Խայտաբղետ իժանման սահնօձ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Խայտաբղետ իժանման սահնօձ
Kocabas Yilan.jpg
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Սողուններ
Կարգ Թեփուկավորներ
Ենթակարգ Օձեր
Ընտանիք Լորտուներ
Ցեղ Hemorrhois
Տեսակ Խայտաբղետ
իժանման սահնօձ
Լատիներեն անվանում
Hemorrhois ravergieri
(Menetries, 1832)
Հոմանիշներ
  • Coluber ravergieri
Հատուկ պահպանություն

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում


NCBI 166082

Խայտաբղետ իժանման սահնօձ (լատ.՝ Coluber ravergieri), Ռավերգիերի իժանման սահնօձ, բազմերանգ սահնօձ, լորտուների ընտանիքի լորտուների ենթաընտանիքի օձ։ Տարբեր հեղինակների կողմից դասվում է Hemorrhois կամ Coluber ցեղերին։

Արտաքին կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի երկարությունը 19-120 սմ է, պոչը 2-4 անգամ կարճ է։ Էգերը խոշոր են արուներից։ Մարմինը բարեկազմ է։ Գլուխը լավ է տարանջատված մարմնից և ծածկված է խոշոր վահանիկներով։ Աչքերը խոշոր են՝ սպիտակավուն կամ դեղնավուն ծիածանաթաղանթով, բիբը՝ կլոր։ Մեջքային թեփուկները թեթևակի կատարավոր են ու անփայլ։ Գլխի վրա, աչքերից ներքև և հետ, ձգվում են մուգ գծեր։ Գլխի վահանիկերի վրա կան այս կամ այն չափով համաչափ տեղադրված մանր մուգ խալեր, որոնք ձևավորում են բարդ նախշ։ Մեջքի երկարությամբ՝ ծոծրակից մինչև պոչի ծայրը, անցնում է լայնակի ձգված, սպիտակավուն եզրերով մուգ խալերից բաղկացած շղթայանման նախշ, որի տարբեր հատվածներում խալերը միաձուլվելով՝ ձևավորում են զիգզագ կամ տարանջատվում են։ Մուգ խալերի մեկական երկայնակի շարքեր ձգվում են նաև մարմնի կողքերով։ Պոչի հատվածում այդ շարքերի խալերը միաձուլվելով՝ ձևավորում են 3 մուգ գույնի երկայնակի զոլեր։ Նախշի գույնը, ի տարբերություն կապարագույն սահևօձի, բաց շագանակագույնից մուգ շագանակագույն է։ Էգերի գունավորումն ավելի վառ է, քան արուներինը, երիտասարդներն ավելի բաց գույնի են։ Որովայնային մակերեսը բաց վարդագույն է, հաճախ՝ մանր մուգ կետիկներով, որովայնային վահանիկների եզրերը սպիտակավուն են՝ մուգ խալերով։

Սննդառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սնվում է մանր ողնաշարավորներով (մողեսներ, օձեր, թռչուններ և կրծողներ

Բազմացում և զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դնում է իլիկանման (17-24 X 30-45 մմ) 5-12 ձու։ Ձագերը ծնվում են սեպտեմբերի 2-րդ կեսին։ Ձմեռում է աշնան 2-րդ կեսից գարնան սկիզբը։ Զուգավորումը տեղի է ունենում ապրիլ-մայիսին։ Հունիսի 2-րդ կեսից հուլիսի սկիզբ էգը

Տարածվածությունը Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հանդիպում է Շիրակի, Արագածոտևի, Արմավիրի, Կոտայքի, Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի և Տավուշի մարզերի լեռներում, Երևանի շրջակայքում։ Տարածված է կիսաանապատային, չոր տափաստանային, թփուտային ու չոր նոսրանտառային բուսականությամբ կենսավայրերում, նաև այգիներում։

Երբեմն խնամվում է անազատ պայմաններում, օգտագործվում է գիտահետազոտական նպատակով։ Բավական ագրեսիվ օձ է։ Վարքով հաճախ նման է համատեղ բնակվող Ռադդեի լեռնային իժին, թունամուղ ատամներ չունի, սակայն թունավոր ազդեցություն ունի թուքը։ Կծածը կարող է առաջացնել այտուցով արտահայտվող տեղային բորբոքում, սակայն մարդու և կենդանիների կյանքի համար վտանգավոր չէ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png