, Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի և Տավուշի մարզերի լեռներում, Երևանի շրջակայքում։ Տարածված է չոր տափաստանային, թփուտային ու նոսրանտառային բուսականությամբ կենսավայրերում, նաև այգիներում։

Արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի երկարությունը տարիքի հետ փոխվում է (27-180 սմ), պոչը 4-5 անգամ կարճ է։ Էգերը խոշոր են արուներից։ Մարմինը բարեկազմ է, գլուխը մարմնից լավ է տարանջատված և ծածկված է խոշոր փայլուն վահանիկներով։ Աչքերը խոշոր են, ծիածանաթաղանթը՝ մուգ, բիբը՝ կլոր։ Մեջքային թեփուկները թույլ կատարավոր են, փայլուն։ Ունի շատ խայտաբղետ տեսք։

Գլխի վրա՝ աչքերից դեպի հետ, ձգվում է մուգ զոլ։ Դեղնավուն մեջքի երկարությամբ՝ ծոծրակից մինչև պոչի ծայրը, անցնում է լայնակի ձգված, մուգ շագանակագույն կամ գրեթե սև եզրերով շղթայանման նւսխւշ, որի տարբեր հատվածներում խալերը կարող են միաձուլվելով ձևավորել զիգզագ կամ տարանջատվել։ Մուգ խալերի մեկական երկայնակի շարք է ձգվում նաև մարմնի կողքերով։ Պոչի հատվածում նախշի տարանջատված ձևը պահպանվում է։ Որովայնային մակերեսը բաց դեղնավուն է, հաճախ՝ մանր, մուգ բծերով։

Սնունդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սնվում է մանր ողնաշարավորներով (մողեսներ, օձեր, թռչուններ և նրանց ձվերը, կրծողներ)։ Ձմեռում է աշնան 2-րդ կեսից մինչև գարնան սկիզբը։

Բազմացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Զուգավորումը տեղի է ունենում ապրիլ-մայիսին։ Հունիսի 2-րդ կեսից հուլիսի սկիզբը էգը դնում է 4-16 ձու։ Ձվերը խոշոր են (48-70 X 20-25 մմ) Ձագերը ծնվում են սեպտեմբերի 2-րդ կեսին։ Ի տարբերություն օձերի շատ այլ տեսակների՝ Պալլասի մագլցող սահնօձի էգը խնամում է ձագերին։

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաճախակի խնամվում է անազատ պայմաններում։ Օգտագործվում է գիտահետազոտական նպատակով։ Բավական ագրեսիվ է։ Զայրացած ժամանակ բարձր ֆշշոցով և պոչի ծայրը արագ գետնին զարկելով՝ կարող է կատարել հարձակողական շարժումներ։ Կծածը մարդու և կենդանիների համար վտանգավոր չէ։ Որպես հազվադեպ հանդիպող տեսակ՝ առաջարկվել է գրանցել ՀՀ Կարմիր գրքում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պալլասի մագլցող սահնօձ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պալլասի մագլցող սահնօձ» հոդվածին։