Ագամաներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ագամաներ
MC Siedleragame.jpg
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Քորդավորներ (Chordata)
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Սողուններ (Reptilia)
Վերնակարգ Լեպիդոզավրեր (Lepidosauria)
Կարգ Թեփուկավորներ (Squamata)
Ենթակարգ Իգուանաներ (Iguania)
Ընտանիք Ագամաներ (Agamidae)
Spix

Ագամաներ (լատ.՝ Agamidae), սողունների դասի թեփուկավորների կարգի մողեսների ենթակարգի ընտանիք։ Հայտնի է շուրջ 50 ցեղի 381 տեսակ, ՀՀ-ում՝ 2 ցեղի 2 տեսակ, կովկասյան լեռնային ագամա և անդրկովկասյան տակիրային կլորագլուխ։

Ագամաները բնորոշվում են համեմատաբար խոշոր, մարմնից լավ տարանջատված գլխով։ Մեջքային մակերեսին առկա են բազմազան, հաճախ՝ սուր, կատարանման ու փշանման թեփուկներ։ Ատամնաշարը տարբերակված է։ Լավ են զարգացած գագաթնային (3-րդ) աչքը, որը կարող է ընկալել լույսը և վերջույթները։ Տեսակների մեծամասնության պոչը իկնքնահատվող չէ։

Ագամաների ընտանիքն ընդգրկում է փոքր, միջին և խոշոր չափերի, ցամաքաբնակ, ծառաբնակ և փորող տեսակախմբեր, հայտնի են նույնիսկ սահասավառնող թռիչքի ունակ տեսակներ (Draco ցեղ)։ Վարում են ցերեկային ապրելակերպ։ Տեսակների մեծամասնությունը ձվադիր է։ Ձվերը պատված են թղթանման փափուկ թաղանթով։