Ջրային լորտու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջրային լորտու
Natrix tessellata frombosnia.jpg
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Դաս Օձներ
Ընտանիք Լորտուներ
Լատիներեն անվանում
Natrix tessellata
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Ջրային լորտու (լատ.՝ Natrix tessellata), շախմատանախշ լորտու, շախմատօձ, լորտուների ընտանիքի լորտուների ենթաընտանիքի իսկական լորտուների (լատ.՝ Natrix) ցեղի օձ։ Ջրանցքային լորտուն ՀՀ-ում հանդիպում է բոլոր մարզերում՝ հիմնականում նախալեռնային շրջաններում, երբեմն՝ նաև լեռներում։ Տարածված է տարբեր ջրավազանների ջրամերձ կենսավայրերում, այգիներում, երբեմն կարող է հանդիպել նաև ջրից բավական հեռու։

Արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի երկարությունը տարիքի հետ փոխվում է (14-140 սմ), պոչը 5-6 անգամ կարճ է։ Մարմինը բարեկազմ է, գլուխը մարմնից տարանջատված է՝ ծածկված խոշոր, փայլուն վահանիկներով։ Աչքերը խոշոր են, ծիածանաթաղանթը՝ դեղնավուն, բիբը՝ կլոր։ Մարմնի թեփուկները կատարավոր են, ինչով կարող է նմանվել թունավոր իժերին։ Մեջքը մոխրագույն է, գորշավուն, կանաչավուն կամ կարմրավուն՝ ծածկված այս կամ այն չափով արտահայտված շախմատանման մուգ բծերով, որոնք միաձուլվելով՝ տալիս են ընդհանուր սև գունավորում։ Որովայնային մակերեսը խայտաբղետ է. վահանիկների եզրերը դեղնավունից նարնջագույն են կամ վառ վարդագույն, կենտրոնական մասով անցնում է մանր կետիկներից բաղկացած լայն, սև շերտ։

Սնունդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սնվում է մանր ողնաշարավորներով (ձկներ, երկկենցաղներ, կրծողներ)։ Ձմեռում է աշնան 2-րդ կեսից գարնան սկիզբը։

Բազմացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Զուգավորումը տեղի է ունենում ապրիլ-մայիսին։ Հունիսի 2-րդ կեսից հուլիսի սկիզբը էգը դնում է 4-18 ձու։ Ձվերը խոշոր են (32-35 X 15-16 մմ)։ Ձագերը ծնվում են սեպտեմբերին։

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաճախակի խնամվում է անազատ պայմաններում։ Օգտագործվում է գիտահետազոտական նպատակով։ Պաշտպանվում է՝ հիմնականում սուր հոտով հեղուկ արտաթորելով և սատկած ձևանալով։ Կծում է խիստ հազվադեպ, կծածը մարդու և կենդանիների համար վտանգավոր չէ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png