Շմիդտի սահնօձ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Շմիդտի սահնօձ
Dolichophis schmidti03.jpg
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Դաս Սողուններ
Կարգ Թեփուկավորներ
Ենթակարգ Օձեր
Լատիներեն անվանում
Hierophis schmidti
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Շմիդտի սահնօձ (լատ.՝ Hierophis schmidti), կարմրափոր սահնօձ, շահմար (պարսկ.՝ արքայօձ), լորտուների ընտանիքի լորտուների ենթաընտանիքի օձ։ Տարբեր հետազոտողների կողմից դասվում է լատ.՝ Hierophis, լատ.՝ Dolicophis կամ լատ.՝ Coluber ցեղերին։ ՀՀ-ում հանդիպում է Նախալեռնային ու ոչ շատ բարձր լեռնային շրջաններում, Երևանի շրջակայքում։ Տարածված է կիսաանապատային, չոր տափաստանային, թփուտայիև ու չոր նոսրանտառային բուսականությամբ, ջրամերձ քարքարոտ կենսավայրերում, հաճախ նաև մշակովի տարածքների հարևանությամբ և այգիներում։

Արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի երկարությունը տարիքի հետ փոխվում է (33-170 սմ), պոչը 3-4 անգամ կարճ է։ Էգերը խոշոր են արուներից։ Մարմինը բարեկազմ է, ոչ հաստ, գլուխը մարմնից տարանջատված է և ծածկված խոշոր վահանիկներով։ Աչքերը խոշոր են, ծիածանաթաղանթը՝ դեղնավուն կամ կարմրավուն, բիբը՝ կլոր։ Մեջքային թեփուկները հարթ են, փայլուն։

Մեջքային մակերես[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեջքային մակերեսը տարիքի հետ փոխվում է մոխրագույնից գորշադեղնավունի և մուգ կարմիրի։ Մեջքի երկայնքով ձգվում է մանր, թույլ արտահայտված մուգ բծերի 3-4 շարք, որոնք երբեմն ձևավորում են երկայնակի մուգ զոլեր կամ բոլորովին անհետանում են։ Գլխի վահանիկներին ևս կան մուգ բծեր։ Երիտասարդի որովայնային մակերեսը դեղնավուն է՝ վարդագույն երանգով, տարիքի հետ ձեռք է բերում ավելի վառ վարդագույն կամ նարնջագույն երանգ։ Սնվում է մանր ողնաշարավորներով (մողեսներ, թռչուններ, կրծողներ)։ Ձմեռում է աշնան 2-րդ կեսից գարնան սկիզբը։

Զուգավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Զուգավորումը տեղի է ունենում ապրիլ-մայիսին։ Հունիսի 2-րդ կեսից հուլիսի սկիզբը էգը դնում է երկարավուն (48-51 X 14-15 մմ) 5-11 ձու։ Ձագերը ծնվում են սեպտեմբերի 2-րդ կեսին։ Երբեմն խնամվում է անազատ պայմաններում, օգտագործվում է գիտահետազոտ. նպատակով։ Բավական ագրեսիվ է, սակայն կծածը մարդու և կենդանիների համար վտանգավոր չէ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png