Կովկասյան կատվաօձ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կովկասյան կատվաօձ
Կովկասյան կատվաօձ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Ինֆրադաս Լորտուներ
Ընտանիք Լորտուներ
Լատիներեն անվանում
(Fleischmann, 1831)
Հատուկ պահպանություն

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում





Mediterranean Cat Snake.jpg

Կովկասյան կատվաօձ (լատ.՝ Telescopus fallax), իբերական կատվաօձ, լորտուների ընտանիքի լորտուների ենթաընտանիքի կատվաօձերի ցեղի օձ։ ՀՀ-ում հանդիպում է Շիրակի, Արագածոտնի, Արմավիրի, Կոտայքի, Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի և Տավուշի մարզերի՝ հիմնականում նախալեռնային շրջաններում, երբեմն նաև լեռներում, Երևանի շրջակայքում։ Տարածված է կիսաանապատային, թփուտային, չոր նոսրանտառային բուսականությամբ ժայռոտ ու քարքարոտ կենսավայրերում։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի երկարությունը տարիքի հետ փոխվում է (14-80 սմ), պոչը 4-5 անգամ կարճ է։ Մարմինը բարեկազմ է։ Գլուխը տարանջատված է մարմնից և ծածկված է խոշոր փայլուն վահանիկներով։ Աչքերը թեթևակի արտափքված են՝ դեղնավուն կամ վարդագույն ծիածանաթաղանթով, բիբը օվալաձև է, ուղղահայաց։ Մարմնի թեփուկները հարթ են ու փայլուն։ Մեջքը մոխրագույն է, գորշավուն, երբեմն՝ վարդագույն՝ ծածկված թույլ արտահայտված մուգ գծերից կազմված շղթայանման նախշով։ Բծերը շեկից մուգ շագանակագույն, մուգ մոխրագույն կամ սև են։ Նույն գույնի ավելի մանր բծերի մեկական շարք կա մարմնի կողմնային մակերեսներին։ Որովայնային մակերեսը բազմաթիվ սև կետերի շնորհիվ ստանում է սև գունավորում, միայն որովայնային վահանիկների Եզրային մասերն ու ստորին ծնոտի վահանիկներն են մնում սպիտակ։ Սնվում է հիմնականում մողեսներով, երբեմն նաև թռչունների ձագերով ու մանր կրծողներով։ Ձմեռում է աշնան վերջից գարնան սկիզբը։ Զուգավորումը տեղի է ունենում ապրիլ-մայիսին։ Հունիսի 2-րդ կեսից հուլիսի սկիզբը էգը դնում է երկարավուն (27-35х10-13 մմ) 6-9 ձու։ Ձագերը ծնվում են սեպտեմբերին։ Խնամվում է անազատ պայմաններում, օգտագործվում է գիտահետազոտ. նպատակով։ Վերին ծնոտի հետևի մասում ունի 2 զույգ ակոսավոր թունամուղ ատամներ։ Թույնն ունի նյարդարգելակիչ ազդեցություն։ Մարդուն գրեթե չի կծում, իսկ կծածը մարդու և կենդանիների կյանքի համար վտանգավոր չէ։ Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Arnold EN, Burton JA. 1978. A Field Guide to the Reptiles and Amphibians of Britain and Europe. London։ Collins. 272 pp. + Plates 1-40.
    ISBN 0-00-219318-3. (Telescopus fallax, pp. 207–210 + Plate 38, Figures 4a, 4b + Map 120).
  • Fleischmann FL. 1831. Dalmatiae Nova Serpentum Genera. Erlangen, Germany։ C. Heyder. 35 pp. (Tarbophis fallax, new species, p. 18).
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png